Եթե մենք հիմա էլ դա չանենք, ապա վաղն արդեն ուշ է լինելու. Հովիկ Մուսայելյանը՝ ՏՏ ոլորտի նոր նախարարություն կամ կառույց ունենալու մասին 

Վաղն արդեն ուշ է լինելու. Հ. Մուսայելյանը՝ ՏՏ ոլորտի կառույց ունենալու մասին from hovikmusayelyan on Vimeo.

 

Վարչապետին «Սինոփսիս Արմենիա»-ում հիշեցրին իրենց թերագնահատող տնտեսագետների մասին

DSC_0472

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սինոփսիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնում է՝ ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ձեռքբերումներին եւ առաջարկներին։ Continue reading

«Ես եմ հրահանգել, որպեսզի հանվեն պատերին փակցված բացառապես բոլոր լուսանկարները». պարզաբանում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը

pic2

Նախորդ օրվանից սկսած մամուլում և սոցիալական ցանցերում տեսանյութերի և կոչերի տեսքով տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության հանրահավաքներին է միացել նաև Հայաստանում գործող էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Սինոփսիս Արմենիան»: Continue reading

Կառավարությունը պետք է նպաստավոր միջավայր ստեղծի՝ մասնավորի և համալսարանների արդյունավետ համագործակցության համար. Հովիկ Մուսայելյան

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը դրական է համարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրացրել է աշխատաշուկայի պահանջարկին կրթական համակարգի համապատասխանության հարցը. Tert.am-ի հետ զրույցում Մուսայելյանը նշեց, որ Հայաստանում որակյալ կադրերի պակաս կա:

Նշենք, որ վարչապետն ասել էր, թե կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռ շատ վատ է արձագանքում: «Մենք այսօր բազմաթիվ ոլորտներում՝ թե՛ գերակա՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, թե՛ այլ ոլորտներում, ունենք մասնագետների պակաս»,-ասել է վարչապետը:

photo Continue reading

Հայաստանը հավակնություններ կունենա էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի ոլորտներում. ժամանակն է, որ խոսենք բարձր տեխնոլոգիաներից. Հովիկ Մուսայելյան

Tert.am-ը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հեռանկարների և խնդրահարույց կետերի մասին: Զրույցի ընթացքում Մուսայելյանը նկատեց, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսությանը աճ բերողներից է, սակայն շեշտեց, թե չի ցանկանում գերագնահատել  իրավիճակը: Նրա խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչոչ քայլեր անել:

Պարո՛ն Մուսայելյան, բազմիցս ասվում է, որ ՀՀում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա շահ է և հիմնական զարգացող ուղղություն: Այս ոլորտում մենք միջազգային շուկային համընթա՞ց  ենք քայլում:

– Ոլորտն, իսկապես, գերակա ճյուղ է Հայաստանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ երկրում միակ ճյուղն է, որը երկրի համար երկնիշ աճ է արձանագրում արդեն բավական երկար ժամանակ: Միևնույն ժամանակ չէի ցանկանա գերագնահատել մեր հնարավորությունները, բայց այն, ինչ ունենք, մեզ կտանի բավականին հետաքրքիր զարգացումների շեմ: Այսօր աշխարհն այս ոլորտում շռնդալից առաջընթաց է արձանագրում, այն աստիճան, որ դժվար է անգամ հետևելը: Առաջիկա 5 տարիների ընթացքում ֆանտաստիկ փոփոխություններ են սպասվում այս ոլորտում, և մենք պետք է պատրաստ լինենք, կարողանանք համահունչ լինել, որ գոնե կարողանանք ինչ-ոչ քայլեր անել:

Continue reading