Մեր ժամանակի հերոսը` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ

logo-eco

Երկխոսություն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Հովիկ Մուսայելյան-Պարոն նախարար,առիթից օգտվելով` շնորհավորում եմ Ձեզ հիսունամյակի առթիվ: Ուրախ եմ, որ մեր երկրի պաշտպանական համակարգը և’ զինվորական սխրանքի տեր, և’ մտավորական հետաքրքիր կեցվածքով մարդու ղեկավարության ներքո է: Ձեզ հետ հանդիպումը հաճելի շարժառիթ ունի նաև, բացի այն, որ բանակի վերաբերյալ մի շարք խնդիրների շուրջ անձամբ Ձեզ հետ զրուցելու ցանկությունն ունենք: 

Օրերս ավարտվեց ՏՏ ոլորտում երկրի նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդների մրցանակաբաշխությունը, ինչը Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր գործընկերների հետ անց է կացնում արդեն ութերորդ անգամ: Մենք ձեզ անպայման կհրավիրենք մրցանակների հանձնման արարողությանը, մանավանդ որ դրա համար իսկապես լավ առիթ ունենք: Ասեմ, որ մրցանակաբաշխությանը մասնակցում են հանրապետության հինգ բուհերի և յոթ առաջատար դպրոցների ուսանողներն ու աշակերտները` մի քանի հարյուր երեխաներ: 2005-ին մենք դիմեցինք հանրապետության նախագահին, հավանություն ստացանք և արդեն ութերորդ տարին ենք անցկացնում այն: Մրցանակները դրամական են, և ամբողջ ծախսերը հոգում է Սինոփսիս ընկերությունը:Ըստ առաջադիմության և հասարակական ակտիվության` նախնական ընտրությունն արվում է կրթօջախներում, իսկ հանձնաժողովը ամենատարբեր թեմաներով հարցազրույց է ունենում պատանեկան մեր այդ սերուցքի հետ, որը վաղը մեր երկրի ապագան է տնօրինելու: Զրույցի արդյունքների ու եզրահանգումների մասին մենք զեկուցում ենք հանրապետության նախագահին, որովհետև ամփոփ պատկերում բացահայտվում են երկրի համար շատ կարևոր միտումներ, որոնք կարող են ենթադրել, հուշել նաև համապատասխան գործողությունների համալիր: Այս տարվա պատկերում մտահոգիչ էր, թե ուրախալի` հետևյալը. ասպիրանտների և դպրոցականների համեմատության մեջ հաղթանակը դպրոցականներինն էր, անգամ գլխավոր մրցանակը դպրոցականը շահեց: Երեխաները մեզ պարզապես հիացրին իրենց ակտիվ կեցվածքով, տրամաբանությամբ, աշխարհահայացքով, ինտելեկտով, նույնիսկ անհանգիստ մտորումների մեջ էինք ընկնում, թե այս երեխաները ինչպե՞ս են կարողանալու կայանալ մեր երկրի սահմանափակ հնարավորությունների շրջանակում: Դա նույնպես լրջագույն խնդիր է, հեռանկարային անելիքների մի ամբողջ փաթեթ է ենթադրում, երկիրը պիտի հետ չմնա իր յուրաքանչյուր նոր սերնդի առաջադրած նշաձողից: Ավանդական հարցերից մեկը վերաբերում է մեր իրականության մեջ նմանակման արժանի կերպարներին, և յուրաքանչյուր անգամ մենք ցավով արձանագրում ենք, որ երեխաները հիմնականում չունեն այդպիսիք, ծայրահեղ դեպքում նրանք նշում են իրենց ծնողներին: Որպես առանձին հարց`մեզ հետաքրքրում է, մասնավորապես, որևէ հայ նախարարի առանձնացնո՞ւմ են իբրև նախընտրելի պետական պաշտոնյայի: Ութ օր առավոտից երեկո աշխատում էինք, և, ահա, ուրախությամբ պիտի ասեմ, որ մասնակիցները շատ հաճախ Ձեր անունն էին տալիս: Համոզված եմ, որ դուք հատուկ ջանքեր չեք նպատակաուղղում դրա համար: Հետաքրքիր է, թե դուք ինչպես կմեկնաբանեիք երիտասարդների այս մոտեցումը: Continue reading

Advertisements