Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային

pic

2019 թվականի մայիսի 23-ին ՀայՀնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում, «Հայփոստ» ՓԲԸի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային:

650 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդին (1869-1948թթ.): Նամականիշը ամբողջությամբ ձևավորված է գեղարվեստական ոճով, իսկ Մահաթմա Գանդիի կերպարը ներկայացված է եթերային գույներով՝ խորհրդանշելով իր «ո՛չ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը և խաղաղասիրության գաղափարները:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գանդիի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: «Մահաթմա» թարգմանաբար նշանակում է «Մեծ հոգի»: Գանդին ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայր։ Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանում նշվում է իբրև «Գանդի Ջայանտի» ազգային տոն, իսկ աշխարհում՝ «Ո՛չ բռնությանը» միջազգային օր։

Թողարկման օրը` 23 մայիսի 2019թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s