Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
Հովիկ Մուսայելյան – Վերջին տարիներին մեզանում անընդհատ խոսվում է այն մասին, որ մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը տեղեկատվական հասարակության ձևավորումն է, բայց հասարակության տեղեկացվածության ուղղությամբ շատ քիչ բան է արվում: Եթե այսօր փորձենք մի փոքրիկ մոնիթորինգ անել, թե հասարակության տարբեր շերտերում որքանով են տեղյակ ընդհանրապես հեռահաղորդակցության և, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների բնագավառից, համոզված եմ` կպարզվի, որ գերակշիռ մասը չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Ահա թե ինչու ամսագրում բացված խորագրի շրջանակներում ցանկանում ենք բնագավառում աշխատող մարդկանց, հեղինակավոր գործիչների միջոցով քննարկվող հարցին մասնագիտական լրջությամբ վերաբերվել և հասարակությանն ու նաև իշխանությանը տեղյակ պահել մեր պատկերացումների, արածի ու անելիքների, ընթացքում հանդիպող ու խանգարող խնդիրների մասին: Ձեզ հետ զրույցը ցանկանում եմ սկսել սփյուռքի գործոնից: Ինձ թվում է` մենք հաճախ գերագնահատում ենք այս գործոնը: Շատ պետական այրեր, հասարակության տարբեր շերտեր ներկայացնող մարդիկ պատասխանատվության որոշ բեռ միշտ փորձում են դնել սփյուռքի վրա` ապավինելով նրա օգնությանը: Իրարամերժ մի վիճակ է, իսկապես, կարծես թե գերագնահատվում է այդ ուժի կարողությունը, սակայն, իմանալով, թե ինչպիսի ներուժ ունենք սփյուռքում, օրինակ, մասնավորապես, ՏՏ բնագավառում, մյուս կողմից էլ` ճիշտ է նաև հակառակ տեսակետը` շատ քիչ են օգտագործվում նրա հնարավորությունները: Continue reading