Դրսում շատերը տեղյակ չեն Հայաստանում տեղի ունեցող դրական երևույթների մասին

Capture

_ZYX0611

Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց, ինչպես նաև` նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրվեց Շառլ Ազնավուրը: Միջոցառմանը մասնակցում էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Հայաստանից հրավիրված երկու ընկերություններ՝ «Կիլիկիա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները` որպես Հայաստանում գործող հաջողակ ընկերություններ: Միջոցառման մանրամասների մասին զրուցեցինք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ:
– Մարսելում բավականին հետաքրքիր հանդիպումներ եք ունեցել մեկ շաբաթվա ընթացքում` Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի երեխաների հետ, Ռումինիայի ազգությամբ հայ էկոնոմիկայի նախարարի և այլոց հետ, կպատմե՞ք այդ մասին մի փոքր: Continue reading

Հանդիպում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հավակնորդների հետ

Այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպման նպատակն էր խրախուսել ՏՏ լավագույն ուսանողներին և աշակերտներին ակտիվորեն մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ներկայացնել մասնակցության պայմանները, մասնակիցների ընտրության չափանիշները և հայտադիմումների ներկայացման պայմաններն ու վերջնաժամկետը:

Ես կարծում եմ, որ կրթության ավանդական ձևերի կողքին նման մրցանակաբաշխության առկայությունը ձևավորում է մի միջավայր, որը երիտասարդների շրջանում խթանում է նոր արժեհամակարգի ստեղծմանը, այն է՝ ապավինել գիտելիքին, լինել բազմակողմանի զարգացած և ձգտել դառնալ լավագույնն իր ոլորտում: (Հ. Մուսայելյան)

_ZYX4709

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը «Հաղթողների ակումբի» անդամների և ուսանողների հետ

Այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի  «Հաղթողների ակումբի» անդամները և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ:

Ես կարծում եմ, որ հեղինակավոր մարդկանց հետ նման հանդիպումները չափազանց կարևոր են մեր ուսանողների և կրթական պարգևի հաղթողների համար: Նրանք անմիջական շփում են ունենում հետաքրքիր և հարուստ կենսափորձ ունեցող մարդկանց հետ և հնարավորություն են ունենում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս հանդիպումները չափազանց կարևոր են նաև մեր հյուրերի համար, ովքեր շփվում են լավագույն ուսանողերի հետ և ստանում են նրանցից իրատեսական արձագանք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: (Հ. Մուսայելյան)

 

Պետք է կարողանանք բացահայտել մեր պատանիների պոտենցիալը և այն գենը, որը շարժիչ ուժ է

Capture

ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող կրթական պարգևի մրցանակաբաշխության ժամանակ հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը` ամփոփելով հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու արդյունքները, նկատել էր, որ հանձնաժողովի կողմից դիտարկված լուրջ խնդիրներից է այն, որ ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական թեքումով դպրոցների նույնիսկ լավագույն աշակերտներից շատերը, ովքեր հավակնում են նախագահի կողմից շնորհվող մրցանակներին, հանձնաժողովի հետ հարցազրույցների ժամանակ մասնագիտության ընտրության հետ կապված հարցերին զարմանալի պատասխաններ էին տալիս:

Նրանցից շատերը նշել էին, որ կընտրեն բժշկական կամ տնտեսագիտական համալսարանները: Այսինքն` ամեն ինչ, բացի բնագիտական հոսքերը, ինչն անտրամաբանական էր և հանձնաժողովի անդամների զարմանքն էր առաջացրել: Հանձնաժողովի անդամներն իրենց այս մտահոգությունները ներկայացրել էին ՀՀ նախագահին:  Continue reading

Հայ երիտասարդի մեջ պակասում է պետության տիրոջ զգացումը

logo-eco

ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակի հավակնորդների ընտրությունը կատարող հանձնաժողովի նիստերից մեկին մասնակցելուց հետո զրուցեցինք մրցանակաբաշխության նախաձեռնող և կազմակերպիչ Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի նախագահ, Հովիկ Մուսայելյանի հետ
Խմբագիր-Քիչ է, որ մարդ լավ է սովորում, նա նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ու կեցվածք պիտի ունենա: Դու կրթվում, հայրենիքիդ ուսյալ զավակն ես դառնում, որքանո՞վ պատրաստ ես լինում նաև այդ գիտելիքդ վերադարձնելու քո հասարակությանը: Այսպես եմ ընկալում լավագույններից լավագույնին գտնելու ձեր կողմից կիրառվող ընտրության մեխանիզմը: Նախ հատիկ-հատիկ մտնում եք մրցույթին մասնակցելու պատրաստ գործընկեր դպրոցներ, բուհեր, ընտրության առաջին փուլում կարևոր եք դարձնում բարձր առաջադիմությունը, և ապա` հայրենիքը սիրելը, պատասխանատու զգալը: Եվ այդպես` ութ տարի շարունակ, գործի կարևորության բարձր գիտակցումով, համախոհների թիմի հետ ակտիվ համագործակցությամբ, կրթօջախների կյանքում մի լուսավոր, ապագային միտված պայծառ զգացողության ներմուծմամբ, արդեն հազարից ավել լավագույն երիտասարդների հետ եք շփվել: Հիանալի պաշար` ամփոփիչ եզրահանգումներ անելու համար, որովհետև ութ տարին քիչ չի մեր հասարակության համար, որպեսզի մենք փոփոխություն արձանագրենք: Ինչպիսի՞ նոր երիտասարդություն եք տեսնում` թեկուզև այդ շնորհալիներից ստացած տպավորություններից ելնելով: Continue reading

Արմեն Աշոտյան. «Երբ կրթական համակարգից հասարակության մի ստվար հատված ակնկալում է փաստաթուղթ` դիպլոմ, և ոչ թե գիտելիք, ապա կարող ենք ասել, որ խեղվել է գիտելիքի հանդեպ մոտեցումը,ինչը իրավունք է տալիս եզրակացնելու, որ հասարակական պահանջարկը գիտելիքի հանդեպ որպես այդպիսին չի ձևավորվել»

logo-eco

Երկխոսություն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Մի առիթով ՙՍինոփսիս՚ ընկերության նախագահ Չի Ֆունը դահլիճում հավաքված հայերին դիմեց հետևյալ խոսքերով. ՙԶարմանալի մարդիկ եք հայերդ` սիրում եք անգամ բացահայտ ճշմարտություների նկատմամբ տարակարծիք լինել: Օրինակ, հայերենի այբուբենում քանի՞ տառ կա՚: Եվ թվարկեց 39,36,33, և բոլորի դեպքում էլ ձեռք բարձրացնողներ եղան: ՙՏեսնո՞ւմ եք՚ իր կածիքը հաստատեց նա: Սա ծիծաղով ընդունվեց, բայց, ի վերջո, մտահոգիչ բան է: Պարոն նախարար, մեր օրերում շատ է խոսվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցման մասին, անգամ արդեն շահարկում ենք այդ թեզը, բայց կարծես թե այդ ճանապարհին անտեսվում էր կրթության գործոնը: Մինչդեռ դա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որի շուրջ անընդհատ բանավիճում ենք` առաջ գնալու փոխարեն: պարզից էլ պարզ է` առաջին հերթին լավ կրթություն պիտի ապահովենք, որի վրա էլ պիտի հենվի գիտելիքահենք տնտեսությունը: Վերջին միջազգային լրջագույն կազմակերպությունների, այդ թվում նաև Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի զեկույցներում Հայաստանը բավական հետընթաց ապրեց և աշխարհի երկրների թվում 97-րդ տեղն է զբաղեցնում: Այնտեղ ՏՏ ոլորտը առաջնահերթ տեղ է գրավում, և100-ից ավել ինդեքսների թվում նաև կրթությունն է: Այս ոլորտում միջին դիրքերում ենք: Հակամենաշնորհային քաղաքականության առումով աշխարհում վերջին տեղում ենք:Համաձայն այդ զեկույցի` կրթական բարելավումների, կրթական ցենզի առումով միջին տեղերում ենք, բայց դա իմ կարծիքով իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ երկու գործոն է հաշվի առնվում` համատարած գրագիտությունը, ինչը մեզ մոտ երևի թե 100տոկոս է,գուցե նաև Գինեսի գրքում գրանցվելու արժանի ենք, մյուսը որակական խնդիրներն են: Continue reading

Լեզուների իմացությունը հզոր զենք է

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Ռալֆ Յիրիքյան.«Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայկական միջավայրի հանդեպ, որի մի մասն ենք կազմում նաև մենք: Հայրենիքն է բոլորիս գլխավոր ապրանքանիշը, որը հզորացնելու համար որքան զենք ունես, այնքան ուժեղ ես: Լեզուների իմացությունը հզոր զենք է»:

Հայկական աշխարհի գաղափարը ձևակերպված հասկացություն չէ: Այն հայության համար այնպիսի իրողություն է, որի գոյության փաստը պետք է ի շահ Հայաստան երկրի ծառայեցնել: Հայկական աշխարհը ամբողջ աշխարհի տարածքում է, հայրենիքի կարոտով և նրա հանդեպ պատասխանատվությամբ ապրող հայորդիները համախմբվում են նույն տանիքի ներքո իրենց համաձույլ մտորումներով, երազանքներով, գործերով, աղոթքներով և ներհայեցողական աշխարհի և իրական գործունեության ուժերը ուղղորդում դեպի Հայրենիք:
Հայոց մտքի և զգացմունքների այդպիսի հոսք ունենք տարվա այն մեկ օրը, երբ սգում ենք եղեռնի զոհերին ու միակամ համախմբվում ազգային անելիքների շուրջ:
Այժմ գաղափարը կյանքի է կոչվում որպես ամենօրյա գործուն մեխանիզմ: Այդ մասին խոսում են երկրի ղեկավարները, գործարարները, մշակույթի մարդիկ, երիտասարդները: Հայկական աշխարհը նեղացնում է ՙսփյուռք՚ հասկացության տիրապետման սահմանները, քանի որ ողջ աշխարհի հայությունը դիտվում է մեկ պետության, որն է Հայրենիքը, շահերի ու բարգավաճման քաղաքականության ու գործելակերպի ակտիվ մասնակիցն ու պատասխանատուն:
Ակտիվ գործունեության շրջանակների տեր մարդիկ իրենց աշխատանքի մի մասն են դարձրել Հայկական աշխարհի ներուժը բազմացնելուն ծառայելը: Ռալֆ Յիրիքյանը Լիբանանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին պատմել է Հայաստանում ծավալած իր գործունեության մասին, պատասխանել տարաբնույթ հարցերի, որոնց հիմնական մասը վերաբերել է զանազան պահերով հայրենիքում տնտեսական գործունեություն սկսելու հարցում անվստահության հանգամանքներին: Հայաստանի մասին տեղեկատվությունը արտերկիր հասցնող տարբեր աղբյուրներ կան, որոնց թվում քիչ չեն վատաբանողները, Հայաստան երկրից իրենց հեռանալը Հայաստանը պախարակող մեկնաբանություններով արդարացնողները: Այսօր գնացողներին հակակշիռ` վերադարձողներ ևս պիտի լինեն և մեծ հոսքով, նպատակասլաց գործունեության ծրագրերով ու դրսում ապրած տարիներին վաստակած գումարներով, կենսափորձով, գիտելիքներով: Առատաջուր գետից անգամ միայն ջուր բաց թողնելով` այլևս չես ունենա այդ գետը: Չի կարելի դժվարությունները պատճառ բռնելով` միայն հեռանալու մեջ փրկություն գտնել: Փրկությունը առավելապես վերադառնալու մեջ է: Continue reading