Երկխոսություն Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ
Հովիկ Մուսայելյան-Հարգարժան պարոն դեսպան, նախ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՙԵրկխոսություն՚ խորագրի շրջանակում մենք զրուցել ենք մեր երկրի տարբեր ոլորտների ղեկավարների ու տարբեր խնդիրների շուրջ: Ձեզ հետ հանդիպումը լավ հնարավորություն է ընդարձակելու թեմաների շրջանակը, ուստի, առաջարկում եմ միասին անդրադառնալ դիվանագիտական ակտիվությանը, հատկապես դիվանագիտական կորպուսի ղեկավարի դերակատարությանը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման, երկխոսության և փոխըմբռնման բարդ գործընթացում կոնկրետ անձի` դեսպանի սուբյեկտիվ գործոնին:
Հայաստանը փոքր երկիր է, սակայն պատմական հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ եթե ԱՄՆ-ի նման երկիրը դեսպան է ուղարկում Հայաստան, հաշվի է առնվում նաև սփյուռքի և այդ երկիրը լոբբինգ անող խմբերի կարծիքը, ինչպես նաև առաջադրված թեկնածուի անձնական մոտեցումները հայության համար առանձնահատուկ մի շարք նուրբ հարցերի վերաբերյալ: Բոլորիս է հայտնի, որ հատկապես վերջին ժամանակներս դեսպանների նշանակումը բուռն քննարկումների էր արժանանում, բազմաթիվ գործոններ էին հաշվի առնվում, և այդ ամենը նկատի ունենալով` առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ Ձեր նշանակումը հանգիստ ընդունվեց: Բայց սա դեռ խնդրի մի կողմն է, որովհետև ոչ պակաս կարևոր է նաև այն, թե ինչպես կընդունեին Ձեզ Հայաստանում: Եթե ընդհանրացնելու լինենք, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը նախ և առաջ, իհարկե, պետդեպարտամենտին է հաշվետու իր գործունեությամբ, բայց նաև իր երկրի հայկական համայնքին հուզող հարցերի համար է նա պատասխանատվություն կրում, ինչպես նաև պետք է Հայաստանում երկու երկրների դիվանագիտական կապերի զարգացմանը նպաստի:
Այնպես է ստացվել, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում իննսուներեք թվից սկսած շփվել եմ ԱՄՆ դեսպանների հետ, նախ` որպես փոխվարչապետի օգնական, ապա` քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետ, դե, իսկ հետո էլ ամերիկյան ընկերություններում եմ աշխատել: Կարող եմ վկայել, որ կարճ ժամանակում դուք մեծ հարգանքի արժանացաք նաև հայկական բիզնես միջավայրի կողմից: Ինչպե՞ս կարողացաք արագ մուտք գործել ձեզ համար լրիվ մի նոր միջավայր: Continue reading