«Սարոյանը զարմացել էր` դուք չգիտե՞ք ձեր գիտնականին». Հովիկ Մուսայելյան



Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ռեկտոր է ընտրում: Մինչ բուն գործընթացին անցնելը՝ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ բուհի վաստակաշատ պրոֆեսորներից Յուրի Սարգսյանը պարգեւատրվեց վաստակագրով:

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Յուրի Սարգսյանը հիմք է դրել այն վերակազմավորմանը, որ Պոլիտեխնիկական ինստիտուտը դառնա Հայաստանի ճարտարագիտական համալսարան եւ մեծագույն ավանդ ունի Հայաստանում որակյալ ճարտարագիտական կրթության զարգացման առումով: Ասաց նաեւ, որ Յուրի Սարգսյանը բուհ-ՏՏ ոլորտ համագործակցության առաջամարտիկներից է: «Յուրի Լեւոնիչը մեծ համբավ ունեցող գիտնական է, այդ համբավը ոչ թե հիմա է ձեռք բերել, այլ երիտասարդ տարիներին»,-ընդգծեց նա եւ մի դեպք պատմեց, որը Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ քչերին է հայտնի: «Երբ Վիլյամ Սարոյանն առաջին անգամ այցելում է Հայաստան եւ գնում են իրենց դիմավորելու, մեքենայի մեջ է լինում նաեւ կենտկոմի քարտուղարը` կարծեմ Հարությունյան: Երբ Կենտկոմի քարտուղարը Վիլյամ Սարոյանին հարցնում է, թե ում հետ կուզենար հանդիպել երեւանյան այցի ժամանակ, Վիլյամ Սարոյանն ասում է Յուրի Սարգսյանի հետ: Այս մարդիկ խառնվում են իրար, թե ով է Յուրի Սարգսյանը, մեկը մտածում է սպորտսմեն է, մյուս չգիտեմ ով է…Վարպետը զարմանում է` դուք չգիտե՞ք ձեր գիտնականին, որը ԱՄՆ-ում մրցանակ է ստացել, մեծ համբավ ունի»,-հիշեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ ափսոսանք հայտնեց, որ հաճախ մեծերին Հայաստանում ըստ արժանվույն չեն մեծարում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s