Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրենը Հայաստանի ցանցային պատրաստվածության ցուցանիշի առաջընթացը գնահատում է բարձր

Untitled

«Հայաստանի ցանցային պատրաստվածության ցուցանիշը՝ այն է՝ 58-րդ տեղը հետազոտությունն իրականացված 143 երկրների շարքում, վկայում է երկրի զգալի առաջընթացի մասին»- ասում է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Ցուցանիշը, որը տարեկան սահմանվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի եւ INSEAD եւ Կորնել համալսարանի համագործակցությամբ, չափում է տնտեսության պատրաստվածությունը ՏՀՏ-ի կիրառելիության առումով՝ բարձրացնելու մրցունակությունը եւ բարեկեցությունը եւ հետեւում է ՏՀՏ զարգացումներին աշխարհի շուրջ:

Հաշվետվությունը գնահատում է 143 զարգացած եւ զարգացող երկրների թվային էկոհամակարգերը` հաշվարկելով աշհարհի ավելի քանի 98 տոկոս ՀՆԱ-ն:

Հայաստանն իր դիրքը բարելավել է՝ զբաղեցնելով 58-րդ տեղը: Ղազախստանը, նախկին խորհրդային հանրապետություններից մեկը, զբաղեցնում է 40-րդ տեղը, Ռուսաստանը՝ 41-րդը, Ադրբեջանը՝ 57-րդ, Վրաստանը՝ 60-րդ, Ուկրաինան՝ 71-րդ եւ Տաջիկստանը՝ 117-րդ:

Ցանցային պատրաստվածության ցուցանիշը բաղկացած է չորս հիմնական կատեգորիաներից (ենթացուցանիշներից), 10 ենթահամակարգերից եւ 53 տարբեր ցուցանիշներից, որոնք բաժանվում են տարբեր սյուների. Շրջակա միջավայրի ենթացուցանիշ (քաղաքական եւ կարգավորիչ միջավայր եւ բիզնես եւ նորարարության միջավայր), պատրաստվածության ենթացուցանիշ (ենթակառուցվածք, մատչելիություն եւ հմտություններ), կիրառման ենթացուցանիշ (անհատական կիրառում, բիզնես կիրառում, կառավարության կիրառում), ազդեցության ենթացուցանիշ (տնտեսական ազդեցություններ եւ սոցիալական ազդեցություններ):

2012-2015թթ-ին Հայաստանն իր դիրքը բաելավել է 36-ով. սա լավագույն կատարողականի ցուցանիշն է: Համեմատած 2014 թ-ի հետ այն առաջընթաց է ունեցել բոլոր չորս կատեգորիաներում՝ արձանագրելով նշանակալից բարելավում 13 միավորով:

Այնուամենայնիվ, Հովիկ Մուսայելյանը նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի իր ջանքերը՝ հետագայում դիրքն էլ ավելի բաելավելու համար:

Հաշվետվությունում հեռախոսային եւ ինտերնետ կապը առանձնացվում է որպես Հայաստանի առավել հետաքրքիր առավելություն (այս կատեգորիայում Հայաստանը առաջատարն է): Զուգահեռաբար առանձնացվում են նոր ընեկորությունների ստեղծումը, լայնաշերտ ինտերնետի գները, էլեկտրոնային կառավարման ծառայությունները եւ էլեկտրոնային մասնակցության գործակիցը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s