Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց, ինչպես նաև` նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրվեց Շառլ Ազնավուրը: Միջոցառմանը մասնակցում էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Հայաստանից հրավիրված երկու ընկերություններ՝ «Կիլիկիա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները` որպես Հայաստանում գործող հաջողակ ընկերություններ: Միջոցառման մանրամասների մասին զրուցեցինք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ:
– Մարսելում բավականին հետաքրքիր հանդիպումներ եք ունեցել մեկ շաբաթվա ընթացքում` Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի երեխաների հետ, Ռումինիայի ազգությամբ հայ էկոնոմիկայի նախարարի և այլոց հետ, կպատմե՞ք այդ մասին մի փոքր: Continue reading
հարցազրույց
Կուզենայի, որ շատերը գիտակցեին իրական ինֆորմացիայի արժեքը
– Պրն Մուսայելյան, ըստ Ձեզ` հայաստանյան հետընտրական այս շրջանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնոլոգիաներն ի՞նչ դեր են կատարում:
– Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունեն շատ մեծ նշանակություն և վերջին տարիների իրադարձություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները նաև դրա վառ ապացույցն են: Ինչպես սոցիալական ցանցերի ակտիվությունը, այնպես էլ բազում այլ օրինակներ կան, սակայն, ես չեմ կարծում, որ հենց տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական զարգացումն է այդ ամենի պատճառը: Տեխնոլոգիաները գործիք են, պարզապես միջոց են, որով հասարակական և սոցիալական տարբեր խմբերը կարողանում են իրար հետ հաղորդակցվել, ինֆորմացիայի փոխանակում կատարել, համախմբվել ինչ-որ առանցքային գաղափարների շուրջ և փորձել ինչ-որ գործունեություն ծավալել: Այդ գործիքները դեռ կզարգանան, սակայն չեմ կարծում, որ այսօր մարդիկ, ովքեր սոցցանցերից ակտիվորեն չեն օգտվում, նրանք դուրս են քաղաքացիական հասարակության ինչ-որ գործընթացներից: Կան մարդիկ, որոնք իրենց գործունեության շնորհիվ կարողանում են որոշակի դերակատարում ունենալ այդ գործընթացներում, մինչդեռ անընդհատ սոցցանցերում և բլոգներում լինելը նրանց համար կարծես թե ժամանակի վատնում է: Continue reading
Մարտի 6-ը չլիցենզավորված համակարգչային ծրագրերից հրաժարվելու օրն է
Մարտի 6-ին «Մայքրոսոֆթ» ընկերությունը չլիցենզավորված համակարգչային ծրագրերի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում ողջ աշխարհում արդեն վեցերորդ տարին նշում է «Անվտանգ խաղի» օրը։ 2010 թվականից այս օրը նշվում է նաեւ Հայաստանում:
Հայաստանում համակարգիչներից օգտվողների 89 տոկոսը չլիցենզավորված ծրագրեր է օգտագործում։ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունը այս ցուցանիշը մտահոգիչ է համարում, թեեւ 2006 թվականի համեմատ այն նվազել է 7 տոկոսով: Continue reading
Պետք է կարողանանք բացահայտել մեր պատանիների պոտենցիալը և այն գենը, որը շարժիչ ուժ է
ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող կրթական պարգևի մրցանակաբաշխության ժամանակ հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը` ամփոփելով հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու արդյունքները, նկատել էր, որ հանձնաժողովի կողմից դիտարկված լուրջ խնդիրներից է այն, որ ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական թեքումով դպրոցների նույնիսկ լավագույն աշակերտներից շատերը, ովքեր հավակնում են նախագահի կողմից շնորհվող մրցանակներին, հանձնաժողովի հետ հարցազրույցների ժամանակ մասնագիտության ընտրության հետ կապված հարցերին զարմանալի պատասխաններ էին տալիս:
Նրանցից շատերը նշել էին, որ կընտրեն բժշկական կամ տնտեսագիտական համալսարանները: Այսինքն` ամեն ինչ, բացի բնագիտական հոսքերը, ինչն անտրամաբանական էր և հանձնաժողովի անդամների զարմանքն էր առաջացրել: Հանձնաժողովի անդամներն իրենց այս մտահոգությունները ներկայացրել էին ՀՀ նախագահին: Continue reading
Մանրամասներ. հեռուստադետեկտոր
Հարցազրույց Հ1 հանրային հեռուստաընկերության հետ
Մեր ժամանակի հերոսը` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ
Երկխոսություն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ
Հովիկ Մուսայելյան-Պարոն նախարար,առիթից օգտվելով` շնորհավորում եմ Ձեզ հիսունամյակի առթիվ: Ուրախ եմ, որ մեր երկրի պաշտպանական համակարգը և’ զինվորական սխրանքի տեր, և’ մտավորական հետաքրքիր կեցվածքով մարդու ղեկավարության ներքո է: Ձեզ հետ հանդիպումը հաճելի շարժառիթ ունի նաև, բացի այն, որ բանակի վերաբերյալ մի շարք խնդիրների շուրջ անձամբ Ձեզ հետ զրուցելու ցանկությունն ունենք:
Օրերս ավարտվեց ՏՏ ոլորտում երկրի նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդների մրցանակաբաշխությունը, ինչը Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր գործընկերների հետ անց է կացնում արդեն ութերորդ անգամ: Մենք ձեզ անպայման կհրավիրենք մրցանակների հանձնման արարողությանը, մանավանդ որ դրա համար իսկապես լավ առիթ ունենք: Ասեմ, որ մրցանակաբաշխությանը մասնակցում են հանրապետության հինգ բուհերի և յոթ առաջատար դպրոցների ուսանողներն ու աշակերտները` մի քանի հարյուր երեխաներ: 2005-ին մենք դիմեցինք հանրապետության նախագահին, հավանություն ստացանք և արդեն ութերորդ տարին ենք անցկացնում այն: Մրցանակները դրամական են, և ամբողջ ծախսերը հոգում է Սինոփսիս ընկերությունը:Ըստ առաջադիմության և հասարակական ակտիվության` նախնական ընտրությունն արվում է կրթօջախներում, իսկ հանձնաժողովը ամենատարբեր թեմաներով հարցազրույց է ունենում պատանեկան մեր այդ սերուցքի հետ, որը վաղը մեր երկրի ապագան է տնօրինելու: Զրույցի արդյունքների ու եզրահանգումների մասին մենք զեկուցում ենք հանրապետության նախագահին, որովհետև ամփոփ պատկերում բացահայտվում են երկրի համար շատ կարևոր միտումներ, որոնք կարող են ենթադրել, հուշել նաև համապատասխան գործողությունների համալիր: Այս տարվա պատկերում մտահոգիչ էր, թե ուրախալի` հետևյալը. ասպիրանտների և դպրոցականների համեմատության մեջ հաղթանակը դպրոցականներինն էր, անգամ գլխավոր մրցանակը դպրոցականը շահեց: Երեխաները մեզ պարզապես հիացրին իրենց ակտիվ կեցվածքով, տրամաբանությամբ, աշխարհահայացքով, ինտելեկտով, նույնիսկ անհանգիստ մտորումների մեջ էինք ընկնում, թե այս երեխաները ինչպե՞ս են կարողանալու կայանալ մեր երկրի սահմանափակ հնարավորությունների շրջանակում: Դա նույնպես լրջագույն խնդիր է, հեռանկարային անելիքների մի ամբողջ փաթեթ է ենթադրում, երկիրը պիտի հետ չմնա իր յուրաքանչյուր նոր սերնդի առաջադրած նշաձողից: Ավանդական հարցերից մեկը վերաբերում է մեր իրականության մեջ նմանակման արժանի կերպարներին, և յուրաքանչյուր անգամ մենք ցավով արձանագրում ենք, որ երեխաները հիմնականում չունեն այդպիսիք, ծայրահեղ դեպքում նրանք նշում են իրենց ծնողներին: Որպես առանձին հարց`մեզ հետաքրքրում է, մասնավորապես, որևէ հայ նախարարի առանձնացնո՞ւմ են իբրև նախընտրելի պետական պաշտոնյայի: Ութ օր առավոտից երեկո աշխատում էինք, և, ահա, ուրախությամբ պիտի ասեմ, որ մասնակիցները շատ հաճախ Ձեր անունն էին տալիս: Համոզված եմ, որ դուք հատուկ ջանքեր չեք նպատակաուղղում դրա համար: Հետաքրքիր է, թե դուք ինչպես կմեկնաբանեիք երիտասարդների այս մոտեցումը: Continue reading