Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց, ինչպես նաև` նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրվեց Շառլ Ազնավուրը: Միջոցառմանը մասնակցում էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Հայաստանից հրավիրված երկու ընկերություններ՝ «Կիլիկիա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները` որպես Հայաստանում գործող հաջողակ ընկերություններ: Միջոցառման մանրամասների մասին զրուցեցինք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ:
– Մարսելում բավականին հետաքրքիր հանդիպումներ եք ունեցել մեկ շաբաթվա ընթացքում` Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի երեխաների հետ, Ռումինիայի ազգությամբ հայ էկոնոմիկայի նախարարի և այլոց հետ, կպատմե՞ք այդ մասին մի փոքր: Continue reading
ՏՏ
Մարտի 6-ը չլիցենզավորված համակարգչային ծրագրերից հրաժարվելու օրն է
Մարտի 6-ին «Մայքրոսոֆթ» ընկերությունը չլիցենզավորված համակարգչային ծրագրերի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում ողջ աշխարհում արդեն վեցերորդ տարին նշում է «Անվտանգ խաղի» օրը։ 2010 թվականից այս օրը նշվում է նաեւ Հայաստանում:
Հայաստանում համակարգիչներից օգտվողների 89 տոկոսը չլիցենզավորված ծրագրեր է օգտագործում։ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունը այս ցուցանիշը մտահոգիչ է համարում, թեեւ 2006 թվականի համեմատ այն նվազել է 7 տոկոսով: Continue reading
Պետք է կարողանանք բացահայտել մեր պատանիների պոտենցիալը և այն գենը, որը շարժիչ ուժ է
ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող կրթական պարգևի մրցանակաբաշխության ժամանակ հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը` ամփոփելով հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու արդյունքները, նկատել էր, որ հանձնաժողովի կողմից դիտարկված լուրջ խնդիրներից է այն, որ ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական թեքումով դպրոցների նույնիսկ լավագույն աշակերտներից շատերը, ովքեր հավակնում են նախագահի կողմից շնորհվող մրցանակներին, հանձնաժողովի հետ հարցազրույցների ժամանակ մասնագիտության ընտրության հետ կապված հարցերին զարմանալի պատասխաններ էին տալիս:
Նրանցից շատերը նշել էին, որ կընտրեն բժշկական կամ տնտեսագիտական համալսարանները: Այսինքն` ամեն ինչ, բացի բնագիտական հոսքերը, ինչն անտրամաբանական էր և հանձնաժողովի անդամների զարմանքն էր առաջացրել: Հանձնաժողովի անդամներն իրենց այս մտահոգությունները ներկայացրել էին ՀՀ նախագահին: Continue reading
Հայաստանի ապագան արդյունաբերական երկիր լինելն է
Երկխոսություն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ
Հովիկ Մուսայելյան – Մենք միմյանց շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք, գիտենք մտածողության չափանիշները, պետության, նրա ապագայի, տնտեսության հանդեպ վերաբերմունքը: Բայց, պիտի փորձենք մեզ տեղավորել զրույցի ձևաչափի մեջ և այս խորագրի ընթերցողների հետ կիսվել երկրի համար շատ կարևոր մի շարք հարցերի շուրջ: Խորհրդային տարիներին Հայաստանը բարձր զարգացած, գիտատար տնտեսությամբ երկիր էր, պատահական չէ, որ քսան հազար բարձր որակավորմամբ մասնագետներ ունեինք, ընդհանրապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում իսկապես առաջատարներից էինք միությունում, եթե չեմ սխալվում` մեկ շնչին ընկնող ինժեներների և գիտահետազոտական կենտրոնների քանակի առումով Հայաստանն առաջին տեղում էր: Փլվեց այդ միությունը, ինքներս էլ այդ շրջանի մարդիկ ենք, ամեն ինչ մեր աչքի առաջ տեղի ունեցավ, թեկուզև օբյեկտիվորեն` տնտեսությունն ընկավ անմխիթար վիճակի մեջ, և քսան տարուց ավել է մեր նորանկախ պետությունը փորձում է քայլեր անել և մեր պետության համար աշխարհում ուրույն տեղը գտնել` չնայած որ դրանք գլոբալ բիզնեսի կողմից վաղուց զբաղված են: Եվ, այնուամենայնիվ, այնտեղ պետք է նաև մենք տեղ ունենանք: Ինչպե՞ս: Որո՞նք են մեր անելիքները` գլոբալ բիզնեսում մեր տեղն ամրակայելու առումով: Continue reading
Մենք կարող ենք շատ գողտրիկ, գեղեցիկ երկիր ունենալ և մեր տանը, մեր հայրենիքում երեխաների ապագայի երաշխավորը լինել:
Մենք հաճախ ենք խոսում ազգային մրցունակության մասին, համեմատություններ են արվում պետական տարբեր գործառույթների ցուցանիշների վերաբերյալ, երբեմն նաև ազգային բնութագրի մրցունակության մասին է խոսվում, վերլուծում են, թե ազգերը իրարից ինչով են տարբերվում, իրենց բնորոշ բնութագրերի մրցունակությամբ: Մենք շատ լավ գիտենք, որ այդ մրցունակությունն առկա է և կարող ենք թվել տարբեր ազգություններ, որոնք այս կամ այն բնագավառում իսկապես ունեն մրցակցային առավելություններ:
Հայերի մասին խոսելիս հիշում են այն ոլորտները, որոնցում հայերը մշտապես հաջողություններ ունեն: Մասնավորապես, կարծիք են հայտնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման ոլորտներում, իբր, հայերը գենետիկ առավելություն ունեն, բնածին ծրագրավորողներ են: Իրականում դա չափազանցված է, որովհետև ոչ մի ազգ էլ չի կարող գենետիկ ծրագրավորող լինել:
Հայերը և իրենց հայրենիքում, և հայրենիքից դուրս, շատ դեպքերում կայանում և հաջողություն են ունենում իմ կարծիքով, հատկապես հայերին բնորոշ տեղական իրականությանը շուտ հարմարվելու, նոր միջավայրերը շուտ յուրացնելու շնորհիվ: Նույնը տեղի է ունենում նաև գիտության մեջ` նորագույն տեխնոլոգիաները շուտ ըմբռնելու, ինչպես նաև տեխնոլոգիաները փոխվելու դեպքում հայերը բավական ճկունություն են ցուցաբերում և արագ վերափոխվում, հայ գիտնականին հատուկ կարողություններ են դրանք: Continue reading
Հայ երիտասարդի մեջ պակասում է պետության տիրոջ զգացումը
ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակի հավակնորդների ընտրությունը կատարող հանձնաժողովի նիստերից մեկին մասնակցելուց հետո զրուցեցինք մրցանակաբաշխության նախաձեռնող և կազմակերպիչ Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի նախագահ, Հովիկ Մուսայելյանի հետ
Խմբագիր-Քիչ է, որ մարդ լավ է սովորում, նա նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ու կեցվածք պիտի ունենա: Դու կրթվում, հայրենիքիդ ուսյալ զավակն ես դառնում, որքանո՞վ պատրաստ ես լինում նաև այդ գիտելիքդ վերադարձնելու քո հասարակությանը: Այսպես եմ ընկալում լավագույններից լավագույնին գտնելու ձեր կողմից կիրառվող ընտրության մեխանիզմը: Նախ հատիկ-հատիկ մտնում եք մրցույթին մասնակցելու պատրաստ գործընկեր դպրոցներ, բուհեր, ընտրության առաջին փուլում կարևոր եք դարձնում բարձր առաջադիմությունը, և ապա` հայրենիքը սիրելը, պատասխանատու զգալը: Եվ այդպես` ութ տարի շարունակ, գործի կարևորության բարձր գիտակցումով, համախոհների թիմի հետ ակտիվ համագործակցությամբ, կրթօջախների կյանքում մի լուսավոր, ապագային միտված պայծառ զգացողության ներմուծմամբ, արդեն հազարից ավել լավագույն երիտասարդների հետ եք շփվել: Հիանալի պաշար` ամփոփիչ եզրահանգումներ անելու համար, որովհետև ութ տարին քիչ չի մեր հասարակության համար, որպեսզի մենք փոփոխություն արձանագրենք: Ինչպիսի՞ նոր երիտասարդություն եք տեսնում` թեկուզև այդ շնորհալիներից ստացած տպավորություններից ելնելով: Continue reading
Զրույց Ստեփան Զաքարյանի հետ
Պետք է միշտ վազքի մեջ լինել, որովհետև ժամանակը կարճ է, մենք չհասցնենք` ուրիշները կգան կանցնեն մեզ
Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ի սկզբանե եղել է մեր ուշադրության կենտրոնում: Հատուկ խորագրի ներքո է ներկայացվել այն, խորագիրն ունեցել է իր մասնագետ խորհրդատուն: Սինոփսիս ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը սիրով համաձայնել է զրույցների, կլոր սեղանների միջոցով ներկայացնել խնդիրները, արված գործերը: Եվ` կարծում եմ, հիանալի ներկայացրել ենք` առանց հավակնելու, թե ամեն մի իրադարձություն հայտնվելու է մեր ուշադրության տեսադաշտում:
Հոկտեմբեր ամսին, արդեն ավանդաբար, երևանյան աշնանը հատուկ դարձած լուրջ միջոցառումներ տեղի ունեցան, որոնք նախորդ տարիներից շարունակական լինելով հանդերձ` բոլորովին նոր մակարդակ, պնդություն, հստակություն և առավել սահուն հեռանկարներ խոստացող որակներ էին պարունակում` Արմթեք համահայկական կոնգրեսը, Սինոփսիսի շաբաթվա միջոցառումները, միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին հավակնելու մրցանակաբաշխությունը, Դիջիթեք ամենամյա ցուցահանդեսը…: Եվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այդ ոլորտի զարգացման հեռանկարների ջատագովներն էին, գոհ էին ձեռք բերած արդյունքներով:
Continue reading
Համաշխարհային ՏՏ մրցանակակիր Սթիվ Վոզնյակի այցը Հայաստան
Վիգեն Սարգսյան. «Մարդկային ներուժը, մարդ անհատն է այսօր հասարակության գլխավոր առաջմղիչը»
Երկխոսություն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ
Հովիկ Մուսայելյան- Կառավարությունը տարիներ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը առաջնահերթային համարեց, այդ ժամանակամիջոցում բավական ձեռքբերումներ ունեցանք, թեպետ, իհարկե, դեռևս կան նաև բավականաչափ լուրջ անելիքներ: Համակարգում զբաղված մասնագետներին հետաքրքրում էր, թե իշխանափոխությունից հետո շարրւնակվելու՞ է պահպանվել առաջնահերթությունը: եվ, երբ աշնանը հանւապետության նախագահն այցելեց ՙՍինոփսիս՚ ընկերություն և մասնագետների նեղ շրջանակում ելույթ ունեցավ, բոլորս ոգևորվեցինք այդ ելույթի բովանդակությունից, քանի որ հստակ էր, որ ոլորտը շարունակվում է գտնվել բարձր ուշադրության կենտրոնում: Տարբեր հանդիպումներում, քննարկումներում մենք կամա, թե ակամա, անընդհատ անդրադառնում ենք այդ ելույթին: Դուք ինքներդ ինչպե՞ս եք տեսնում այս ճյուղի զարգացումը առաջիկա տարիներին: Ձեզ հայտնի ի՞նչ նոր ծրագրերի շուրջ կկիսվեիք մեզ հետ: Continue reading