Վարչապետին «Սինոփսիս Արմենիա»-ում հիշեցրին իրենց թերագնահատող տնտեսագետների մասին

DSC_0472

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սինոփսիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնում է՝ ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ձեռքբերումներին եւ առաջարկներին։ Continue reading

Բանակն ունի ՏՏ ոլորտի կարիքը, պետք է թռիչքային զարգացումներ ունենանք. Հովիկ Մուսայելյան 16.12.16

capturephoto

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակում ՏՏ ոլորտի ներգրավմանն ասաց, որ սպասում են պաշտպանության նախարարության կողմից ներկայացվելիք նախաձեռնությանը, քանի որ ՏՏ ոլորտի առաջամարտիկները պատրաստ են աջակցելու բանակին, ինչի մասին նախարարին հայտնել են: Նա հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, որ նորագույն տեխնոլոգիաները պետք է կիրառվեն բանակում, և պետք է հիմնականում կրթության բաղադրիչի վրա շեշտադրում արվի: Continue reading

ՏՏ ոլորտի ռեսուրսների «գույքագրում», որակյալ կրթություն, և կարող ենք աշխարհը շուռ տալ. Հովիկ Մուսայելյան, 28 Նոյեմբերի 2016

photo

Yerkir.am-ը ՏՏ ոլորտի ներկա վիճակի, խնդիրների և ռազմավարության շուրջ զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

– Պարո’ն Մուսայելյան, ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանում համեմատաբար արագ զարգացող ճյուղերից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի ներկայիս վիճակը, եթե համեմատելու լինենք համաշխարհային զարգացումների հետ, կարողանո՞ւմ ենք համընթաց քայլել, թե՞ «վազում ենք» զարգացումների հետևից:

– Երբ խոսում ենք ՏՏ ոլորտի զարգացումների մասին, թե մենք ինչ մրցակցային առավելություններ ունենք, միշտ պետք է հստակեցնենք, թե ՏՏ որ ճյուղի մասին ենք խոսում: Մասնավորապես` եթե խոսքը միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ասպարեզի մասին է, ապա մենք ակնհայտ առավելություններ ունենք. համաշխարհային երեք գիգանտներից երկուսը Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, մինչդեռ` ոլորտի մյուս ճյուղերը գտնվում են հարաբերական հաջողությունների դաշտում: Continue reading

Ազգային ինքնությունը պահելն արդեն իսկ ազգային գաղափարախոսություն է

logo-eco2

CaptureՀովիկ Մուսայելյանի զրույցը ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ մեզ տեղափոխում է սովետական տարիներին անկախության երազանքով ապրող և գործող երիտասարդական միջավայր: Ղարաբաղյան շարժման պոռթկումը համահայկական շարժման վերածվելը պատահական չէր, 1965 թվականից սկսած` հայ երիտասարդների թաքուն երազանքն է եղել մի օր ոտքի ելնելը: Վազգեն Մանուկյանի կենսագրության մեջ դա գիտակից գործունեություն է եղել, և ահա նա շարժման գաղափարական ղեկավարն է դառնում, այնուհետև` անկախ Հայաստանի առաջին վարչապետը, ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվ քաղաքական գործիչ, ով մի կողմ չի քաշվել, այլ այսօր էլ եռանդուն է, իր կարելույնն է անում հանրային կյանքի որակի բարելավման ուղղությամբ:

Հովիկ Մուսայելյան – Մեր այս զրույցը նվիրված է եղեռնի հարյուրամյակին, սակայն ես կցանկանայի հիսուն տարով հետ գնայինք, հասնեինք վաթսունհինգ թիվ, երբ Խորհրդային Հայաստանի կոմկուսը որոշում է ընդունում, որ օպերայի դահլիճում պետք է տեղի ունենա հայոց ցեղասպանության հիսունամյակին նվիրված միջոցառում: Որքան ինձ հայտնի է, այդ ժամանակ քչերը գիտեին եղեռնի մասին: Այսօր լրիվ ուրիշ իրավիճակ է, կարծես թե նոր ծնված երեխան անգամ գիտի, թե ցեղասպանությունն ինչ բան է: Այսօր անընդհատ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, որ այս կամ այն երկիրը ճանաչում է ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, այն ժամանակ թեկուզև գուցե թե բնակչության իննսուն տոկոսը չգիտեր այդ մասին, բայց մի քանի օրում հրաշք է տեղի ունեցել` թռուցիկներ են տարածվել, մարդիկ արագ դուրս են եկել, միտինգ է կայացել: Այսօր միտինգ կազմակերպելը մի առանձին բան չի, և մարդիկ գուցե չկարողանան հասկանալ, թե այն տարիների համար դա ինչ պոռթկում է եղել, և ինչ վտանգներով էր լի այդ հախուռն ցույցը: Քանի որ դուք այդ պատմական ցույցի անմիջական մասնակիցներից եք, դրանից հետո էլ այլ ախոհների բանակ ձևավորվեց, դուք նույնպես դրանց թվում էիք… Եկեք հիսուն տարի հետ գնանք… Continue reading