ՏՏ իրական հնարավորություններ տնտեսության համար

Capture

Տասներեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց երկրի տնտեսության գերակա ոլորտ, սակայն դրանից ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները չպակասեցին:

CaptureՀովիկՄուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն

ՏՏ-ն մեր տնտեսության ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է, որն ապահովում է մեծ քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Սակայն սրան զուգահեռ ոլորտի ամենալուրջ խնդիրը, կարծում եմ, կապիտալի շուկան է, աշխատուժի շուկան, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիր կա:

Մենք մեր հայաստանյան գործունեության տասը տարիների ընթացքում ունեցել ենք աշխատակազմի 30% աճ և հիմնականում այդ կադրային բազան համալրել ենք այն համալսարանների ուսանողների շնորհիվ, որոնք մեր գործընկերներնեն, և այս համալսարանների հետ մեր համագործակցությունը նպատակային է՝ նախապատրաստել մասնագետներ ոլորտի համար: Սակայն ՏՏ, առավել ևս միկրոսխեմաների նախագծման ոլորտում բարձրորակ մասնագետի խնդիր միշտ էլ առկա է: Ցավոք, մեր բուհերի կրթական ծրագրերով չես կարող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենալ, որոնք պահանջված կլինեն անմիջապես ավարտելուց հետո: Նրանց միայն 7-8%-ն է ավարտելուց հետո աշխատանքի անցնում: Երկար փնտրտուքից և տարիների նպատակասլաց աշխատանքի շնորհիվ միայն դառնում են այն որակյալ մասնագետները, որոնց պահանջարկը միշտ կա: ՏՏ ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները կապված են մեծ ֆինանսական խնդիրների հետ. այսօր բուհերն ի զորու չեն ամբիոններ, լաբորատորիաներ ստեղծել, դրանք մասնավոր ընկերություններն են ապահովում: Պետք է մասնավոր հատվածի և բուհերի միջև ստեղծել սերտ համագործակցություն, հակառակ դեպքում պետության համար միշտ խնդիր է լինելու կրթական մրցունակ միջավայր ստեղծելը: Ունենալ նման գենոֆոնդ, ինչպիսին մենք այսօր ունենք, և չօգտագործել դա, ուղղակի հանցագործությ ուն է, պարզապես պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ մեր երիտասարդների տաղանդները մաքսիմալ բացահայտվեն տնտեսության և քաղաքականության բոլոր ասպարեզներում, այդ ժամանակ մենք կարող ենք պարծենալ, որ մենք ազգ ենք, որը ոչ միայն գոյատևելու, այլ հստակ արարելու ճանապարհ ունի անցնելու, պետք է մշակել մեխանիզմներ, համազգային և միահամուռ տրվել նպատակին: Այսօր բոլոր ազգերն ունեն ապագայի իրենց տեսլականը, իսկ թե որն է մեր ազգի տեսլականը, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, նոր սերունդն ի՞ նչ  իմանա: Համատեղ պետք է ստեղծել այդ տեսլականը, իսկ գործիքները կստեղծվեն տաղանդների շնորհիվ: Բազում երկրներ ունեն տեսլական, գործիքներ, բայց չունեն տաղանդներ, մեր շնորհալիները շատ են, տեսլական չունենք, գործիքներն էլ հիմնականում անհասկանալի են:

Հաջորդ հիմնական խնդիրը տեղական ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների արտահանման ու  ամաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդություններն են, որովհետև այնպիսի տպավորություն է, թե  իշաները լրիվ զբաղված են, դժվար է գործընկերներ  գտնել: Պարզապես պետք է ինքնահաստատման փուլն անցնել, հետո պետք է վստահեն, հավատան, որ դու ի զորու ես լուծումներ տալ բոլոր ինժեներական խնդիրներին, որոնք քո առջև կդրվեն: Արտաքին շուկաներ գրավելու հարցում մեծ է նաև կառավարության ֆունկցիան: Վերջինս պետք է ոչ միայն պայմաններ ստեղծի, պետք է լոկոմոտիվի դեր ստանձնի նաև տրանսնացիոնալ կորպորացիաներին Հայաստան բերելու: Անշուշտ, կառավարությունը անմասն չէ, ստեղծել է պայմաններ, բայց տրանսնացիոնալ կորպորացիաները մեզ նման երկրների համար առաջնային են: Ցայտուն է Իսրայելի օրինակը. վերջինիս կառավարությունը լրջագույն խնդիրներ է լուծել՝ այդ խոշոր ընկերություններին բերելով իր երկիր և տվալով երաշխիքներ, նրանք էլ եկել են՝ իրենց հետ բերելով ֆինանսներ, նոր մշակույթ, նոր բիզնես մտածելակերպ: Մեր կառավարությունը չի խանգարում, ստեղծում է որոշ ենթակառուցվածքներ, բայց սրանով ավարտվում է նրա դերակատարումը: Եթե ասում ենք, որ ՏՏ-ն մեր երկրի տնտեսության առաջնահերթությունն է, ուրեմն պետք է լուրջ քայլեր արվեն և տրվեն երաշխիքներ, սա զարկ կտա տնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանը, քանի որ IT-ն՝ որպես գործիք, այն շարժիչ ուժն է, որը պետք է օգտագործել տնտեսության բոլոր ճյուղերում, որպեսզի մոդեռնիզացվի, բարձրացվի արտադրողականությունը, ինչը հնարավորություն կընձեռի լուծել արտաքին շուկաների հարցը: Կարծում եմ՝ շուկայի, աշխատաշուկայի, իրացման շուկայի և  կրթական տարբեր մոդելների խոչընդոտներն այն հիմնական դժվարություններն են, որ այսօր առկա են ոլորտում: Մնացյալը՝ մաքսային, հարկային, կառավարության հետ հարաբերակցության խնդիրները, փոքր խոչընդոտներ են.  եթե շուկայի և կադրային խնդիրները լուծվեն, մնացածը ինքնաբուխ կլուծվի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s