Տեխնոլոգիական համալսարանը կապահովի որակյալ մասնագետներով, ինչի պակասը ՀՀ-ում կա

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քննարկումներ են ընթանում տեխնոլոգիական համալսարան ունենալու ուղղությամբ:

«Այսօր ունենք բուհեր, որ տեխնիկական ուղղվածության մասնագետներ են պատրաստում, բայց մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական համալսարան ունենալու անհրաժեշտություն ունենք, որովհետև դա ենթադրում է բուհական որակյալ կրթություն, իսկ դրա պակասն այսօր Հայաստանում կա»,-ասաց նա և նշեց, որ տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների միությունը հանձն է առել տեխնոլոգիական համալսարանի կոնցեպցիայի մշակումը և հիմնական թեզերը վարչապետին ներկայացրել են:d_thumb
«Տարբեր հաշվարկներով 2-3 հազար որակյալ մասնագետների կարիք կա տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում: Լավ մասնագետ դառնալու համար կրթական կոնկրետ համակարգ է պետք, որը նպաստում է այդ մասնագետների կայացմանը, դրա համար պետք է շատ որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, տեխնիկական հզոր հագեցվածություն: Ցավոք սրտի մեր բուհերի այսօրվա ֆինանսական հնարավորությունները շատ հեռու են այս խնդիրները լուծելուց: Խնդիրն այն է, որ հիմնականում ՏՀՏ գլոբալ շուկան այնպիսինն է, որ մասնավոր ընկերությունները պահանջ ունեն փորձառու որակյալ կադրերի,-ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը նկատեց, որ էլեկտրոնային կառավարման ներդրման առումով կառավարությունն ավելի առաջ է գնացել, քան մասնավորը, քանի որ մասնավոր ընկերություններում այդքան էլ դա չի կարևորներում, ինչի պատճառը լրացուցիչ գումարների անհրաժեշտությունն է:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունում ՏՏ ոլորտի Հայաստանի դիրքերին, ապա նա ասաց, որ ԵՏՄ երկրներում լավ չեն պատկերացնում մեր առաջնահերթությունները և մրցակցային առավելությունները:

«Այս տարիների ընթացքում ֆորումներ, համաժողովներ են եղել և դրանք ֆորմալ բնույթ են կրել: Եթե ԵՏՄ երկրները տեղյակ լինեն, թե մենք ինչ մրցակցային առավելություններ ունենք տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կոնկրետ ճյուղերում, նրանց հետաքրքրվածությունը շատ ավելի մեծ կլինի»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարության և տրանսպորտի կապի և ՏՏ նախարարության աշխատանքներին Հովիկ Մուսայելյանը նշեց, պետության հիմնական խնդիրը եղել է, որ նորմալ միջավայր ստեղծեն և չխանգարեն: «Ես կարծում եմ, որ չխանգարելու առումով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը բավական մարտական է տրամադրված: Մենք շատ լավ գիտենք, թե իրենք ինչով կարող են օգնել, իրենց հնարավորությունները շատ սահմանափակ են: Ծիծաղելի է նույնիսկ բյուջեում ՏՏ ոլորտին տրամադրած թիվը»,-ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը նաև հայտնեց, որ վերջին տարիներին 15-20 տոկոս աճ է արձանագրվել ՏՏ ոլորտում և եթե այդ ավանդույթը շարունակվի, ապա այս տարի էլ այդքան կունենանք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s