Այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպման նպատակն էր խրախուսել ՏՏ լավագույն ուսանողներին և աշակերտներին ակտիվորեն մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ներկայացնել մասնակցության պայմանները, մասնակիցների ընտրության չափանիշները և հայտադիմումների ներկայացման պայմաններն ու վերջնաժամկետը:
Ես կարծում եմ, որ կրթության ավանդական ձևերի կողքին նման մրցանակաբաշխության առկայությունը ձևավորում է մի միջավայր, որը երիտասարդների շրջանում խթանում է նոր արժեհամակարգի ստեղծմանը, այն է՝ ապավինել գիտելիքին, լինել բազմակողմանի զարգացած և ձգտել դառնալ լավագույնն իր ոլորտում: (Հ. Մուսայելյան)