Ջեյմս Թրուշարդ. «Ինքնավար ավտոմեքենաները շատ գրավիչ ուղղություն են Հայաստանում զարգացնելու համար․․․»

նկար

Այս տարվանից մրցանակը նոր անուն ունի, ոչ թե «ՀՀ նախագահի», այլ «պետական» բարձր տիտղոսն է այն ստացել: Իններորդ անգամ մրցանակի ընտրող հանձնաժողովն առաջադրեց և ընտրեց համաշխարհային կարևորության, հեղափոխություն առաջացրած նորարարության ևս մեկ հեղինակի:

Հաղթողի առջև կարևոր պայման է դրված` այն պետք է ստանալ Հայաստանում, Հայաստանի Հանրապետության առաջին դեմքից, հանդիսավորությամμ և եռօրյա ծրագրով ծանոթանալով նաև ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժին, հանդիպել մասնագետների, ուսանողների հետ: Եվ այդ հանրահռչակ անհատները սիրով ժամանել են Հայաստան, իրենց համար մեծ մասամբ անծանոթ երկիր ու սիրել այն, զարմացել նրա ձեռքբերումներով, երիտասարդներով, նրանց ուսուցանող և աճեցնող մասնագետներով: Ոմանք խոստովանել են, որ շատ քիչ բան գիտեին Հայաստանի մասին, ոմանք հիշել են անցյալ դարի հիսունականներից հայտ-նի Հայաստանը, որտեղ աշխարհում առաջիններից` ներդրվում էր մարդկության ապագան`բարձր տեխնոլոգիաների ոլորտը, միկրոէլեկտրոնիկան, հաշվիչ մեքենաների առաջին սերնդի արտադրությունը, առաջին ինտերնետի փորձը, գիտաարտադրական համալիրը, ինչը ներկայում կլաստեր նո-րահայտ օտար անունն է կրում: Իններորդ մրցանակակիր Ջեյմս Թրուշարդը լավ գիտի Հայաստանը, նրա ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում:

Երեք օր Հայաստանում 

ՏՏ   ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիր «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի եռօրյա այցի օրակարգի մեկնարկը տրվեց լրագրողների հետհանդիպմամբ: Բացի մրցանակակրից, ասուլիսին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի ևտեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքների հա մակարգող Հովիկ Մուսայելյանը:
Հակոբ Արշակյանը ողջունեց և երախտագիտություն հայտնեց հյուրին՝ կարևորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշարդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաև կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծա- գույն ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքա -վոր փորձն են բերում մեր երկիր և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշեց նա:

Ան

Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: «Մեծ պատիվ է գտնվել այս տեղ և արժանանալ այսպիսի բարձր մրցանակի: Հայաստանը կարևոր է ինձ համար նաև նրանով, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ն այստեղ ունի բավական ուժեղ թիմ: Ես ինձ համար բացահայտել եմ այն տաղանդը, որ կա Հայաստանում, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը նույնպես օժանդակում է հայ ինժեներների՝ գլոբալ տեխնոլոգիական տնտեսությանը ինտեգրվելուն: Հիանալի տեխնոլոգիական ժամանակներ են, և ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է մաս կազմել այս նոր ժամանակ ներին՝ ինտերնետ իրերի, ինքնավար մեքենաների, խելացի քաղաքի, 5G տեխնոլոգիաների և այլ առաջադեմ ուղղություններով»,- ասաց Դոկտոր Թրուշարդը

sample

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիր «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր, իններորդ մրցանակակիր Ջեյմս Թրուշարդի պատվին մարվեց նաև հերթական նամականիշը:
Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ իրենց ընկերությունը շատ ուրախ է մաս կազմել այս նշանակալի ծրագրին և համոզմունք հայտնեց, որ մրցանակի կարևորությունը տարեց-տարի մեծանում է:
Հովիկ Մուսայելյանը ևս կարևորեց ՏՏ համաշխարհային առաջնորդների այցը, որը նպաստում է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես գիտելիքին ապավինող երկիր: «Հպարտու թյամբ ուզում եմ արձանագրել, որ մեր հանձնաժողովը հերթակա բացառիկ որոշումն է կայացրել:
Մենք այսօր ընդունում ենք միջազգային տեխնոլոգիական հանրության շրջանում մեծ ճանաչում ունեցող լեգենդի, որն իր գործունեությամբ ապացուցելէ , որ անհնա րին թվացողը հնարավոր է իրագործել»,-ասաց նա:
Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրեց Ջեյմս Թրուշարդի կենսագրությունը: Դոկտոր Թրուշարդը «Ֆորբսի»՝ Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկն է, ով «Նեյշնլ Ինսթրումենթսում» հայտնի է որպես դոկտոր Թի, իսկ նրա առաջնորդած 1976-ին հիմնադրված «Նեյշնլ ինսթրումենթս»-ը երեք հոգանոց թիմից վերածվել է վերազգային կազմակերպության, որն ընդգրկվել է «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխա- տատեղերի» ցանկում: Դոկտոր Թրուշարդի ղեկավարության ներքո «Նեյշնլ Ինսթրումենթս» ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափում ների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: «LabVIEW»-ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: «LabVIEW»-ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին: Թրուշարդը ճանաչվել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկիր, իր՝ համայնքային ներգրավվածության համար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ճարտարագիտական հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը, Տեխասի համալսարանը, Օսթինի կանցլերի խորհուրդը, Օսթինի ծրագրային ապահովման խորհուրդը և «FIRST» Ռոբոտիքսը:
Մրցանակը նոր անուն ունի, և այն հանձնում է ՀՀ Վարչապետը
capture
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնեց «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկավ ելույթով, որտեղ շեշտադրեց նաև Հայաստանի ապագայի համար արդեն հաջողությամբ առաջ մղվող տեսլականը:
-ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Մի մարդու, ով իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետևյալը: Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է` տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաև մարտահրավեր են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց: Հայաստանի և ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախևառաջ, ապրելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում՝ մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ, նաև մեր տնտեսական աճն ու զարգացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ընդերք: Դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալ: Իսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը մշտապես աչքի է ընկել: Մենք ոչ միայն ուրախ ենք այդ նոր բացվող հնարավորությունների համար, այլև պիտի ամեն ջանք գործադրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ։ Հենց այդ է պատճառը, որ ես մեր նոր ձևավորվող կառավարության առաջնային խնդիրներից եմ համարում Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը: Եվ բնավ նկատի չունեմ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցում: Ընդհակառակը, մենք պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների օգտագործմամբ զարգացնենք և նոր մա կար դա կի հասց նենք նաև մեր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Մենք պետք է ինովացիոն լուծումներով ոչ միայն դյուրացնենք համապատասխան ոլորտում և ընդհանրապես բոլոր ոլորտներում աշխատողների հոգսը, այլև բարձրացնենք արտադրանքի որակն ու աշխատանքի արդյունավետությունը: Այն, ինչ արել և անում են տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, անհնար է մեկնաբանել այլ կերպ, քան հեղափոխություն։ Մենք հեղափոխականներ ենք, և հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ, նորարարություն, ինչպես նաև կյանքի ու աշխատա ոճի երիտասարդացում։
Սիրելի պարոն Թրուշարդ,
Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակա հատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթ րու մենթ ս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսևորվելու հնարավորություն եք ընձեռել: Մենք Ձեզ ընկալում ենք որպես դաշնակից աշխարհն ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի նորարար դարձնելու համամարդկային գործում։ Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մարդը և ինչ իդեալների հետևից պետք է գնա։ Այս մրցանակով մենք ցանկանում ենք նաև գնահատել Ձեր գործը պարզապես մեծարել Ձեզ։ Եթե նույնիսկ Դուք չունեք դրա կարիքը, դրա կարիքն ունենք մենք։ Մենք հասարակություն ենք, որը գնահատում է մարդու աշխատանքը և ներդրումը, առավել և՜ս գնա հատում է մեծ մարդու մեծ ներդրումը:
Պարոն Թրուշարդ,
Մեզ համար մշտապես պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր երկրում և վայելել Ձեր ներկայությունը։ Կրկին շնորհավորելով այս մրցանակին արժանանալու առիթով՝ մաղթում եմ Ձեզ նոր հաջողություն ներ Ձեր շնորհակալ գործունեության մեջ։ Գիտեմ, որ սա Ձեր առաջին այցելությունը չէ Հայաստան, և թույլ տվեք հույս հայտնել, որ նաև վերջինը չէ: «Նեյշնլ Ինսթրու մենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին  բարձր գնահատանի համար և նշեց, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Նա ներ կայացրեց իր ղեկավարած ընկերության գործունեությունը և կարևորեց նրա ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը: Ջեյմս Թրուշարդն ընդգծեց, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ և համոզմունք հայտնեց, որ դրանց թիվը գնալով կավելանա` հաշվի առնելով կառավարության` ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը:
Իր խոսքում նա անդրադարձավ նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում կրթության դերակատարությանը` ընդգծելով դրա կարևորությունը և մասնավորապես, ինժեներական բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Ինժեներական քաղաքի հիմնարկեքը
Երևանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունը
-Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնված «Ինժեներականքաղաք»-ի շինարարության ավարտը նախատեսված է 1-1,5 տարի հետո,- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով` տարածքի մյուս կողմում արդեն իսկ կա ինժեներական կենտրոն, գրադարան, տիեզերքի, գիտության և տեխնոլոգիաների թանգարանները և շուտով կկառուցվի ավագ դպրոց:
-«Ինժեներական քաղաքն» արդեն իրականություն է: Սա ուղղակի ընդլայնումն է քաղաքի, որտեղ տեղակայված են լինելու 32 կազմակերպություններ իրենց առանձին շենքերով, ինչպես նաև մեծ ինժեներական ինկուբատոր` 38 նորաստեղծ կազմակերպություններով»,- ասաց Ենգիբարյանը: -«Ինժեներական քաղաք»-ի կառուցման նպատակն է փորձարկել տարածաշրջանում նախադեպը չունեցող նոր մոդել: Այդ ինժեներական միջավայրում, մեկ վայրում իրականացնել կադրերի պատրաստումը, կազմակերպությունները կկարողանան համատեղ օգտագործել սարքավորումները, հետազոտել և ապագայում համատեղ արտադրել իրենց ստեղծածը»,- նշեց Ենգիբարյանը: Ինժեներական քաղաքում կլինեն հինգ հիմնական ուղղություններով աշխարհի լավագույն հետազոտական լաբորատորիաները`ճարտարագիտության ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով, ինչպես նաև կազմակերպությունների համար հնարավորություն կստեղծվի լուծելու համաշխարհային մարտահրավերները:
Ինժեներական քաղաքն ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նորաշխատատեղի ստեղծում, ստարտափերի հինում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:
-Քանի որ սա լինելու է ինկուբացիոն միջավայր, այդ թիվը անընդհատ կփոփոխվի և կթարմացվի: Երբ կազմակերպությունները մեծանան, հավանաբար, դուրս կգան տարածքից և կհիմնեն իրենց առանձին արտադրական ենթակառուցվածքները, նրանց փոխարեն քաղաք կմտնեն նորերը- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը և հավելեց, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում նոր մասնագիտություն է ներառվել` համակարգային ինժեներիա, որի ուսումնառությունը կիրականացվի Ինժեներական քաղաքի տարածքում:
Ինժեներական քաղաքի հիմնարկեքի արարողությանը մասնակցում էր նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018 թվականի մրցանակակիր, «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրուշարդը, ով վստահաբար կարծիք հնչեցրեց, որ Հայաստանն ունի շատ հզոր տեխնոլոգիական հիմք, որը կառուցվել է տասնամյակներ շարունակ:
-Հայաստանն ունի գերժամանակակից ենթակառուցվածքներ, ճարտարագիտական լաբորատորիաներ և նմանատիպ այլ հարթակներ, և երիտասարդները հնարավորություն ունեն դառնալու առաջատար մասնագետներ այս ոլորտում: Կարծում եմ, որ ինքնավար ավտոմեքենա ները շատ գրավիչ ուղղություն են Հայաստանում զարգացնելու համար, որովհետև Հայաստանն ունի այն իրականություն դարձնելու բոլոր բաղադրիչները և կրթական, և ճարտարագիտական մասով: Հայաստանը շատ լավ դիրքավորված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, «Ինժեներա կան քաղաք»-ը Հայաստանի համար հաջորդ քայլն է կառուցելու համաշխարհային մակարդակի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ։ Հայերն արդեն հաջողակ են ոլորտում, եւ սա մեծ հնարավորություն է ավելի արագանցնելու տեխնոլոգիական վերելքի ճանապարհը,- ասել է Ջեյմս
Թրուշարդը:
«Ինժեներական քաղաք ասելով` հասկանում եմ ձեզ`պայծառ, խելացի, աշխարհի մակարդակով խնդիրներ լուծող, գիտահետազոտող հայ մասնագետներին։ Առանց այդ մարդկանց, դատարկ շենքերը ոչ ոքի պետք չեն լինելու։
Մնացե՛ք մեր հողի վրա ամուր, շարունակե՛ք աշխատել, եւ պետությունն այդ ճանապարհին ձեր կողքին է կանգնելու»,-ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Հայաստանը կկարողանա պահել զարգացման տեմպը բարձր տեխնոլոգիաների ոոլորտում:
u
-Այս առումով մեր բախտը ժպտացել է, քանի որ ունենք լուրջ դպրոց ժառանգած դեռևս Խորհրդային Հայաստանից: Պետք է ուղղակի ջանքեր գործադրել և ամեն ինչ անել, որ կարողանանք զարգացման տեմպը պահել և հետ չընկնել: Այս ոլորտում ես գիտեմ բազմաթիվ պայծառ մարդկանց, որոնց հավատում և վստահում եմ, որ կկարողանան
այդ տեմ պը պա հել: Հա յաս տա նը 21-րդ դա րում իր շատ կարևոր և լուրջ տեղն է զբաղեցնելու այդ մարդկանց շնորհիվ,- եզրափակեց Միրզոյանը:
Կառուցապատման մեկնարկի հուշապարկուճի տեղադրումն իրականացրեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Ծրագիրը կյանքի կկոչվի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Նախնական ներդրումները հասնում են 30 միլիոն դոլարի, որից 10 միլիոն դոլարը կներդնի պետությունը:
Հանրահայտ ամսագիրը գրում է հայկական պետական մրցանակի  ու նրա մրցանակակրի մասին
American famous engineering magazine EE Times wrote about State Award and our 9-th laureate, dr. James Truchard!
Armenia Bestows Award on NI Founder Truchard
Dr James Truchard (l) receives the Global IT Award from Acting Armenian Prime Minister Nikol Pashinyan at a ceremony in Yeravan on Nov. 30, 2018.
By Martin Rowe
BOSTON – Dr. James Truchard, co-founder and past CEO of National Instruments, received the Republic of Armenia State Award for Global Contribution to Humanity through IT at a ceremony in Yeravan on Nov. 30. Truchard is the ninth recipient of the award, which has been given to such notables as Steve Wozniak and Eugene Kaspersky. Truchard received his award from acting Prime Minister of Armenia Nikol Pashinyan. The following day, Dr. Truchard was hosted by Armenian president Armen Sarkissian.
In addition to meetings with Armenia’s acting Prime Minister and president, Truchard met with Yeravan mayor Hayk Marutyan and the Catholicos of All Armenian, Karekin II. He was awarded Honorary Doctorate by the Rector of National Polytechnic University of Armenia and toured the Matenadaran, a repository of ancient manuscripts, research institute, and museum.
Truchard also visited the Armenian Genocide Museum and Memorial, where he planted a tree in memory of the genocide victims in addition to participating in the groundbreaking ceremony of the Engineering City in Yerevan.
Truchard founded National Instruments in 1976 along with Jeff Kodosky and William Nowlin. In 2012, Truchard and Kodosky were recipients of the ACE Award for lifetime Achievement from EE Times and EDN, another of his many awards.
While Truchard has received many awards, National Instruments has also sponsored awards. The company was a long-time sponsor of Test & Measurement World’s “Test Engineer of the Year” award, donating to the winner’s engineering school of choice. That tradition continued with the company sponsoring the DesignCon Engineer of the Year award. Truchard retired as National Instruments’ CEO and President in 2017. He remains Chairman on the National Instruments Board of Directors.
Մրցանակակրի մասին` ավելի հանրամատչելի
ԷԿՈնոմիկա պարբերականը 2005 թվականից սկսած, որպես հիմնական գործընկերներից մեկն ընտրելով Հայաստանում մասնաճյուղ բացած Սինոփսիս Արմենիա ընկերությանը, նրա տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ համագործակցելով, ընթերցողներին է ներկայացնում, այդ կերպ նաև վավերագրում է մեր երկրում ՏՏ ոլորտի վերազարթոնքի պատմությունն ու այն իրականացնող մարդկանց ջանքերը: Այն, ինչ չհաջողվեց պահել անկախությանը հաջորդած դժվար տարիներին, քայլ առ քայլ վերականգնել հաջողվեց սփյուռքի և Հայաստանի բառացիորեն առանձին անհատների կազմակերպչական, արագ կողմնորոշվելու և Հայաստանում անտեսված ներուժը ոտքի կանգնեցնելու հավատի շնորհիվ: Պարբերականը պատմել է նրանց մասին: Թողարկումներից մեկում ներկայացրել ենք նաև ՀՀ արդեն Պետական կոչվող այս մրցանակի ստեղծման ռոմանտիկ պատմությունը:
Սինոփսիս Արմենիայի հիմնադրումից հետո ընկերության տնօրինությունը Հայաստան է գործուղում ռազմավարական շուկաների գծով փոխնախագահին: Մեր նախորդ թողարկումներում մենք քանիցս ներկայացրել ենք Հայաստանի, ինչպես նաև մեր ամսագրի բարեկամը դարձած Ռիչ Գոլդմանի մասին, ով հայաստանյան մասնաճյուղը ղեկավարեց տասը տարի: Երբ նրան հայտնում են Հայաստան գործուղվելու լուրը, նա զարմացած հարցնում է`իսկ որտե՞ղ է այդ Հայաստանը…Հայաստան գալուց կարճ ժամանակ անց նա խոստովանում է, որ ամաչում է, որ չի իմացել նման հիանալի երկրի մասին, և ցավում էր, եթե ինքը, ամերիկյան երկու համալսարան ավարտածը, տեղյակ չէր Հայաստանի նման հնագույն և փոքր, բայց բացառիկ հետաքրքիր ու ներուժով լի երկրի մասին, ապա մյուսներն ինչպես կարող են ինչ որ բան իմանալ, այցելել, օգտակար մի բան անել նրա համար դժվար ժամանակներում: Ամերիկա վերադարձին սկաուտների հետ բնիկների ոտնահետքերով Կոլորադոյի տափաստաններում սկաուտական արշավի է մասնակցում ընկերոջ, միկրոէլեկտրոնիկայի մասին գրքերի հեղինակ լրագրողի հետ: Գիշերային խարույկի շուրջ նստած` պատմում է Հայաստանի մասին, պատմում է այն պիսի հիացմունքով, որ լրագրող ընկերը նույնպես վարակվում է նրա ափսոսանքով, թե ինչու այդ երկիրը ճանաչված չէ, մարդիկ տեղյակ չեն նրա մասին: Եվ առաջարկում է մի մրցանակ հիմնել, այն նախատեսել աշխարհի հանրահռչակ նորարարների համար և անպայման պայման դնել, որ նա մրցանակն ստանա Հայաստան այցելելով: Ամերիկայի բնիկների հայրենիքում, գիշերային խարույկի ցոլցլուն լույսերի տակ է ծնվում Հայաստանն իր տաղանդով աշխարհին ներկայացնե լու ահա այս հնարը: Միթե գեղեցիկ ու խորհրդանշական ներդաշնություն չկա մարդկանց միջև համերաշխ հարգանքի այս դրսևորման մեջ:
Գաղափարը հասցվում է հայկական թիմին: Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը անփոխարինելի ներդրում ունի ընկերության հետագա բոլոր հաջողություններում, բոլոր նախաձեռնությունները իրականություն դարձնելու արագ և կազմակերպված գործելաոճը ընկերության արձանագրած հաջողությունների գրավականն է:
Մրցանակի հայեցակարգը մշակում է փոխտնօրեն, վաղամեռիկ Անդրանիկ Հովհաննիսյանը: Մնում էր նախագիծը ներկայացնել և հավանության արժանացնել երկու կողմերին` ամերիկյան գլխամասայինի տնօրինությանը և Հայաստանի ղեկավարությանը: Միակ մտահոգիչը մրցանակային գումարի հարցը ծառացավ, որն արագորեն լուծվեց: Լուծվեց այն իմաստով, որ մրցանակը գումարային չէր, այլ վարկանիշային, այդ մրցանակով Հայաստանը մեծարում էր նորարարության ասպարեզում համաշխարհային ներդրմամբ աչքի ընկած անհատների: Հայաս տան փոքր համարվող երկիրն իր ստեղծած միջազգային հանձնաժողովով ընտրում և տարվա հաղթող էր հռչակում հայտնիներից մեկին, բայց, պայմանով, նա պետք է անձամբ գա Հայաստան, երեք օրվա ծրագրով հարգանքի ու պատվի արժանանա, անպայման հանդիպի երիտասարդների հետ, դասախոսություն կար դա նրանց և ոլորտի մասնագետների համար, մրցանակն ստանա հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության բարձր ղեկավարության կողմից, և մեծարվի պետական բարձր մակարդակով:
Հինգ մրցանակակիրների մասին ԷԿՈնոմիկա պարբերականի հատուկ թողարկում ենք հրատարակել: Սակայն ամսագրի ընթերցողները փոխվում են, նախկինում վավերագրվածը ժամանակ առժամանակ վերստին հիշեցնելը նոր ոգևորության աղբյուր է նաև հավատարիմ ընթերցողների համար: Ժամանակն առաջ է ընթանում, թարմ տպավորությունների հնանալով` երևույթները նոր բովանդակություն են ձեռքբերում, ինչպես ահա այս ռոմանտիկ պատմության հիշեցումը, որն այլևս չի հիշեցվում, իսկ մենք այն ունենք վավերագրած:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանի օրոք է Նեյշնլ ինսթրումենթսը մուտք գործել Հայաստան, և դա արվել է հայր և որդի Վարուժան և Արամ Սալաթյանների ջանքերով:
Համալսարանում լաբորատորիա բացելու հուշագիր է ստորագրվել, 2013-ին Ջեյմս Թրուշարդը այցելել է Հայաստան, հանդիպել հանրապետության նախագահի հետ, և խոստացել մասնաճյուղ բացել, և բացել է այն: Ի դեպ, թե որչափ հայտնի էր պարոն Թրուշարդն արդեն այդ տարիներին, վկայում է մի հետաքրքիր դրվագ ևս. Նրա լաբորատորիայի հիմնման մասին հայտարարություն հուշագրի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը տարածվում է աշխարհի շուրջ վաթսուն երկրներում:
Հանրա մատչելի լեզվով` ինչ նորարարություն է արել մեր իններորդ մրցանակակիրը, այդ ինչ նոր լեզու է ստեղծել, որով հայտնի է դարձել ու մի նոր մակարդակի բարձրացրել վիրտուալ աշխարհը: Սինոփսիս Արմենիա ընկերության հանրության հետ կապերի ղեկավար, ընկերության կորպորատիվ մարքեթինգի ռեսուրս կենտրոնի տնօրեն Գայանե Մարկոսյանը մրցանակակրի ելույթների թարգմանչի դերում էր նաև: Նրան խնդրեցինք մանրամասնել:
Ինչ է նշանակում «վիրտուալ լեզու»
-1976 թվականին, երբ ամբողջ աշխարհն արագ տեմպերով գնում էր դեպի նոր տեխնոլոգիաների կիրառում, բարձր տեխնոլոգիաների զարգացում, մի բաց տեղ էր մնացել, որը խանգարում էր առաջընթացին: Դա գործիքակազմի համարյա բացակայությունն էր: Ավելի պարզ ասեմ: Պատկերացրեք դպրոցում ֆիզիկայի դասն անցնելիս աշակերտներին տրամադրվում են փորձերն անելու գործիքներ, որոնցով աշակերտը տեսնում է, ասենք, Օհմի օրենքը` կա զսպանակ, ձգում է բաց է թողնում, ուսուցիչն ակնառու ցույց է տալիս, որ եթե զսպանակը հաստ է, մեծ ուժ է պետք քաշելու համար, եթե բարակ է, ավելի հեշտությամբ ես քաշում, ու ավելի հեշտությամբ է այն հետ գնում: Այստեղ խոսքը գնում է առաձգականության Ka գործակցի մասին: Եվ աշակերտներին ակնառու բացատրում են, որ այդ գործակիցը կախված է զսպանակի տրամագծից, տրամաչափից, նյութից և այլն, և այլն: Բայց, ամեն դպրոցում չէ, որ այդ դիտակտիկ նյութը կա, որ աշակերտը տեսնի: Վերադառնանք դոկտոր Թրուշարդին: Նա համալսարանն ավարտելուց հետո սկսում աշխատել մի լաբորատորիայում, որտեղ ակուստիկ չափերով էին զբաղված, և իր աշխատանքում է զգում, որ գործիքներ են պետք, որպեսզի կարողանա փորձարկումներ անել: Եվ գաղափար է հղանում` արդյոք կարելի է ստեղծել վիրտուալ գործիքներ, որոնք ծրագրային լուծումներով համակարգչում կկրկնօրինակեն իրական գործիքի վարքագիծը: Այսինքն, պատկերացնենք, որ համակարգչում լիներ այդ զսպանակը, որը կկարողանար համակարգչում փոխել զսպանակի չափերը, և այլն, և հնարավոր լիներ համակարգիչ ներմուծել բոլոր անհրաժեշտ պարամետրերը, մկնիկի սլաքով կատարել այն, ինչ իրականում պետք է անեիր: Սա հնարավորություն կտար էկրանին անել այն, ինչ իրական մոդելի դեպքում նույնիսկ հնարավոր չէ, բայց վիրտուալում հնարավոր է: Իր այս գաղափարը նա կիսում է ընկերոջ, դոկտոր Ջեֆ Կոդորսկու հետ, ծրագրային մասը հիմնականում նա է իրականացնում, և նրանք տեխնիկական, տեխնոլոգիական աշխարհում հեղափոխություն են անում, ստեղծում են մի մոտեցում, որն սկզբունքորեն փոխում է ճարտարագետների կողմից բարդ ծրագրային մոտեցումները: Ահա այսպես, անցյալ դարի 76 թվականին այս երկու ընկերների շնորհիվ ստեղծվեցին վիրտուալ գործիքներ, սարքեր, որոնք որպեսզի ստեղծվեին, պետք էր մի ծրագրային լեզու, որով հնարավոր կլիներ դա անել, և այդ լեզուն դարձավ Լաբ Վյուն-LabVIEW-ն` լաբորատոր տեսլական, հայացք, տեսադաշտ անվանմամբ: Այդ լեզուն հնարավորություն տվեց ստեղծել ծրագրավորման լեզուն իր կառավարման վահանակով: Սկսել են ընդամենը երեք աշխատակցով, քսանհինգ տարում այն վերածվել է վերազգային ընկերության, որը ճանաչվել է աշխարհի լավագույն հարյուրից և աշխարհի լավագույն քսանհինգ վերազգային աշխատատեղերից մեկը: Թրուշարդը հայաստանյան իր շատ խիտ օրակարգում հնարավորություն գտավ երեք դասախոսություն կարդալու: Մեկը կարդաց Վիվասելում, ՏՏ-ի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, երկրորդը` Պոլիտեխնիկում էլեկտրատեխնիկների և էլեկտրոնիկայի ոլորտի պրոֆեսորների համար, երրորդը ինժեներական քաղաքում Հայաստանի տեխնիկական ուղղվածության բոլոր առաջատար ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Ի ուրախություն ասեմ, որ առաջին անգամ մեր հյուրի դասախոսությունը չթարգմանվեց, այսինքն, մեր առաջատար ուսանողները բավարար տիրապետում են անգլերենին: Եվ, այս անգամ դասախոսությունից հետո շատ հարցեր հնչեցին, որոնք օգնեցին բացահայտելու իր նաև որպես ղեկավարի ձեռքբերումները: Նա իր դասա խոսությունը հիմնականում կառուցել էր Նեյշնլ ինսթրումենթսի գործիքներին ծանոթացնելու վրա, դրանք կիրառվում են սկսած առողջապահական ոլորտից վերջացրած էկոլոգիայով, մաքուր ջրի, ենթակառուցվածքների օպտիմալացման, կիբեռհարձակումների կանխարգելման և այլն, տասնյակ ոլորտներում են դրանք կիրառվում: Ուսանողները հարցրեցին, թե ինչպես է նրան հաջողվել երեք հոգանոց կոլեկտիվով հասնել նման արդյունքի: Եվ իր պատասխանը հետևյալն էր` ես երեք բանի վրա եմ ուշադրություն դարձնում, առաջինը` շարունակական կրթությունն է, պետք է ամեն օր սովորել, կիրառել սովորածը, ապա նորից սովորել, երկրորդը` կամքը, համառությունը, եթե մի բան ես որոշել, պետք է այն հասցնես ավարտին, երրորդը` պետք է աշխատես թիմով, պետք է շրջապատի մարդկանց ներգրավես, որպեսզի հաջողության հասնես, որովհետև մենակ աշխատելիս նախ, ծանր լուծը քեզ վրա ես վերցնում, և հետո` քո շրջապատի մարդկանց ստիպում ես, որ նրանք քեզ տեսնեն հակառակ բանակում, առանձին, որ քո հաջողությունը նրանց հաջողությունը չի: Շրջապատը քո հաջողությունը նաև իրենը պետք է համարի: Հարց տրվեց, թե Հայաստանն իր գնահատմամբ ինչ սպասելիքներ կարող է ունենալ, նա ասաց, որ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները հաջողությունն ամրապնդելու համար: Շեշտեց կրթության ոլորտի գերազանցությունը: Նա շատ էր տպավորված Սինոփսիսի կրթական դեպարտամենտով, ասաց` անհավատալի է նման բան տեսնել այսպիսի փոքր երկրում, միջազգային կարգի ուսուցման նման միջավայր, որտեղ ուսանողներին տրամադրվում են համաշխարհային առաջատար ուսուցման ծրագրային գործիքները, արդիական ուսուցման ուսուցողական նյութեր, դասավանդում են արդյունաբերության ոլորտի առաջատար մասնագետ ները, տրամադրվում է գործնական հմտություներ ունենալու համար ուսանողական աշխատանքային խմբերում ընդգրկվելու հնարավորությունը, և դեռ չավարտած` ստանում են աշխատանք:
Երկրորդ, ասաց Հայաստանը դեռ անցյալ դարի հիսունականներից համարվում է միկրոէլեկտրոնիկայի գծով աշխարհի առաջատար կենտրոններից մեկը, ժամանակին համարվել է Սովետական Միության Սիլիկոնային հովիտ, այսինքն, Հայաստանում առկա է նաև երկրորդ գործոնը` միկրոէլեկտրոնիկայի ավանդույթները, երրորդ, Հայաստանում բացի Սինոփսիսից կան նաև այլ լաբորատորիաներ, կենտրոններ, օրինակ, Պոլիտեխնիկի ԱՆԵԼ կենտրոնը, որտեղ մի քանի հարկում շրջայցից հետո նա զարմացած ու տպավորված էր, թե որքան ճիշտ տեղադրված են իր ընկերության ծրագրային գործիքներն ու ապահովումները և ուսանողներին հնարավորություն է ընձեռված անվճար, անսահմանափակ այցելել այդ լաբորատորիաներն ու կատարել իրենց հետազոտությունները: Ամենավերջին բաղադրիչը` ես տեսնում եմ, ասաց, որ ամբողջ երկիրը ֆոկուսացված է տեսնելու հաջողությունը այս ոլորտում: Ինչպե՞ս է կարողանում իր աշխատողներին մղել, աշխատեցնել հարցին պատասխանեց շատ անկեղծ, ասաց` ես մի հնարք ունեի, որը մինչ օրս էլ աշխատում է, օրվա վերջում միշտ հոդվածներ, նյութեր էի գտնում նոր հետազոտությունների մասին, բազմացնում, առավոտ շուտ դնում էի նրանց սեղանին, որպեսզի օրն սկսեն նոր բան իմանալով, սովորելով: Հասկանում էի, որ գուցե նոր նյութեր գտնելու փորձառությունը չունեն, այն ժամանակ դա հեշտ չէր անելը, սովորելու, կրթվելու համար անհրաժեշտ տեղեկություն նրանց տալով` օգնում էի, որը իրենց մեջ մի բան փոխում էր, ավելացնում էր: Մեկ այլ հարց հնչեց` ինչպես եք ձեր մեծ ընկերությունը կառավարում: Ասաց` դժվար է  բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց մի բան կարող եմ ասել, որը լսել եմ ուրիշներից իմ մասին: Ասում էին` եթե դոկտոր Թրուշարդը մի բան ասում է` ուշադիր լսեք, եթե դոկտոր Թրուշարդը մի բանը երկու անգամ է ասում, ուրեմն, պետք է ավելի ուշադրություն դարձնել դրան, իսկ եթե երրորդ անգամ է ասում, ուրեմն, ավելի լավ է առանց մտածելու դա անել: Այսինքն, իրենք գիտեին, որ ինչ որ ես ասում եմ, ավելի լավ է միանգամից դա անել: Ես կիսակատակ ասացի՝ դոկտոր Թրուշարդ, այս երեք օրվա ընթացքում երեք անգամ տարբեր տեղերում ասել եք, որ լավ կլինի Հայաստանն զբաղվի ինքնավար մեքենաների մշակմամբ: Դա
նշանակում է, որ Հայաստանը պե՞տք է դա անի: Ասաց` այո:
«Այս խորշը դեռևս բաց է,- ասաց,- մեծ գումարներ ունեցող շուկա է ինքնավար ավտոմեքենաների շուկան, և մարդկությունը գնում է այդ ուղղությամբ…»:
Capture45
Capture33
Իններորդ մրցանակակիրը լավ գիտի Հայաստանի ներուժը
Ջեյմս Թրուշարդի Հայաստան այցելության ծրագրերի շրջանակում հիանալի արարողություն էր «Ինժեներական քաղաքի» հիմնարկեքը, այն նշանավորվեց նաև 2007-ից Հայաստանում գործող նրա ընկերության հայաստանյան գրասենյակի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես կենտրոնից Ջրվեժ թաղամասում տեղակայված «Ինժեներական քաղաք» տեղափոխմամբ:
Նախօրեին կայացած գրասենյակի բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ National Instruments-ի (NI) տարածաշրջանային գծով փոխնախագահ Ռոբերտ Մորտոնը։ Սկսելով ընդամենը 3 ինժեների հետ, այսօր ընկերությունն ունի 65 աշխատակից։ Նա վստահություն է հայտնել, որ տեղափոխությունը հնարավորու թյուն կտա բարձրացնելու իրենց գործունեության արդյունավետությունն, ինչին կնպաստեն նոր շենքում ստեղծված լաբորատորիաներն ու առկա սարքավորումները։
Dr T
Հայաստանի պետական մրցանակի այս տարվա դափնեկիրն առանձնացավ Հայաստանում արդյունավետ և հեռանկարային գործունեությամբ իր վերաբերմունքն արտահայտած լինելով և հայ երիտասարդներին բարձր տեխնոլոգիաների համար դեպի ապագան միտված նորարարական
լուծումներին մասնակցություն ապահովելով: Իսկապես արժանավոր մրցանակակիր: Հայաստանյան թիմի մասնագետները 10-ից ավելի տարիների գործունեության ընթացքում զբաղվում են ինժեներական համալիր լուծումների նախատիպերի մշակմամբ եւ նորարարական մեթոդների հետազոտությամբ։
Ընկերության ընթացիկ խոշոր նախագծերից են 5G կապի համակարգերի նախատիպերի մշակումը, ինքնավար մեքենաների տարբեր ֆունկցիաների թեստավորումը, IIoT (Արդյունաբերական ինտերնետ իրերի) կիրառումը եւ այս ուղղությունների համար նախատեսված միկրոսխեմաների թեստավորումը։
National Instruments-ը ինժեներական պլատֆորմ է ստեղծում, եւ դրա շուրջ հավաքվում են այն ընկերությունները, որոնք ռեալիզացնում են իրենց գիտելիքները` օգտա գործելով այդ պլատֆորմը:
National Instruments Corporation-ը հիմնադրվել է ԱՄՆ Տեխաս նահանգում, գլխամասային գրասենյակը Օսթին քաղաքում է։ Այն համաշխարհային առաջատարներից է չափիչ սարքերի, ավտոմատացված թեստավորման ու կառավարման համակարգերի նախագծման եւ արտադրության ոլորտում։ Հայաստանյան մասնաճյուղը գործունեությունը սկսել է 2007թ. եւ դարձել մայր ընկերության «Համակարգային ճարտարագիտության կենտրոն»:
Ընկերության մասնակցությամբ են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսել գործել Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL):
Ավելին, այն, ինչ երեք դասախոսությունների ընթացքում հատկապես առանձնացնում էր մրցանակակիրը, իր այս մասնաճյուղում արդեն ինքնավար ավտոմեքենաներին առնչվող լուծումներ են մշակվում: Նա սկսել է այդ գործը:
Ugherdzy
Թրուշարդի ուղերձը Հայաստանին…
-Այդպես կարելի է ընկալել նրա կողմից երեք անգամ հնչեցված միտքը, այն, որ ինքնավար մեքենաների ստեղծման խորշը դեռևս բաց է, և իմ հարցին ի պատասխան` նա մանրամասնեց. Երեք պատճառ կա այդ տեսլականի համար` նախ, այն, որ մարդու համար ամենա թանկ բանը ժամանակն է, և ես չեմ կարծում, թե մարդու համար հաճելի
բան է մեքենավարելու վրա այդչափ ժամանակ կորցնելը, եթե մեքենան կարող է ինքն իրեն վարվի, թող վարվի, այդ ընթացքում մարդը թող զբաղվի մեկ այլ գործով: Երկրորդ առավելությունը` երթևեկությունը կքչանա, որովհետև ինքնավար մեքենաները ավելի օպտիմալ երթուղիները կընտրեն, ավելի օպտիմալ կբեռնավորվեն, երրորդը` ճանապարհին ավելի նպատակային կլինեն, ապահով երթևեկություն կլինի, վթարները կքչանան, տնտեսական ծախսեր չեն առաջանա: Շատ կուզենայի, որ այս ուղերձը, որ պարոն Թրուշարդը ոչ հենց այնպես հնչեցրեց իր բոլոր ելույթներում և հարցազրույցներում, կառավարությունը լրջորեն գնահատի և որպես բարձր տեխնոլոգիաների նորարարական ուղղություն Հայաստանի երիտասարդությանը գաղափար և առաջադրանք իջեցնի:
Խմբագիր – Երբ հետա հայացով վերլուծում ենք անկախությունից հետո ՏՏ ոլորտի վերազարթոնքի ճանապարհը, ակնհայտորեն տեսնում ենք դրված մեծ հավակնությունները և դրանք իրա գործելու հրաշալի արդյունքը: Եվ դա տեղի է ունեցել երկկողմանի հնարավորությունների մեկ տեղմամբ` հայկական միջավայրի և արտերկրի մեր հայրենակիցների ու մեր ներուժը գնահատողների միասնական ջանքերով: Իսկ դրանք տառապանքի ջանքեր չէին, այլ ստեղծարար ձեռքբերումներով լի հետաքրքիր ու լեցուն աշխատանք, ինչն իր շարունակությամբ ավելին լինելու պրոգրեսիվ աճով ներուժ է կուտակում:
Հավակնոտ լինելը այս ոլորտի առաջմղիչ գործոնն է, և եթե մենք մեր հարգարժան մրցանակակրի խոսքը որպես առաջադրանք ընկալենք, ազգային ծրագիր դարձնենք աշխարհում ինքնավար մեքենաների շուկան նվաճելը, ապա, իսկապես որ, Հայաստանը միջազգային մակարդակի կբարձրացնենք նորարարական ոլորտում:
Դոկտոր Թրուշարդի կենսագրականում նշված է նաև, որ նա համայնքային զարգացման գործում ունեցած ներդրման համար արժանացել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկրի կոչման, նրա ընկերությունը ֆինանսավորում է առաջին ռոբոտիքս մրցույթը, դպրոցականների մրցաշար է խանդավառում և ոգևորում է աշակերտներին և ուսանողներին դեպի այդ ոլորտ և խրախուսում է, ժամանակ է տրամադրում սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնելու համար և մեծապես աջակցում է դրանց: Ներկայում նա զբաղվում է Այլցհեյմերի հիվանդության գենային ուսումնասիրությամբ, և, ընդհանրապես հիվանդությունների գենային առանձնահատկությունների հետազոտությամբ, թե ինչպես են մարդու կյանքում ընդունած դեղերն ազդում գեների վրա, կա արդյոք կապ ընդունած դեղերի ու որևէ հիվանդության կամ ժառանգականության հետ և այլն, և այս հզոր աշխատանքը նա իրականացնում է իր վիրտուալ գործիքակազմի շնորհիվ, կարողանում է մոդելավորել իրա կան գեների վարքագիծը, մուտացիայի ենթարկման վարքագիծը:
Ամենայն հարգանքի է արժանի համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության ներկայացուցիչ այս վառ անհատականության համեստությունը, դրսևորած հարգանքն ու պատասխանատվությունը մեր փոքր, բայց, իր իսկ բնորոշմամբ, հզոր ներուժով իրեն հիացրած մեր երկրի հանդեպ: Նրան շնորհվեց նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, ինչն ընդունելով, նա հայտարարեց, որ մեծապատված է այդ կոչումն ստանալու համար: Շնորհակալություն հայտնող, հեշտ շփվող, մարդ: Միանալով նրա շնորհակալություններին, մենք մեր հերթին այն փոխանցում ենք Հայաստանում արդեն տեխնոլոգիական հեղափոխությունն սկսած և շատ կարևոր հանգրվանի հասցրած մեր հայրենակիցներին, հատկապես Սինոփսիս Արմենիա ընկերությանը, որ ամերիկյան արագաշարժությամբ գաղափարի և այն իրականություն դարձնելու ճանապարհը նվազագույնի է

հասցնում, որ հայ երիտասարդների Հայաստանում կրթվելու, ձեռքբերումներ ունենալու և Հայաստանին ծառայելու հիանալի դպրոց -միջավայր է կերտել: Հատուկ շնորհակալությամբ առանձնացնում եմ ԷԿՈնոմիկա պարբերականի խմբագրական խորհրդի անդամներ, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին, ընկերու թյան նախագահ Երվանդ Զորյանին, Վիասֆեր տեխնոպարկ ընկերության հիմնադիր տնօրեն Թոնի Մորոյանին: Նրանք և իրենց համախոհներն արեցին դա, բացեցին նոր հավակնությունների ճանապարհը և պատրաստեցին այդ ճանապարհի երիտասարդ հերթափոխը: Սա նույնպես տեղի ունեցավ երեսնամյա մեր ընթացքին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s