ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔՎԵԼ

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասում է, որ առաջին փուլը տեւել է 10 ժամ, եւ որեւէ խախտում չի արձանագրվել։ Այդուհանդերձ՝ առավելագույն, սակայն ընտրվելու համար ոչ բավարար ձայն ստացած թեկնածուի համար անցկացվում է երկրորդ փուլ։

Մեկ թեկնածուով երկրորդ փուլի անցկացումն արդյոք օրինակա՞ն է։ «2015թ․ կանոնակարգում է այդ փոփոխությունը եղել, եւ այն մարդիկ, ովքեր բողոքում են, 2015-ին նրանցից ոմանք եղել են այդ խորհրդի կազմում եւ իրենք են այդ որոշումները կայացրել, ես որեւէ կապ չունեմ դրա հետ։ 2 անգամ էլ այս տարի հունվարին խորհրդի արտահերթ նիստեր են եղել, եւ միաձայն ընդունվել են բոլոր կետերը»։

Ռեկտորի թեկածուներից երկուսն իրեն առաջարկել են խորհրդում քվեարկության դնել ռեկտորի ընտրությունը հետաձգելու եւ ապագա ընտրությունը նոր օրենքով եւ նոր ընտրակարգով անցկացնելու հարցը, ինչին, սակայն, Մուսայելյանը չի պատրաստվում ընթացք տալ, քանի որ ռեկտորի ընտրությունն արդեն արվել է։ «Ռեկտորի ընտրության առաջին փուլը կայացել է, հետո էլ կկայանա 2-րդ փուլը, որեւէ խախտում չկա այդտեղ,- ասում է ու այնուամենայնիվ խոստովանում, որ իրենից էլ են շատ հետաքրքրվում, թե ինչպես կարող է մեկ թեկնածուով 2-րդ փուլ լինել։- Բնական է, շատերին դա դուր չի գալիս, եւ ինձ էլ անգամ իմ ընկերներից հարցնում են, բայց ո՞նց կարող է 2-րդ փուլ լինի, եւ մի մարդ մասնակցի, ես ասում եմ, որ 6-7 տարի առաջ է այդ կանոնակարգը հաստատվել, եւ այս ընտրություններից առաջ էլ այն վերանայել եւ հաստատել ենք միաձայն, հիմա եկել հասել է 2-րդ փուլը, ու ասում են՝ լավ չի, որ այդպես է, բայց մենք հիմա օրենքո՞վ ենք շարժվելու առաջ, թե՞ լավ ու վատի տրամաբանությամբ»։

Ճի՞շտ է համարում, որ բուհի կանոնակարգում ռեկտորի թեկնածուների համար որոշակի տարիքային շեմ ֆիքսված չէ, հատկապես որ ղեկավար անձ լինելը նաեւ որոշակի կենսափորձ, կառավարման հմտություններ ու անցած ճանապարհ է պահանջում, եւ այս դեպքում 29-ամյա Գոռ Վարդանյանն ունի՞ այդքան կենսափորձ ու կառավարման հմտություններ՝ բուհը ղեկավարելու համար․ «Տարիքային սահմանափակում եղել է վերին շեմի հետ կապված, ներքեւի շեմում՝ ոչ, հետո՝ ի՞նչ կա այդտեղ, 22 տարեկան մարդիկ բանակ են ղեկավարել, երկրի ղեկավարներ են եղել։ Տարիքային խնդիրն այստեղ ամենակարեւոր խնդիրը չէ, հավատացեք,- ասաց նա ու հավելեց, որ չի կարող կանխորոշել, թե 2-րդ փուլն ինչպես կանցնի,- չգիտեմ, թե 2-րդ փուլում քանի ձայն նա կստանա, ամեն դեպքում՝ պետք է 16 ձայնից շատ ստանա, եթե չստացավ, նոր ընտրություններ են հայտարարվելու, բայց նոր ընտրություններն էլ շատ հնարավոր է արդեն գիտության, կրթության մասին նոր օրենքով իրականացվեն, որտեղ ռեկտորի ընտրության ընթացակարգերը կարող են լրիվ ուրիշ լինել»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s