Բուդվայում առաջին անգամ կայացել է բիզնես համաժողով
Հայաստանը եւ Մոնտենեգրոն՝ նախկին Չեռնոգորիան, վաղեմի բարեկամ երկրներ են, որոնք թե՛ իրենց անցած ուղիով, թե՛ ժողովրդի պատմությամբ որոշակի ընդհանրություններ ու նմանություններ ունեն։ Սեւ լեռների եւ սեւ դաշտերի երկրները տարիների տարբերությամբ են հռչակել իրենց անկախությունը։ Սերբիան առաջիններից է ճանաչել հարեւան Չեռնոգորիան, իսկ Ադրբեջանը՝ պատերազմ սկսել Արցախի դեմ։
Ընդամենը յոթնամյա անկախություն ունեցող Չեռնոգորիայի կամ Մոնտենեգրոյի հետ մեր հարաբերությունները նոր են միայն սկսում ակտիվանալ։ Չեռնոգորիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները հատկապես տուրիզմի ոլորտում։ Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչը ամիսներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ նշել էր, որ իրենք նպատակադրվել են զարգացնել Հայաստանի հետ իրենց հարաբերությունները նաեւ տնտեսական ոլորտում՝ հույս հայտնելով, որ դրանք բավական հեռանկարային կլինեն։ Նշենք, որ մինչ օրս այս պետության հետ, որն ունի շուրջ 650 հազար բնակչություն, երբեւէ չեն հաստատվել տնտեսական հարաբերություններ, քանի որ նորանկախ պետությունը նոր է սկսել ձեւավորվել։ Թերեւս առաջին քայլը, որն արվեց երկու երկրների համագործակցության ուղղությամբ, արդեն նախորդ տարվանից դեպի այդ երկիր վիզային ազատ ռեժիմի մեղմացման գործընթացն էր, հատկապես ամռան ամիսներին։ Իգոր Լուկշիչի Հայաստան կատարած այցը եւ հանդիպումը ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ հատկանշական էր նրանով, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջեւ հարաբերությունները մեկնարկել Մոնտենեգրոյում բիզնես ֆորումի անցկացմամբ։
Օրեր առաջ է Հայաստանի գործարար պատվիրակությունը վերադարձել Բուդվայում կայացած գործարար առաջին համաժողովից։ Նշենք, որ այն տեղի էր ունեցել հուլիսի 12—14—ը՝ 25 հոգուց բաղկացած պատվիրակության մասնակցությամբ։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող գործարարներ, սկսած ՏՀՏ ոլորտից, բանկային համակարգից, մինչեւ ոսկերչության եւ տուրիզմի ոլորտները։ Իսկ հյուրընկալ երկրի գործարար կազմում կային մոտ 75 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող պաշտոնյաներ։ Նրանք հայ գործընկերներին ներկայացրել են երկրի տնտեսական վիճակը՝ մատնանշելով հատկապես տնտեսության այն ճյուղերը, որոնք երկրում առաջնայնորեն զարգանում են եւ կարող են փոխշահավետ գործակցության ոլորտներ դիտվել։
Այս պետության հետ տնտեսական հարաբերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլը, գործարար պատվիրակության ղեկավար, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի գնահատմամբ, բավական հաջող ընթացք ունեցավ։ Մեզ հետ զրույցում պատվիրակության ղեկավարը կիսեց իր տպավորությունները՝ հայտնելով իր գոհունակությունը հանդիպման արդյունավետ անցկացման, հեռահար նպատակների դիտարկման եւ փոխշահավետ համագործակցության տեսանկյուններից։ Գործարար հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավարը նախ ներկայացրել է ՏՀՏ ոլորտը եւ օտարերկրյա ներդրումների առումով որպես հաջողված օրինակ խոսել մեր երկրում հանրաճանաչ ընկերության մասնաճյուղի գործունեության բարձր արդյունքների մասին։ Ընդհանուր առմամբ, հայ գործարարները ներկայացրել են Հայաստանի ներդրումային դաշտը, նրանում առկա հնարավորությունները, գերակա ուղղություն հռչակված ՏՏ ոլորտի ներուժը, կրթական համակարգը, բիզնես միջավայրը, օրենսդրական դաշտը եւ այլն։ «Եթե որեւէ արտաքին ներդրող որեւէ ճյուղում կարողանում է կայանալ եւ հաջողություններ արձանագրել, ուրեմն դա վկայում է արդեն իսկ բարենպաստ բիզնես միջավայրի մասին, ինչը պետք է ներկայացնել նաեւ մեր օտարերկրյա գործընկերներին օտարերկրյա ներդրումները խրախուսելու նպատակով»,–նկատում է Հովիկ Մուսայելյանը։ Ֆորումի ընթացքում խոսվել է նաեւ նպաստավոր օրենսդրական դաշտի մասին։ Օտարերկրացիները առաջին հերթին հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի կրթական համակարգի նկատմամբ։ Նրանց բավական գրավել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում կրթական բարձր ներուժն ու որակյալ մասնագետներ պատրաստելու գործոնը։ Հաշվի առնելով ՏՏ ոլորտում մեր երկրի արձանագրած լուրջ հաջողությունները, Հովիկ Մուսայելյանի տեղեկացմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթական ծրագրերի փոխանակման ուղղությամբ, որով նախատեսվում է համագործակցություն ծավալել բուհական համակագի միջեւ։
Մեր հայրենակից, ԱՄՆ քաղաքացի, ՏՏ ընկերություն ներկայացնող Վահրամ Մուրադյանը, ով եւս պատվիրակության կազմում էր, ներկայացրել է բժշկական սարքավորումների նորագույն տեխնոլոգիական մշակումները, առանձին հանդիպումներ են կայացել նաեւ տեղացի գործարարների հետ։ Հայերի հետաքրքրությունը այդ երկրի նկատմամբ բավական մեծ է նաեւ տուրիստական տեսանկյունից, որով պայմանավորված անցյալ տարվանից բացվել է ուղիղ չվերթ Երեւան–Պոդգորիցա ուղղությամբ, տասնօրյա պաբերականությամբ։ Այս տարի չվերթի հաճախականությունը նախատեսվում է դարձնել շաբաթը երկու անգամ։
«Այդ երկիրը հայ զբոսաշրջիկի համար իսկապես կարող է մի շարք տեսանկյուններից գրավիչ լինել թե՛ իր կլիմայով, թե՛ հայերի նկատմամբ իրենց բարյացակամ վերաբերմունքով,–ասում է Հովիկ Մուսայելյանը՝ ուրախությամբ փաստելով.–Իրենք հայերի նկատմամբ ընդգծված վերաբերմունք ունեն եւ շատ լավ են տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Երկու երկրների ժողովուրդների ամենամեծ ընդհանրությունը այն է, որ նրանք լեռնցիներ են եւ դարեր շարունակ պայքարել են օսմանյան կայսրության դեմ, պահպանել են իրենց ազգային նկարագիրը, մշակույթն ու ավանդույթները։ Իրենք եւս հավատացյալ ժողովուրդ են եւ պահպանում են իրենց ազգային արժեքները եւ պատկառելի գործոն են համարում նաեւ մեր՝ առաջինը քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը»։ Նա վստահեցրեց, որ երկու ժողովուրդների ընդհանրությունը նաեւ ազգային խոհանոցով է պայմանավորված։ Ըստ զրուցակցիս, կան շատ ուտեստներ, որոնք նման են հայկականին։
Մոնտենեգրոն, բացի տուրիստական երկիր լինելուց, տնտեսական այլ ճյուղերի առումով Հայաստանին կարող է հետաքրքրել հյուրանոցաշինության ոլորտով։ Այժմ այնտեղ ակտիվ ընթանում են հյուրանոցների եւ ամառանոցների կառուցման եւ շինարարական աշխատանքներ՝ ելնելով զբոսաշրջիկների օրեցօր աճող հոսքից եւ առկա պահանջարկից։ Ի դեպ, Մոնտենեգրոյում կա նաեւ հայկական համայնք։ Հայերը հիմնականում ներգրավված են անշարժ գույքի բնագավառում։ Բավական զարգացած է նաեւ սննդարդյունաբերությունը, եւ հնարավոր է, որ հետագայում այս ոլորտում եւս համագործակցության եզրեր գտնվեն, քանի որ Մոնտենեգրոն հատկապես հայտնի է իր պանրի արտադրությամբ։ Տնտեսական համագործակցության հիմքերը դրված են, որոնք ավելի պարզորոշ կդառնան հաջորդ տարի՝ Մոնտենեգրոյից գործարար պատվիրակության Հայաստան այցի ժամանակ։ Պատվիրակության ղեկավարը հուսով է, որ նրանց ժամանումից հետո արդեն գործնական քայլեր կձեռնարկվեն նոր սկսվող համագործակցության համար։
Ի դեպ, այդ գործարար ֆորումը կդառնա ամենամյա։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ Հայաստանի Հանրապետություն