Հովիկ Մուսայելյանը միաձայն ընտրվեց Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հունվարի 23-ին տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում Մուսայելյանն այդ պաշտոնում ընտրվեց միաձայն:

Նա շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար և ընդգծեց, որ համալսարանում կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

«Ես կարևորում եմ համալսարան-մասնավոր համագործակցությունը: Համալսարանի զարգացման համար շատ կարևոր է նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակների էլ ավելի բարձրացումը: Այս պահին հիանալի նվիրյալ դասախոսներ կան Պոլիտեխնիկում, ովքեր որակյալ կադրեր են պատրաստել: Սակայն, կարծում եմ, որ այսօր խնդիրը կայանում է նրանում, որ երիտասարդներից քչերն են ցանկանում մնալ համալսարանում և աշխատել»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ այդ ամենի հիմնական խնդիրն աշխատավարձերն են:

Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ ընտրվեց նաև քարտուղար՝ Ալեքսանդր Դռնոյանը, ում թեկնածությունը նույնպես միակն էր:

Նյութը՝ https://www.lragir.am/2019/01/23/411749/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s