Որոշ արտոնություններ նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը, 12.01.18

photo

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ նոր հարկային օրենսգրքով 150 հազարից 2 մլն դրամ միջակայքում աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի աճին՝ 28 տոկոս դրույքաչափ սահմանվելուն:

«Ցանկացած եկամտի հարկում բնականաբար խնդիր է առաջացնում, այսինքն՝ այնպես չէ, որ բոլորը գիտակցում են, որ իսկապես կա բարձրացման կարիքը: Կարծում եմ, որ պետությունը ստիպված է գնացել այս քայլին: Առաջին անգամ չէ, որ նման իրավիճակներ են ստեղծվում, և այս քսան տարվա ընթացքում անընդհատ գների թանկացում, հարկերի ավելացում է լինում: Ես չեմ հիշում մի դեպք, որ հարկերը նվազեցրած լինեն. դրանք կա՛մ մնում են նույնը, կա՛մ բարձրանում են»,-ասաց նա:

Ամեն դեպքում, եկամտային հարկի աճը Հովիկ Մուսայելյանը ոլորտի համար մեծ բեռ չի համարում: «Ես չեմ կարծում, որ դա մեծ բեռ է ոլորտի ներկայացուցիչների համար, որը կխոչընդոտի ոլորտի զարգացմանը: Ես չէի ասի, որ այս ընթացքում այն աճի տեմպերին, որ ոլորտն ունեցել է, նման բաները խանգարել են, դրանք շատերի համար տհաճ իրողություններ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 150 հազար դրամից ցածր ստացողներին, որոնց համար եկամտահարկը նվազում է, ապա նա ասաց, որ սովորաբար այդքան ստանում են սկսնակները, ովքեր որպես փորձնակ են աշխատում, իսկ երբ դառնում են ինժեներներ, բնականաբար այն շատ աճում է:

«Կառավարության դերը դժվարություն առաջացնելը չէ, այլ ավելի հեշտացնելն է և բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելը»,-ասաց նա:

Անդրադառնալով ստվերային ոլորտում աշխատող ընկերությունների խնդրին՝ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ վերջին տարիներին ստվերային դաշտում գործող ընկերությունների թիվը նվազել է:

«Ստվերային դաշտում գործել են հիմնականում նրանք, ովքեր «խոհանոցներում նստած» դրսի պատվեր են կատարել հարկային դաշտից դուրս: Բայց երբ դուրս եկավ ստարտափների մասին օրենքը և արտոնություններ տրվեցին նոր ստեղծված ընկերություններին, դրանք երեք տարի ազատվեցին շահութահարկից, նմանատիպ ընկերությունները հարկային դաշտ բերվեցին, տասնյակ ընկերություններ եկան հարկային դաշտ: Դա բավական դրական ազդեցություն ունեցավ, որ հարկային դաշտ եկան ստվերում գործող բավական կազմակերպություններ, հարյուրավոր ստարտափ ընկերություններ առաջացան»,-ասաց նա:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s