Ֆիլատելիայի ճակատագիրը հարցականի տակ է

 

Untitled

Հայաստանի ֆիլատելիստների միությունը գործում է ավելին քան ութ տասնամյակ. այս տարիների ընթացքում հայկական ֆիլատելիան բավական լուրջ զարգացումներ է ունեցել եւ ամենակարեւորը հասցրել է ձեւավորել հետաքրքիր ավանդույթներ: Հանրագիտարանային բնորոշում է` ֆիլատելիստը նամականիշեր հավաքողն է, որն իր հավաքածուն կազմելուց ղեկավարվում է ֆիլատելիայի մի շարք օրենքներով: Նա ոչ միայն հավաքում է նամականիշները, այլեւ ուսումնասիրում է իր ընտրած ֆիլատելիստական ուղղությունը, փոստի պատմությունը, ձեւավորում է իր հավաքածուն եւ պատրաստում ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար: Առաջին հայացքից այս պարզ եւ մատչելի բնորոշման մեջ թաքնված է մի մեծ հետաքրքրություն:
Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ բնութագրեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ֆիլատելիստները հետաքրքիր մարդիկ են, նույնիսկ` մի քիչ «տարօրինակե: «Հավաքածուներն իրենց համար ավելին են, քան գերնպատակ, եւ բաժանվել նրանցից գրեթե անհնար է: Ես նույնիսկ գիտեմ մարդկանց, ովքեր հավաքածուից բաժանվելու դեպքում կկարողանային լուծել իրենց լուրջ ֆինանսական խնդիրները, սակայն երբեւէ չեն դիմել այդ քայլին: Ֆիլատելիստի կյանքը բավական հետաքրքրացնում է հավաքածուի առկայությունը, նրանց համար կյանքն ավելի գունեղ դարձնումե,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Թեեւ ֆիլատելիայի նկատմամբ ներկայիս սերը, ուշադրությունը, հետքրքրությունը շատ է հեռու խորհրդային տարիներին ունեցածից, այնուամենայնիվ, շարունակում է ազգային հպարտության առարկա լինել: «Մեր ունեցած տվյալներով` մինչեւ վերջին երկու տարին Հայաստանը տարածաշրջանային երկրներից միակն է եղել, որ անդամակցել է Համաշխարհային ֆիլատելիստական եւ եվրոպական ասոցիացիաներինե,- հպարտացավ Մուսայելյանը: Այժմ Հայաստանում այս զբաղմունքով հետաքրքրվողների թիվը խիստ նվազել է. պատճառներից գլխավորն այն է, որ ֆիլատելիան առանց մանուկների ներգրավման, հնարավոր չէ զարգացնել: «Խորհրդային տարիներին ֆիլատելիայով զբաղվում էին գրեթե բոլորը, քանի որ ծնողները երեխաներին գունավոր նամականիշեր էին նվիրում եւ սերմանում սեր դրանց նկատմամբ: Իսկ այսօր մանկապատանեկան ֆիլատելիա, ըստ էության, գրեթե գոյություն չունի. հիմնական պատճառն այն է, որ շատ թանկ են նամականիշերը: Դրանք թեեւ վաճառվում են բոլոր փոստային ծառայություններում, բայց մատչելի չեն: Ֆիլատելիայով զբաղվելը թանկ հաճույք էե,- նշեց միության նախագահը:
Մյուս կարեւորագույն խնդիրը ցուցահանդեսների կազմակերպումն է, առանց որոնց ֆիլատելիան վերածվում է անիմաստ զբաղմունքի: «Ֆիլատելիան պետական սիմվոլներից մեկն է եւ ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցվի դրա մասին, իսկ ցուցահանդեսներին այցելուն հնարավորություն է ունենում տեսնելու, ծանոթանալու եւ ինչու չէ` հետագայում զբաղվելուե,- ասաց նա: Ֆիլատելիստների միությունում գրանցված անդամների քանակը քիչ է` շուրջ երեք հարյուր, սակայն նրանցից ակտիվ են մոտ հիսունը: Խնդիրներից մեկը հենց անդամների ակտիվացնումն է: Անդամների միջին տարիքը բարձր է` մոտ հիսուն:
Միությունը նախորդ տարիներին ահազանգում էր ֆինանսական խնդիրների մասին, իսկ այժմ խնդիրներն ավելի խորացված են. բացի անդամավճարից, այլ ֆինանսական աղբյուր չունեն: «Այժմ նույնիսկ միջազգային կառույցներում անդամավճարների խնդիր կա: Դրա մասին տեղյակ են Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, «Հայփոստըե, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Նույնիսկ պարտքեր ունենք, որոնք մի քանի հազար դոլարի են հասելե,- ասաց նա: Խնդիրները շատ են, սակայն դա չի խանգարում, որպեսզի մեր հավաքածուները ներկայացվեն միջազգային ցուցահանդեսներին: Մեր ֆիլատելիստները բավական հարուստ հավաքածուներ ունեն` հիմնականում գերիշխող հայկական թեմատիկայով:

Միության ուենացած տվյալներով` ամբողջ աշխարհում հայկական թեմաներով նամականիշ հավաքողներից հայերը քսան տոկոս են կազմում, մնացածն այլազգիներ են: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային առեւտրի միջոցով գնումներ կատարել, որը դեռեւս շատերի համար անհասանելի է մնում: «Հաշվի առնելով միության անդամների միջին տարիքը` հին վարվելակերպն ու հին մտածողությունը, շատերը հնարավորություն չունեն համացանցով գնումներ անելե,- կատակեց Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշը իրականում, բացի հաճույք պատճառելուց, կարող է դառնալ քարոզչության առարկա. այն իր նկատմամբ լուրջ վերաբերմունք է պահանջում: «Եթե լուրջ վերաբերվես նրա նշանակությանը, կարեւորես արդյունավետ ներգործությունը, կկարողանաս դիվիդենտներ ստանալ: Այսօր դեռ հետնապահ դիքերում ենք այս հարցում` մինչդեռ Ադրբեջանը սկսել է կեղծ թեմատիկաներով նամականիշ թողարկել, իբր ինչպես են հայերը ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ: Նրանք այսպիսի շարք են պատրաստել եւ մեծ տպաքանակով թողարկում են դրանք եւ տարածում ամբողջ աշխարհումե,- ցավով արձանագրեց Մուսայելյանը` հավաստիացնելով, որ ապագայում անպայման հակահարված կտրվի:
Բացի միության նախագահ լինելուց, Մուսայելյանը նաեւ ակտիվ ֆիլատելիստ է` թեեւ դրանով սկսել է զբաղվել շատ ուշ` երեսուն տարեկանից հետո: «Ես սկզբից հավաքում էի դրամներ ու միշտ զարմանում, որ տղամարդիկ այդ գունավոր թղթերի նկատմամբ այդքան հետաքրքրություն ունեին: Զարմանքից դեպի հետաքրքրության առաջացում մեկ քայլ դարձավ եւ ես սկսեցի նամականիշների մեջ տեսնել եւ գտնել գեղարվեստական արժեք: Սկզբում հավաքում էի առանց լուրջ նշանակության եւ գիտական մոտեցման, իսկ հետո հասկացա, որ դասակարգում է պետք: Մինչ այդ հասնելը տարիներ անցանե,- պատմեց Մուսայելյանը: Այժմ նրա հավաքածուն թեմատիկ բաժանում ունի` քրիստոնեություն, Հայասատնն իր բոլոր դրսեւորումներով, Նապոլեոն Բոնապարտ եւ այլն:

Չափազանց ակտիվ հայ ֆիլատելիստ է նաեւ Ժան Գյուլբենկյանը, ով «նեղանում էե, երբ իրեն հարցնում են, թե քանի նմուշից է բաղկացած իր հավաքածուն: «Ոչ մի ֆիլատելիստ դա չի հաշվում, հավաքողի համար դա ոչ մի նշանակություն չունիե,- հավաստիացրեց նա: Նրա հավաքածուն թեմատիկ բաժանումներով է` Գալուստ Գյուլբենկյանը եւ նրա ժառանգությունը, ՄԱԿ-ը եւ մարդու իրավունքները, Վաղ շրջանի կինոարտադրույթունը, Սբ ծնունդ եւ այլն: Յուրաքանչյուր հավաքածուում յուրահատուկ նամականիշեր են` իրոք հպարտության արժանի: Նամականիշեր հավաքելը դարձել է 65-ամյա ֆիլատելիստի շուրջ կեսդարյա ամենօրյա զբաղմունքը` որոշակի ընդմիջումներով: «Սկսել եմ հավաքել դպրոցական հասակից, բայց ինստիտուտում` քիմիկոս դառնալու ճանապարհին, դադարեցրել եմ, հետո նորից վերսկսելե,- ասաց նա` հավելելով, որ մասնակցել է միջազգային մի շարք ցուցահանդեսների, պարգեւներ ստացել:
Ֆիլատելիան ավելի լայն հասկացություն է եւ կապված է ոչ միայն նամականիշերի, այլեւ փոստային ծառայության, փոստային բացիկների եւ հատուկ կնիքների հետ: «Այս զբաղմունքը նաեւ մեծ տեղեկատվություն է հաղորդում: Տեսնելով մի մարդու դեմք, հետաքրքրվում ես, կարդում ազգանունը, պարզում ով լինելը: Կամ պատկերված ջրվեժի մասին տեղեկանալով` աշխարհագրություն ես սովորում: Ինձ միշտ ասում են` կարծես քայլող հանրագիտարան լինեք, ամեն ինչի մասին գաղափար ունեք, իսկ դա գալիս է նախասիրությունիցե,- ասաց Ժան Գյուլբենկյանը: Նա ամեն օր շուրջ երեսուն րոպե հետեւում է միջազգային նորություններին, աճուրդներին: Ցավով է նշում, որ երիտասարդներն այժմ նամականիշեր չեն հավաքում եւ տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հետաքրքիր են դարձել նրանց համար: Նա իր հավաքածուն, ամենայն հավանականությամբ, կկտակի տղա թոռներին եւ հույս ունի, որ նրանց անպայման կհետաքրքրի:

Սկզբնաղբյուր` ARMENPRESS

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s