«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Հայաստան է մուտք գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո, այսօր արդեն ունի մոտ 800 աշխատակից , իսկ 2008 թվականից ընկերության կրթական ծրագրով սովորել է ավելի քան 300 ուսանող: Միացյալ Նահանգներից հետո որպես առանձին մասնաճյուղ «Սինոփսիս Արմենիան» աշխարհում երկրորդն է: Այսօր Հայաստանը «Սինոփսիս» ընկերության համար տարածաշրջանային կենտրոն է և պետք է օգտվել այդ հնարավորությունից»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ընկերությունը նեղ մասնագիտական առումով այսօր կարողանում է համագործակցել Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից հետո նոր տեխնոլոգիաների նկատմամբ վերջինիս հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը մեծացել է, համագործակցությունն էլ ավելի շահավետ և արդյունավետ կարող է լինել: Սակայն համագործակցություն չկա Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ:
Հովիկ Մուսայելյանը Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ժամանակ առաջարկել է ստարտափերի շարժում սկսել Հայաստանում, երբ տարբեր հարթակներում, տնտեսության տարբեր ոլորտներում կստեղծվեն վիրտուալ ստարտափեր` ընկերություններ, որոնք դեռ գրանցված չեն, հարկային դաշտում չեն, բայց կարող են ներկայացնել բիզնես-ծրագրեր: Դա ազգը կդարձնի ավելի ստեղծագործ, կնպաստի, որ հանրությունը դուրս գա «ալարկոտությունից», սկսի մտածել ու իր գաղափարները վերածել բիզնես-պլանների, որոնք կլինեն պոտենցիալ ներդրողների և վենչուրային հիմնադրամների ուշադրության կիզակետում:
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:
«աշխարհը շուռ տալ» ՏՏ-ի միջոցով from hovikmusayelyan on Vimeo.