Նավթային գործոնին հակադրվելու միակ ճանապարհը

logo-eco

2005թ. հոկտեմբերին մամուլում հրապարակվեց, որ կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի մշակման աշխարհի առաջատար ՙՍինոփսիս՚ ընկերությունը ձեռք է բերել միկրոսխեմաների արտադրողականության կառավարման և թեսթային միկրոսխեմաների լուծումների մշակման համաշխարհային առաջատար HPL Technologies ընկերությունը: Տեղեկատվության մեջ ուշադրություն էր գրավում ՙՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա՚ ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանի հայտարարությունն այն մասին, որ այս միացումը նշանակալից իրադարձություն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ ամբողջ աշխարհում: Դա, փաստորեն, տարածաշրջանում ոլորտի զարգացման կենտրոն որպես Հայաստանն ընտրելու որոշման ամրագրում էր: Գործարքն արժեր 13 մլն դոլար:
ՙՍինոփսիսն՚ արդեն հայաստանյան երկու ընկերություն էր ձեռք բերել, LEDA դիզայնը/նախկին LEDA Sistems-ը/ և Monterey Arset-ը: Ձեռնարկությունների ձեռքբերման միջոցով ընկերությունը խոշորացնելը խոսում է այն մասին, որ տարածաշրջանային կենտրոն դառնալու ուղղությամբ գործնական քայլերը հաջորդում են մեկը մյուսին:
Ներկայումս Հայաստանում ՏՏ ոլորտի ինժեներական կադրերի թիվը 5000 է, 2010թ. այն կհասցվի 13-14 հազարի: Սպասվում է անգամ մրցակցություն: Մասնագիտական որոշ գնահատականների համաձայն ՏՏ ոլորտը առաջիկա տասնամյակում ի վիճակի է ընդհանուր հասույթը հասցնել 300-400մլն դոլարի, որը կնպաստի արտասահմանյան այլ ընկերությունների մուտքին, և, որպես հետևանք, կադրային խնդրի առաջացմանը:Ոլորտում աշխատավարձը էականորեն ավելացել է և տեղի կունենա արտագաղթած ուղեղների ներհոսք: Եթե արտերկրներում մասնագետներին հրավիրում են դրսից, ապա մեր դեպքում ակնկալվում է ոլորտը զարգացնել հայ մասնագետների վերադարձով և տեղում կադրերի պատրաստումն ընդլայնելով:
HPL ընկերության փոխնախագահ Բրաեն Գորդոնն այն ժամանակ նշել էր, որ հայ մասնագետներն ընկերությանն օգնել են միկրոսխեմաների արտադրության մեջ արտադրողականությունն ավելացնելուն նպաստող ծրագրերի ստեղծման գործում առաջատար դառնալ աշխարհում: Continue reading

Advertisements