Խոսքն աղջիկների մասին է, որոնք ընտրում են տեխնոլոգիական ոլորտը: Նրանք «Սինոփսիս Արմենիա» են եկել Հայաստանի տարբեր քաղաքներից, մասնակցելու են «Տեխնովացիա-2019» մրցույթին:
Աղջիկները մասնակցելու են «Տեխնովացիա 2019 »մրցույթին: Նախ`տեղական թիմերի հետ կմրցեն, կստեղծեն բջջային հավելվածներ, հետո կմասնակցեն միջազգային մրցույթին:
Հայկական ժեստերի լեզուն ներկայացնող առաջին հավելվածն է: 2017 թվականին այն ստեղծեցին Արագածոտնի Կարբի գյուղի ավագ դպրոցի աշակերտուհիներն իրենց ինֆորմատիկայի ուսուցչուհու հետ: Հայկական ժեստերի լեզվի հավելվածը Հայաստանում գրավեց առաջին տեղը ու Կարբիի աշակերտուհիները մեկնեցին Սիլիկոնյան հովիտ՝ Գուգլի կենտրոնական գրասենյակ:
Տեխնովացիա մրցույթին աջակցում, վարպետության դասեր ու մենթորություն է առաջարկում ՏՀՏ գործատուների միությունը: Ու չնայած մրցույթը միայն աղջիկների համար է, գործատուների միությունը վստահ է՝ սա լավ խթան է նաեւ տղաների համար:
Այսօրվա վարպետության դասին ՏՏ ոլորտի ամենահաջողակ ընկերություններից մեկում աղջիկները կլսեն, թե ինչու պետք է ընտրեն տեխնոլոգիական ոլորտը: Սա ամենաբարձր վարձատրվող ու ամենապահանջված ոլորտներից է, որտեղ հենց այս պահին էլ, անկախ սեռից, հազարավոր մասնագետների պակաս կա: