Պետք է միշտ վազքի մեջ լինել, որովհետև ժամանակը կարճ է, մենք չհասցնենք` ուրիշները կգան կանցնեն մեզ

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ի սկզբանե եղել է մեր ուշադրության կենտրոնում: Հատուկ խորագրի ներքո է ներկայացվել այն, խորագիրն ունեցել է իր մասնագետ խորհրդատուն: Սինոփսիս ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը սիրով համաձայնել է զրույցների, կլոր սեղանների միջոցով ներկայացնել խնդիրները, արված գործերը: Եվ` կարծում եմ, հիանալի ներկայացրել ենք` առանց հավակնելու, թե ամեն մի իրադարձություն հայտնվելու է մեր ուշադրության տեսադաշտում:
Հոկտեմբեր ամսին, արդեն ավանդաբար, երևանյան աշնանը հատուկ դարձած լուրջ միջոցառումներ տեղի ունեցան, որոնք նախորդ տարիներից շարունակական լինելով հանդերձ` բոլորովին նոր մակարդակ, պնդություն, հստակություն և առավել սահուն հեռանկարներ խոստացող որակներ էին պարունակում` Արմթեք համահայկական կոնգրեսը, Սինոփսիսի շաբաթվա միջոցառումները, միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին հավակնելու մրցանակաբաշխությունը, Դիջիթեք ամենամյա ցուցահանդեսը…: Եվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այդ ոլորտի զարգացման հեռանկարների ջատագովներն էին, գոհ էին ձեռք բերած արդյունքներով:
Continue reading