Կլոր սեղանի քննարկման թեման ինտերնետ կապին վերաբերող խնդիրներն են: Հարցերը շատ լուրջ են դրվում, տարիներ ի վեր քայլեր են արվում վերջապես պատշաճ մակարդակի հասցնելու ներկա ժամանակներում տնտեսության զարգացման համար անհրաժեշտ այդ կարևորագույն ոլորտը, սակայն, առ այսօր ինտերնետը շարունակում է անհամեմատ թանկ ու վատորակ լինել: Սա երկրի տնտեսության հետագա զարգացման համար անդառնալի կորուստների կարող է հանգեցնել, քանի որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ դաշտ ունենալը այսօր առանց ինտերնետ հուսալի և որակյալ կապի պարզապես անհնար է: Լուրջ ձեռնարկների հաջողությունն է այն կարևորագույն գործոնը, որը կպահի արդեն ներդրումներ արածներին ու կավելացնի դրանց թիվը, ինչպես նաև կխթանի տեղական ընկերությունների, փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
Քննարկման մասնակիցները չկարողացան սպառել անգամ տարողունակ թեմային առնչվող հարցադրումները սրելը: Պարզվեց, դրանք շատ են, որոնց մի մասը նաև լրացուցիչ փաստական ճշգրտումների կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ու գործնական կարևորության եզրահանգումներ անել: Continue reading