ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ- Մենք աշխատում ենք նույն բիզնես միջավայրում և, անգամ որոշ հարցերում տարակարծությունների դեպքում, մեր աշխատանքի ընթացքում հիմնականում նույն խնդիրներին ենք առնչվում: Ճարտարագիտական համալսարանում այս տարվա մեր կրթական ծրագրում ընդգրկվելու հավանական դիմորդների հետ ավանդական հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը հարցրեց. ՙԲազում գրականություն եմ կարդում, մամուլին, հեռուստատեսությանն եմ հետևում, ոմանք հաստատապես պնդում են, թե Հայաստանը ՏՏ ոլորտում առաջնակարգ դիրքեր է գրավում, մյուսները կտրականապես հերքում են դա: Ես ինքս եմ փորձում հասկանալ, թե Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ տեղ է զբաղեցնում իր ներուժով, չեմ կարողանում՚:
Երիտասարդը շատ լավ հարց ուղղեց մեզ, որը մենք, ոլորտում անմիջականորեն և լրջորեն զբաղվածներս ևս, տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով ինքներս ենք փորձել և շարունակ փորձում ենք պարզաբանել: Ահա այսօր կլոր սեղանի եմ հրավիրել մարդկանց, ովքեր շատ լավ գիտեն դաշտը, գիտեն առավելությունները և թերությունները, որոնք լայն հասարակությանը հայտնի չեն, թեկուզև դրանց առկայությունը էական ազդեցություն ունի նույն այդ հասարակության բարեկեցության աստիճանի վրա: Կուզենայի մեր զրույցն սկսենք` փորձելով պարզաբանել ՏՏ ոլորտում Հայաստանի գրաված նիշը: Նախ, մենք ունե՞նք այդ նիշը, թե՞ ոչ: Continue reading