Մենք հաճախ ենք խոսում ազգային մրցունակության մասին, համեմատություններ են արվում պետական տարբեր գործառույթների ցուցանիշների վերաբերյալ, երբեմն նաև ազգային բնութագրի մրցունակության մասին է խոսվում, վերլուծում են, թե ազգերը իրարից ինչով են տարբերվում, իրենց բնորոշ բնութագրերի մրցունակությամբ: Մենք շատ լավ գիտենք, որ այդ մրցունակությունն առկա է և կարող ենք թվել տարբեր ազգություններ, որոնք այս կամ այն բնագավառում իսկապես ունեն մրցակցային առավելություններ:
Հայերի մասին խոսելիս հիշում են այն ոլորտները, որոնցում հայերը մշտապես հաջողություններ ունեն: Մասնավորապես, կարծիք են հայտնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման ոլորտներում, իբր, հայերը գենետիկ առավելություն ունեն, բնածին ծրագրավորողներ են: Իրականում դա չափազանցված է, որովհետև ոչ մի ազգ էլ չի կարող գենետիկ ծրագրավորող լինել:
Հայերը և իրենց հայրենիքում, և հայրենիքից դուրս, շատ դեպքերում կայանում և հաջողություն են ունենում իմ կարծիքով, հատկապես հայերին բնորոշ տեղական իրականությանը շուտ հարմարվելու, նոր միջավայրերը շուտ յուրացնելու շնորհիվ: Նույնը տեղի է ունենում նաև գիտության մեջ` նորագույն տեխնոլոգիաները շուտ ըմբռնելու, ինչպես նաև տեխնոլոգիաները փոխվելու դեպքում հայերը բավական ճկունություն են ցուցաբերում և արագ վերափոխվում, հայ գիտնականին հատուկ կարողություններ են դրանք: Continue reading