2014թ.-ի Հունիսի 25-ից 28-ը Բուխարեստում տեղի ունեցավ Հանրային Խորհուրդների Համաշխարհային Համագումարը, որին մասնակցում էին ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, անդամներ՝ Հովիկ Մուսայելյանը եւ Ռուբեն Սաֆրաստյանը:
Հայաստանի պատվիրակության կողմից ելույթ ունեցավ Հ.Մուսայելյանը (ելույթը բերված է ստորեւ):
Հարգարժան նախագահող,
Հարգելի գագաթաժողովի մասնակիցներ,
Հայաստանի հանրապետության հանրային խորհրդի պատվիրակության անունից թույլ տվեք ողջունել գագաթաժողովի մասնակիցներին եւ ցանկանալ արդյունավետ աշխատանք:
Սովետական Միության հանրապետություններում տեղի ունեցան 3 տիպի հեղափոխություն`
- Պայքար անկախության համար և անկախության ձեռքբերում;
- Տոտալիտար կառավարման համակարգից դեպի ժողովրդավարական կառավարման համակարգի անցում;
- Պատմության մեջ նախադեպը չունեցող ունեցվածքային հեղափոխություն, երբ պետական սեփականության վրա հիմնված պլանային տնտեսությունից կարճ ժամանակում անցում պետք է կատարվեր մասնավոր սեփականության վրա հիմնված շուկայական տնտեսություն:
Այս վերջին հեղափոխությունը պետք է իրականացնեին պետական, քաղաքական գործիչները և չինովնիկները: Եվ ոչ մի երկրում վերը նշված մարդիկ չկարողացան չգայթակղվել և չօգտագործել իրենց պաշտոնները սեփականություն ստեղծելու ու բիզնես դնելու համար: Ընդ որում, գոյություն չուներ որևէ վերահսկող մարմին, չեր ձևավորվել հասարակությունը, դատական համակարգը` ժառանագած փթած սովետականներ:
Ուստի կարելի է խոսել կոռուպցիայի 3 տեսակների մասին.
- Առաջինը բնորոշ է բոլոր տիպի` այդ թվում նաև զարգացած երկրների համար;
- Երկրորդը բնորոշ է հիմնականում պոստսովետական երկրների համար, քանի որ նրանք ժառանգաբար ստացել են սովետական համակարգի, մասնավորապես կրթական և առողջապահական ոլորտների համար բնորոշ կոռուպցիոն դրսևորումներ;
- Երրորդ տեսակը կապված է պոստսովետական երկրների բարձրագույն չինովնիկության կոռուպցիայի “նոու հաուի” հետ. այն է` չինովնիկների կողմից նոր բիզնեսներում իրենց մասնաբաժինը ունենալը, երբ գործարարը սովորական գումար վճարելու փոխարեն ստիպված է զիջել իր բիզնեսի մի մասը բարձրագույն չինովնիկին:
Հայաստանում կոռուպցիան տարածված է կառավարման տարբեր մակարդակներում, ուստի կառավարման եւ տնտեսական հարաբերությունների վերահսկման գործում մեծ դեր է կատարում: Ըւտ Transparency International կազմակերպության, Հայաստանը 2012թ.-ին առաջընթաց է գրանցել կոռուպցիայի ինդեքսի հարցում, սակայն կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ, ինչի արդյունքում երկիրը կոռուպցիայի մակարդակով 176 երկրների շարքում զբաղեցնում է 105-րդ տեղը: Զեկույցում նշվում է, որ «չնայած ընտրությունների եւ կուսակցությունների ֆինանսավորման հարցում օրենսդրական փոփոխություններին՝ կոռուպցիան կամ նույն մակարդակում է շարունակվում, կամ էլ այլ տեսքով է շարունակվում»:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում հասարակական շարժումներին եւ բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիները հստակորեն նշում էին, որ հենց կոռուպցիան է իր տարբեր դրսուորումներով հանդիսանում իրենց պետությունների եւ հասարակությունների բարդ հիմնախնդիրների գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը:
Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն հիմնական ինստիտուտներն են «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը» /որը գլխավորում է հանրապետության վարչապետը/ եւ «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը»: Արդյունավետ գործունեություն ծավալելու համար այս հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի. 1. Ապաքաղաքական/անկողմնակալ, 2. Քաղաքական ուժերից բացարձակապես անկախ գրասենյակ, 3. Իր գործունեւոթյան մերջ ներգրավի միջազգային կազմակերպությունների:
Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհրդում ընդգրկված են ֆինանսների, արդարադատության նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խրհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակաության 3 ներկայացուցիչ:
Հայաստանի հանրապետության Հանրային խորհուրդն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Մենք կարծում ենք, որ ներկայացված փաստաթղթի նախագիծը կարիք ունի վերամշակման, մասնավորապես՝
- Չբավարարվել կոռուպցիայի ընդհանուր սահմանմամբ, այլ մանրամասնելով այդ հասկացությունը, նշել բոլոր այն երեւույթները, որոնց դեմ պետք է պայքարել;
- Հստակեցնել ինչպես խորհրդի նպատակները, լիզորություններն ու պատասխանատվությունը, այնպես էլ քարտուղարությանը վերապահված համապատասխան իրավասությունները;
- Ելնելով վերը նշված հստակեցումներից՝ համալրել խորհրդի կազմը /քննարկել նաեւ Ազգային ժողովի որոշ հանձնաժողովների նախագհների ներառումը խորհրդի կազմի մեջ/:
Հանրային խորհուրդը գտնում է, որ կառավրությունն ինքն առաջին հերթին պետք է շահագրգռված լինի կոռուպցիոն դրսեւորումների բացահայտման մեջ: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պճայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդիմությունը եւ ոչ էլ հասարակությունը հաջողության չեն հասնի, եթե չլինի համագործակցություն եւ Հանրային խորհդի գործունության կարեւորագույն խնդիրներից մեկն էլ հանդիսանում է գտնել այդ համագործակցության ճիշտ ձեւաչափը: Մեր խորին համոզմամբ պետք է բացահայտել առաջնային մի քանի ռիսկային ոլորտները եւ ուժերը կենտրոնացնել կոռուպցիոն երեւույթներ ծնող պատճառների վրա:
2008թ.-ին ՀՀ քրեական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով: 2011թ.-ին որոշ նախարարություններում եւ պետական գործակալություններում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ անձնագրերի, ընկերությունների գրանցման եվ վարորդական իրավունքի ձեռքբերման նոր ընթացակարգեր են սահմանվել՝ նման փաստաթղթերի ձեռքբերման համար կոռուպցիոն սողանքները վերացնելու նպատակով:
Փորձը ցույց է տալիս, որ չնայած վերը նշված նախաձեռնություններին, հակակոռուպցիոն քաղաքականությունը բավարար կամ արդյունավետ չէ: Չնայած, ըստ կառավարության, բարեփոխումները զգալի արդյունքներ են տալիս, 2011թ-ին հրապարակված ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի /GRECO/՝ մեղադրանքների գնահատման զեկույցում նշվում է, որ Հայաստանը պետք է շարունակի օրենսդրության եւ դրա կիրարկման ուղղությամբ բարեփոխումները՝ ԵԽ կոռուպցիայի վերաբերյալ Քրեական օրենքի կոնվենցիային համապատասխանելու նպատակով: Նշված բարեփոխումը Հայաստանին հնարավորություն կտա արտերկրի քաղաքացիների կողմից կաշառքի պահանջի եւ կաշառակորությանը վերաբերվող օրենքի խախտումները հետապնդել: Այդւոհանդերձ, վերջին շրջանում Հայաստանում կաշառակերության համար ձերբակալված եւ պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների թիվն աճել է: 2011թ. Նոյեմբերին ՀՀ Վարչապետի նախաձեռնությամբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հիմնականում գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ առողջապահության նախարարություններից, ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից:
Հայաստանի պետական կառավարման համակարգի եւ բիզնեսների միջեւ առկա ամուր կապը կառավարությանը թույլ չի տալիս անկախ լինել: Օրենքով պետական պաշտոնյաներին թույլ չի տրվում ներգրավվել բիզնես գործունեւության մեջ, սակայն իրական կյանքում նրանք հաճախ գործարար շահեր ունեն: Շատ ԱԺ պատգամավորներ եւ պետական պաշտոնյաներ սեփական ընկերություններ ունեն եւ բիզնես գործունեությամբ են զբաղվում:
Կարծում եմ, որ ավելորդ չէ նշել, որ Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության առումով վերջին տարիներին լուրջ պոզիտիվ արդյունքներ են գրանցվել եւ տարածաշրջանում այն կարելի է նույնիսկ օրինակելի համարել:
Զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար գրում են արդեն իսկ նշված բացասական երեույթների մասին: Եթե այս փաստին ավելացնենք նաեւ, որ կառավարության ընթացիկ գործունեությունը պարբերաբար մոնիտորինգի տակ է գտնվում նոր ձեւավորվող բավական կազմակերպված քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի կողմից, ապա կարելի է նաեւ հուսադրող կանխատեսումներ անել առաջիկա տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում Հանրային խորհրդի, քաղհասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների աճող դերի մասին:
Մենք վստահ ենք նաեւ, որ երկրի զարգացման համար այս կարեւորագույն գործընթացում էական նշանակություն կունենա նաւ միջազգային տարբեր կազմակերպությունների, մասնավորապես AICESIS-ի եւ Transparency International եւ այլ դոնոր կազմակերպություների աջակցությունը:
Շնորհակալություն: