– Պրն Մուսայելյան, ըստ Ձեզ` հայաստանյան հետընտրական այս շրջանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում տեխնոլոգիաներն ի՞նչ դեր են կատարում:
– Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունեն շատ մեծ նշանակություն և վերջին տարիների իրադարձություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները նաև դրա վառ ապացույցն են: Ինչպես սոցիալական ցանցերի ակտիվությունը, այնպես էլ բազում այլ օրինակներ կան, սակայն, ես չեմ կարծում, որ հենց տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական զարգացումն է այդ ամենի պատճառը: Տեխնոլոգիաները գործիք են, պարզապես միջոց են, որով հասարակական և սոցիալական տարբեր խմբերը կարողանում են իրար հետ հաղորդակցվել, ինֆորմացիայի փոխանակում կատարել, համախմբվել ինչ-որ առանցքային գաղափարների շուրջ և փորձել ինչ-որ գործունեություն ծավալել: Այդ գործիքները դեռ կզարգանան, սակայն չեմ կարծում, որ այսօր մարդիկ, ովքեր սոցցանցերից ակտիվորեն չեն օգտվում, նրանք դուրս են քաղաքացիական հասարակության ինչ-որ գործընթացներից: Կան մարդիկ, որոնք իրենց գործունեության շնորհիվ կարողանում են որոշակի դերակատարում ունենալ այդ գործընթացներում, մինչդեռ անընդհատ սոցցանցերում և բլոգներում լինելը նրանց համար կարծես թե ժամանակի վատնում է: Continue reading