ՏՏ–ՊՆ համագործակցության մեջ, մեր հիմնական օգնությունը կիբերանվտանգությունը կարող է լինել. Հ. Մուսայելյան

Capture

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները հայկական բանակին աջակցելու հարցում: Առաջին հերթին դա կիբերանվտանգությունն է:  Ըստ նրա տեղեկությունների` տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի և արկեր որոնող այլ սարքերի՝ ռոբոտներ կան Լեռնային Ղարաբաղում և բավականին արդյունավետ են ու արտադրվում են ցածր ինքնարժեքով:

img_6480.thumb

-Պարո՛ն Մուսայելյան, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն օրերս հայտարարեց, որ հերիք է՝ մենք սպասենք, որ ՌԴ-ն մեզ զենք վաճառի՝ թանկ գներով, մենք պետք է ունենանք մեր զենքը ու տրամադրենք մեր բանակին: Քանի որ ինժեներական կոնստրուկցիաների միջոցով զենքերի մոդելավորման դարաշրջանն արդեն անցել է, ենթադրում եմ, որ խոսքն ավելի շատ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների մասին է: Ի՞նչ համագործակցություն կա այսօր:
-Ասեմ, որ Պաշտպանության նախարարության հետ վաղուց ենք համագործակցում և պատահական չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարը երկու անգամ եղել է «Սինոփսիսում» և բազմաթիվ հանդիպումներ ու կլոր սեղանների ենք մասնակցել: Հիմնականում այդ հանդիպումների նպատակը եղել է ճշտելը, թե ինչով կարող են օգնել մեր Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններն  օգնել մեր պաշտպանական համակարգերին: Եվ նաև ստեղծվել են տարբեր աշխատանքային խմբեր, որոնց հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ, որովհետև մի բան է, երբ դու ասում ես՝ մենք կարող ենք օգնել և չգիտես ինչում օգնել, մեկ այլ բան, երբ կա դրա պահանջատերն ու պատվիրատուն: Եվ պետք է հստակ հասկանաս, թե այսօր ինչ խնդիրներ ունի մեր ռազմաարդյունաբերական համակարգը, ինչ խնդիրներ է այն դրել, որպեսզի հասկանաս՝ արդյո՞ք կարող ես այդտեղ լինել համագործակցության կողմ: Այս տարիների ընթացքում, ինչպես ցույց է տալիս մեր փորձը, ՏՏ ոլորտից մեր պաշտպանական համակարգը կարող է ունենալ հիմնական օգնություն՝ կիբերանվտանգությունը, որովհետև այն այսօր՝ մեր դարաշրջանում ստացել է կարևորագույն ստատուս: Եվ կիբերհարձակումներն ու կիբերպատերազմներն այսօր  հիմնական դերակատարություն են և առանց չափազանցության կարող եմ ասել, որ այսօր բանակի հզորությունը ոչ այնքան չափվում է իր ունեցած սպառազինությունների  ու զինվորների քանակով, այլ թե դու ինչ տեխնոլոգիական հնարքներ ունես ազդելու թշնամի  կամ երրորդ երկրների պաշտպանական ու կարևորագույն արդյունաբերական  համակարգերի վրա: Եվ այսօրվա պատերազմներն իրականում հենց նմանատիպ բնույթ են կրում: Կարող եմ բերել Իսրայելի օրինակը, որը այս առումով դասական օրինակ է որպես կիբերհարձակումների առումով լրջագույն հաջողությունների հասած պետություն: Նրանք  տարիների ընթացքում կարողացել են թիրախային ազդել տարբեր երկրների կարևորագույն արդյունաբերական համակարգերը խափանելու հարցում:
-Մեր դեպքում պաշտպանվելո՞ւ խնդիրն է, թե հարձակվելու:
-Դու պետք է տեխնոլոգիապես  այնքան ուժեղ լինես, որ կարողանաս հարձակվել:  Տեսեք. Սուվարյանն ասում է Ռուսաստանի մասին ու համաձայն եմ այն առումով, որ, իսկապես, պետք է ունենանք  մեր ռազմաարդյունաբերական համալիրը,  քանի որ դրսից տեխնոլոգիաների ներմուծումը բավականին թանկ է: Տեսեք. ՌԴ–ն լուրջ հաջողությունների է հասել իր ռազմաարդյունաբերության մեջ ներդրված, նորագույն զենքեր արտադրող տեխնոլոգիաների առումով, բայց միևնույն ժամանակ տնտեսության այլ ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների առումով  նրանք լրջագույն խնդիրներ ունեն տնտեսության այլ ոլորտներում որովհետև դրանք ժամանակին ներկրում էին, իսկ հիմա այս սանկցիաների պատճառով չեն կարող ներկրել, իրենցն էլ չունեն: Լավագույն դեպքում, եթե սկսեն այս հարցով զբաղվել մի տասը տարի հետո արդյունքներ կունենան: Հետո, չեմ կարծում, որ մի քանի գիտականների կամ ակադեմիական տարբեր ինստիտուտների միջոցով կարելի է մեր ռազմարդյունաբերության մեջ բեկում մտցնել: Մենք ազգովի պետք է այդ մասին մտածենք՝ ողջ  հանրությունն ու պետական համակարգը, մեր հանրային գիտակցությունը պետք է մտածի այն մասին, որ մենք չունենք այլընտրանք, քան մեր անվտանգության համակարգն ուժեղացնելն է:
-Իսկ  կա՞  արդեն համագործակցության կոնկրետ փորձ, որովհետև ապառնի ժամանակով եք խոսում: Խոսքը նույն կիբերանվտանգության գծով մատուցած ծառայությունների մասին է:
-Իհարկե, մենք բանակի հետ արդեն մի քանի տարի է՝ աշխատում ենք և հիմա կիբերանվտանգության առումով նաև ՊՆ-ում աշխատանքային խմբեր ու հանձնաժողովներ են ստեղծվել և մեր տարբեր ընկերությունների ղեկավարներ ընդգրկված են այդ գործընթացներում: Բայց նորից եմ ուզում բերել Իսրայելի օրինակը: Այնտեղ ինչո՞ւ են հասել հաջողությունների, որովհետև իրենք ազգովի մտածել են իրենց պաշտպանական համակարգն ուժեղացնելու մասին: Կա մի դասական օրինակ. երբ դպրոցներից մեկում երեխաները ստանալով ինֆորմացիա, որ ռազմական ուղղաթիռների օդաչուները մեջքի պրոբլեմ ունեն անընդհատ վիբրացիայի պատճառով,  դպրոցականներով նստեցին, մտածեցին, թե ինչպիսի նստատեղեր ստեղծեն, որ  օդաչուներին օգնեն: Արդյունքում` մաթեմատիկական մոդելավորման միջոցով իրենք այդ  ինժեներական լուծումները գտան: Արդյո՞ք  մենք ազգովի մտածում ենք նրա մասին, թե ինչո՞վ կարող ենք նեցուկ լինել մեր բանակին: Ասածս այն է, որ լոկալ խնդիրներ լուծելով՝ չենք կարող մեծ հաջողությունների հասնել:
-Ձեր նշած ոլորտների ընկերություններն ի վիճակի՞ են տալ մեր բանակին անօդաչու թռչող սարքեր։
-Անօդաչու թռչող սարքերի և արկեր որոնող այլ  սարքերի՝ ռոբոտների հարցերով եղել են բանակցություններ ՊՆ-ի հետ, տարբեր ընկերությունների կողմից եղել են առաջարկություններ, բայց  իմ ունեցած տեղեկություններով՝ նման թռչող սարքեր  կան արդեն Լեռնային Ղարաբաղում և դրանք բավական  արդյունավետ են: Բայց կոնկրետ ո՞ր ընկերությունների միջոցով է դա արվել, տեղեկացված չեմ: Լսել եմ, որ բավականին ցածր ինքնարժեքով արտադրվում է Հայաստանում: Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է՝ ստեղծել մեր սեփականը, այլ ոչ թե գնելով` ներկրել այլ երկրներից, որովհետև, բացի այդ, կա նաև գաղտնիության ու անվտանգության խնդիր. ուրիշներից ներկրում ես, նրանք նաև դրա տեխնիկական պարամետրերին են տիրապետում, որը ճիշտ չէ:
-Ենթադրում եմ, որ դա վերաբերում  նաև բանակին անհրաժեշտ GPS ու նավիգացիոն համակարգերին, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն  հակառակորդին կամ մի երրորդ երկրի: Հիմա, նշված  տեղական արտադրությամբ նշված համակարգերը հիմնելու համար ինչ-որ նախադրյալներ կա՞ն:

-Դրա համար եմ ասում, որ Պաշտպանության նախարարությունն էլ ինքը պետք է հստակ խնդիրը ձևակերպի, թե ինքն ինչի կարիք ունի և ինչ է ակնկալում ՏՏ ոլորտի կազմակերպություններից,  որովհետև մեր տարիների համագործակցության փորձը ցույց է տալիս, որ արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կոնկրետ ՊՆ-ն կոնկրետ հիմնավորում է իր տեխնիկական առաջադրանքը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s