ՏՏ ոլորտի անկման մասին տվյալները տարբեր մեթոդաբանությամբ հաշվարկների արդյունք են. մասնագետներ

108:49 • 19.08.15

Նշենք, որ օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2.4 տոկոսի անկում: Ամենամեծ անկումը՝ մոտ 6 տոկոս, արձանագրվել է հեռահաղորդակցության ոլորտում: ՏՏ ոլորտներում արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, առևտուրը և ծառայությունները՝ 3%–ով:

Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նույնպես համաձայն չէ վերը նշված թվերի հետ և Tert.am–ի հետ զրույցում ներկայացրեց իր հիմնավորումները, որոնցից առաջինը մեթոդոլոգիաների տարբերությունն է, ինչի հետևանքով անընդհատ տարբեր թվեր են ներկայացվում:

Ինչ վերաբերում է այլ գործոններին, ապա ըստ Մուսայելյանի՝ նշված  35 ընկերությունները «սթարթափ» ընկերություններ են, որոնք, հիմնականում, սկզբում աշխատում են վնասով:
«Ես այդպիսի  «սթարթափ» ընկերություն չգիտեմ, որ միանգամից բացվել է ու ապահովել է եկամուտներ.մինչև բացում են, մինչև թիմ են համալրում, և եթե ինչ-որ ժամանակ զրո եկամուտ են ունենում, դա էլ է նորմալ, մինչև իրենք սկսեն արդեն օգուտով աշխատել»,-ասաց Հովիկ Մուսայելյանը՝ ընդգծելով, որ դա դեռ ՏՏ ոլորտում ընդհանուր ծավալների ավելացման կամ պակասեցման համար դեռ ցուցանիշ չէ: Փոխարենը, ցուցանիշ են ՏՏ ոլորտում ստեղծվող նոր աշխատատեղերը, ոլորտում կատարված ներդրումները: Continue reading

Advertisements