ՏՀՏ ոլորտն ամենադինամիկ զարգացող ոլորտն է Հայաստանում

Capture

Musaelyan«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով Հայաստանում ՏՀՏ ոլորտի կրթական մակարդակի և աշխատաշուկայի պահանջների, ոլորտում առկա խնդիրների մասին, ասաց, որ մարդկային կապիտալի զարգացման ու ձևավորման առումով՝ հիմնականը կրթությունն է, իսկ  ՏՀՏ ոլորտի դեպքում՝ ոչ միայն բարձրագույն, այլև հանրակրթական կրթությունը:

«Այստեղ, իհարկե, խնդիրներ կան և ըստ որոշ հաշվարկների՝ տեխնիկական ուղղվածության բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է անմիջապես աշխատանք գտնում, ինչը բավական ցածր ցուցանիշ է և ունի 2 օբյեկտիվ պատճառներ: Առաջին պատճառը բուհերի պրոֆեսորա-դասախոսական կազմի որակներն են և սա բավական օբյեկտիվ է, որովհետև ճյուղը  դինամիկ, արագ զարգացող է և դասախոսները պետք է  անընդհատ որակավորման կուրսեր անցնեն, ինչը  թանկ հաճույք է, իսկ բուհերը չեն կարողանում ապահովել այդ պայմանները: Երկրորդը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է: Բուհերում առկա տեխնիկական բազայի համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը բուհերը չեն կարողանում ապահովել»,- ասաց նա: Հ. Մուսայելյանը խնդիրները լուծելու երկու ճանապարհ է առաջարկում. «Կա՛մ կառավարությունն իր վրա է վերցնում նմանատիպ ահռելի ծախսերը, կա՛մ բուհերն սկսում են գտնել գործընկերներ՝ մասնավոր հատվածում, որպեսզի իրենց խնդիրները լուծեն: Հաշվի առնելով, որ մեր կառավարությունը գոնե մոտ ապագայում նմանատիպ ծախսեր իրեն չի կարղ թույլ տալ, այս խնդիրը լուծելու հիմնական պոզիտիվ ճանապարհը բուհ-մասնավոր հատված համագործակցությունն է, որի փայլուն օրինակներից մեկը հենց «Սինոփսիսն» է, որը բուհերի հետ լայնամասշտաբ համագործակցություն ունի: Բուհերի հետ համատեղ ստեղծվել են 4 ամբիոններ, որոնցից  մեկը գտնվում է ընկերության տարածքում, իսկ մյուսները՝ համալսարաններում: Այս ծրագրով սովորում են մոտ 300 ուսանողներ. ծրագրի տևողություևնը 4 տարի է՝ երկու տարի՝ բակալավր, երկու տարի՝ մագիստրատուրա: Ընկերությունը նաև իր համար է կադրեր պատրաստում: Բավական մեծ գումարներ են ծախսվում այս կրթական ծրագրերը իրականացնելու վրա: Կոչ եմ անում մյուս ընկերություններին ևս ներդրումներ անել կրթության մեջ, որովհետև այս դեպքում էլ մենք հանդիպում ենք մի այլ նեգատիվ երևույթի, երբ ընկերությունները ներդրումներ չեն անում կրթական համակարգում, իրենց սեփական կադրերը չեն պատրաստում, բայց իրենց նշանառության տակ են այլ ընկերությունների որակյալ կադրերը: Նաև այն ընկերությունների, որոնք մեծ գումար են ծախսում և որոնց արտադրանքի ինքնարժեքում կրթության բաղադրիչը բավական մեծ է»: Բանախոսը նկատեց՝ ՏՀՏ ոլորտը ամենադինամիկ զարգացող ոլորտն է Հայաստանում, ամենամեծ հավելյալ արժեք ստեղծողը. «Համախառն ներքին արդյունքում՝ տեսակարար կշիռը  մինչև 4 տոկոս է, տարեկան ապահովում է 20-25 տոկոս աճ,  մասնագետների քանակը հասնում է շուրջ 15 հազարի: Կանաց թիվը ՏՀՏ ոլորտում, աշխարհի տարբեր երկրներում, մոտավորապես 10 տոկոս է, իսկ Հայաստանում՝ 27 տոկոս : Կարծում եմ՝ դա շատ լավ է, որովհետև ՏՀՏ ոլորտը պահանջում է կենտրոնացում, աշխատասիրություն և պատասխանատվության զգացում, ինչը տղաների համեմատ՝ աղջիկների մոտ ավելի ակնհայտ է»: Հովիկ Մուսայելյանը հիշեցրեց նաև ամբողջ աշխարհում գործող  վենչուրային հիմնադրամների մասին, որոնցից մեկը նաև Հայաստանում է գործում. «Դրանց անդամներն ամբողջ աշխարհով  իդեաների լաբորատորիաների փնտրտուքի մեջ են, թե որտեղ ինչ նորաստեղծ ընկերոյթությունների կարող են ֆինանսավորել: Այսինքն՝ ճիշտ բիզնես գործելաոճ, լավ գաղափարներ ունենալու դեպքում կարելի է դա անել: Այս առումով՝  ողջունելի է կառավարության վերջին նախաձեռնությունը. նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տալը: Դա բավական մեծ խթանիչ ուժ կարող է հանդիսանալ Հայաստանում տաղանդաշատ պատանիների մոտ ձեռներության, գիտելիքների բարձրացման առումով»: Այս ոլորտի հետ կապված խնդիրներից մեկը նա համարում է նաև  տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաները, որպես գործիք,  տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործելը, որն ըստ նրա՝ մեզ մոտ բավականին կաղում է. «ՏՀՏ-ն տնտեսության «լոկոմոտիվն» է, տնտեսությունը տանում է առաջ, բայց միայն այն դեպքում է դա արդյունավետ, երբ տարբեր ոլորտներում տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաները, որպես ինովացիոն բաղադրիչներ, օգտագործվում են: Այդ առումով՝ կառավարությունն առաջ է անցել մասնավոր բիզնեսից, որովհետև տարբեր երկրների ցանցային պատրաստվածության մասին համաշխարհային զեկույցում, 144 երկրի մեջ, Հայաստանը 49-րդ տեղում էր՝ կառավարման տարբեր ստորաբաժանումներում IT օգտագործման արդյունավետության առումով: Իսկ բիզնեսն այն ցավոք քիչ է օգտագործում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/12/12/436276.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s