ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ) մայիսի 5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա 11-րդ կրթական պարգեւ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ամենամյա ավանդական հանդիպումը 2015 թվականի մրցանակների հավակնորդների հետ:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արեմնիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել ճիշտ որոշում կայացնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում: «Ես շատ անգամ եմ լսել, որ ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադաներում մրցանակներ շահած աշակերտները հետագայում ընտրել են հումանիտար ուղղություն, ինչն անընդունել է, քանզի այդպիսի անձինք օժտված են բոլոր անհրաժեշը ունակություններով՝ տեղեկատվական ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար»,-«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ նշեց նա եւ հավելեց, որ անցած տասը տարիների ընթացքում պարգեւների է արժենացել 322 ուսանող եւ աշակերտ:
Հանդիպման ընթացքում մրցանակաբաշխության մասնակիցներին բացատրեցին մրցույթին մասնակցելու պայմաններն ու հայտադիմումների ներկայացման ընթացակարգը, ինչպես նաեւ հավակնորդներին ներկայացվող պահաջներն ու մասնակիցների ընտրության չափանիշները:
Հովիկ Մուսայելյանը նկատեց, որ մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ անցկացվում է 15-20 րոպեանոց զրույց, որի ընթացքում նա պատասխանելու է ինչպես մասնագիտական, այնպես էլ այլ բնագավառներին վերաբերվող հարցերի: «Մենք չունենք նախապես կազմված հարցաշար եւ հիմնականում հենց զրույցի ընթացքում են ծնվում հարցերը: Ես հաճախ եմ լսում հետեւյալ արտահայտությունը. «Սա ՏՏ ոլորտի մրցույթ է, ինչո՞ւ են ինձ ոչ մասնագիտական հարցեր տալիս», բայց մեզ համար շատ կարեւոր է իմանալ, թե ինչպիսին է մարդու մտածելակերպն ու աշխարհայացքը: Բացի այդ՝ մեզ համար կարեւոր է, որ ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանանան բազմակողմանի զարգացած մարդիկ»,-պարզաբանեց Հովիկ Մուսայլեյանը:
Նա հավելեց, որ գարգեւները շնորհում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում: «Այս տարվա մրցույթին նախատեսված են հետեւյալ անվանակարգերը՝ գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրանտ, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ ուսանող, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ անվանակարգերում. պարգեւները նախատեսված են մրցույթին մասնակցող յուրաքանչյուր կրթական հաստատության համար», – ընդգծեց Հովիկ Մուսայելյանը:
Համդիպմանը ներկա էին մրցանակաբաշխության մասնակցող բուհերի՝ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (սլավոնական) համալսանրանի (ՀՌՍՀ) եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաեւ ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմաթիկական դպրոցի, ՀԱՊՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի եւ Այբ դպրոցի աշակերտները:
Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայլեյանը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը եւ հանձնաժողովի այլ անդամներ կպատասխանեն ներկաների հարցերին:
Մրցանակաբաշխության հարցազրույցները տեղի կունենան 2015թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ը, իսկ հազթողները կպարգեւատրվեն ՀՀ Նախագահի կողմից 2015թվականի հոկտեմբերի 5-ին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ 1000 դոլարին համարժեք դրամ եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: Նախագահական կրթական պարգեւի ամենամյա մրցականաբաշխությունը ֆինանսավորում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն: