Վարչապետին «Սինոփսիս Արմենիա»-ում հիշեցրին իրենց թերագնահատող տնտեսագետների մասին

DSC_0472

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սինոփսիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնում է՝ ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ձեռքբերումներին եւ առաջարկներին։ Ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը դիմելով Վարչապետին՝ գոհունակություն հայտնեց այն փաստի շուրջ, որ վարչապետն առաջին անգամ որպես մասնավոր ընկերություն իրենց հիմնարկ է այցելում։ Ապա Մուսայելյանը նշեց որ, «Սինոփսիսը» 5-8 հազար աշխատատեղ է ստեղծել սպասարկման ոլորտի համար, մինչդեռ որոշ տնտեսագետներ այդ մասին բացասաբար են արտահայտվում եւ այդ փաստը ներկայացնում որպես  «սպասարկող երկրի» միտում։ Հովիկ Մուսայելյանի խոսքով, եթե «Սինոփսիսի» պես տասը կառույց կարողանա գործել Հայաստանում, մոտ 80 հազար աշխատատեղ կստեղծվի։ Մուսայելյանը նաեւ շեշտեց, որ վստահում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ՏՏ ոլորտը զարգացնելու գործում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, Առավոտ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s