քաղաքականություն
Այդ երկխոսությունը կարող է լինել, եթե իրեն նույն «լեզվով» խոսեն
Ասում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը
– Դուք խոշոր ընկերության տնօրեն եք, նաև Հանրային խորհրդի անդամ: Եվս մեկ հասարակական աշխատանք ստանձնելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ավելացնելու պատճառը ո՞րն է:
– Իսկապես գերզբաղված եմ և՛ պրոֆեսիոնալ գործունեությամբ, և՛ հանրային աշխատանքով. տարբեր խորհուրդների մեջ եմ ընդգրկված, մի քանի հանձնաժողով եմ ղեկավարում: «Ինչպե՞ս եք հասցնում» հարցն ինձ հաճախ տրվում է, մանավանդ այն դեպքում, երբ լրացուցիչ բեռ եմ մտադրվում ինձ վրա վերցնել: Մի շատ կարևոր նշանաբան ունեմ՝ պատասխանատու լինել նաև չարած գործերիս համար: Եթե մի բան կարող եմ անել, և եթե զգում եմ, որ մարդիկ իսկապես ուզում են համագործակցել, օգնության կարիք կա, որոշում եմ կայացնում: ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու առաջարկությունը եղավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, երկար զրուցեցինք, ի վերջո, որոշեցի, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում կարող եմ օգտակար լինել, հատկապես, որ պետական կառավարման փորձ ունեմ. 1996թ. աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում՝ Արտաքին տնտեսական կապերի վարչությունում, դրանից առաջ եղել եմ Կառավարության աշխատակազմում:
– Կարելի՞ է ասել, որ գոնե Ձեր դեպքում ՀՀԿ-ի կողմից առաջարկը չի եղել ցուցակը ներկայանալի դարձնելու պատրվակով: Continue reading
Կադրային փոփոխությունների և նոր մոտեցումների պահանջարկ կա
«Երկրի նախագահը, վերընտրվելու դեպքում, երեք տարի ունի` լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար: Դրանից հետո նա դիտարկվելու է՝ իբրև ժամանակավոր ֆիգուր, քանի որ բոլորը սկսելու են խոսել 2018թ. նախագահական ընտրությունների մասին և նախագահի նոր թեկնածուների մասին»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ տեղում ընդգրկված Հովիկ Մուսայելյանը:
Նա համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ բարեփոխումներն իրականացնել, միայն թե այդ հարցում նրան պետք է բոլորս օգնենք: Հովիկ Մուսայելյանը նշեց, որ գործի բերումով տարվա մեջ մի քանի անգամ Սերժ Սարգսյանի հետ զրուցելու առիթներ է ունենում և բարեփոխումներ իրականացնելու տրամադրվածություն նկատել է: «Կարծում եմ` նա, ավելի լավ, քան մեզանից որևէ մեկը, գիտակցում է, որ այս երեք տարին որոշիչ են լինելու երկրի համար»,- նշեց Հովիկ Մուսայելյանը: Continue reading