ՏՏ ոլորտը լոկոմոտիվ ու ներդրումների համար գրավիչ. մասնագետների ակնկալիքները Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից

 

user_interface_futuristic_smart_city_digital_transformation_thinkstock_693570144-100740682-large

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները ողջունում են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը և նշում, որ այն լուրջ օղակ կարող է լինել ոլորտն առավել համակարգված դարձնելու, այն առաջմղելու գործում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, քանի որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպում կար, որ երկիրը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական, ապա այստեղ հարց էր առաջանում, թե որ կառույցը պետք է դրա համար պատասխանատու լինի, ինչ ռեսուրսներով և այլն:
«Ես կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ լրիվ տեղավորվում է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության առկայությունը: Եթե հիշում եք տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից տարիներով հարց էր բարձրացվում, որ եթե երկիրը տնտեսության գերակա ճյուղ է հռչակում ՏՏ-ն, ապա պետք է մի առանձին կառույց ստեղծվի: Կարծես, թե մենք դրա կիսով չափ լուծումը տեսանք նախորդ կառավարության ժամանակ, երբ Տրանսպորտի և կապի նախարարությանը կցվեց տեղեկատվական տեխնոլոգիաներ բառակապակցությունը, բայց  իրականում բովանդակային առումով դա անհնար էր իրականացնել, որովհետև նախարարության ղեկավարությունն ավելի շատ զբաղված էր տրանսպորտային  հարցերով, ճանապարհային խնդիրներով, և տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում մենք որևէ փոփոխություն չզգացինք, և դա օբյեկտիվ պատճառներով: Այսինքն՝ անհրաժեշտ էր պետական կառույց, որի գործառույթը պետք է լիներ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ թվայնացման, ինչպես նա ռազմարդյունաբերության խնդիրները, անմիջապես կապված են բարձր տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների, գիտահետազոտական նոր կենտրոնների ստեղծման հետ:
Նոր նախարարության հիմնական խնդիրը, ըստ Հովիկ Մուսայելյանի, պետք է լինի բարձր տեխնոլոգիական գործունեության համար միջավայր ստեղծելը: Այսինքն՝ ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ օտարերկրյա վենչուրային հիմնադրամները, տարբեր կազմակերպությունները շահագրգռված կլինեն գալ Հայաստան:
«Պետք է այնպիսի խաղի կանոններ ստեղծվեն, այնպիսի բիզնես միջավայր ձևավորվի, որ բարձր տեխնոլոգիական տարբեր ընկերություններ իրենց հարմարավետ զգան Հայաստանում: Ոչ միայն նրանք, որոնք առկա են, այսօր գործում են, այլև նրանք, որոնք շատ զգուշավոր են նոր աշխարհագրական տեղանքներ ընտրելու առումով, բայց նաև վերջին ժամանակներում ուշի ուշով հետևում են, թե Հայաստանում ինչ ռեսուրսներ կան նման բիզնես սկսելու առումով»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:
Ինչ վերաբերում է կադրերի պատրաստման հարցին, ապա Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այդ խնդիրն ավելի շատ մասնավոր հատվածի և համալսարանների վրա է դրված, բայց կարծում է, որ առաջատարության, գաղափարները գեներացնելու առումով, կամուրջ հանդիսանալու տեսանկյունից այդ կառույցը կարող է լուրջ դեր ունենալ: Նա նշեց, որ ինժեներական մասնագիտությունների գծով որակյալ կադրերի պատրաստման առումով պոլիտեխնիկական համալսարանն իր լուրջ առաքելությունն ունի: Առաջիկայում կարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն որակական արդյունքների:
«Մենք միշտ ասել ենք, որ ՏՏ-ն պետք է լինի լոկոմոտիվ և որպես գործիք օգտագործվի տնտեսության բոլոր ոլորտներում: Այստեղ խնդիր է նաև այն, թե ինչ ռեսուրսներով է նախարարությունն այդ ամենն իրագործելու: Այսօր, հանձին նախարարի (ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան- խմբ.), մենք ունենք համախոհ, որը բավական լավ է պատկերացնում խնդիրները, բայց ի՞նչ թիմով է հանդես  գալու, ինչպե՞ս են ընտրվելու այդ կադրերը, ինչպե՞ս են վարձատրվելու, որովհետև գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտի մասնագետները բավական բարձր են վարձատրվում, իսկ պետական կառույցներում աշխատավարձը ցածր է»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը:
Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները՝ Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն,  Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s