Month: November 2012
Մանրամասներ. հեռուստադետեկտոր
Հայաստանի ապագան արդյունաբերական երկիր լինելն է
Երկխոսություն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ
Հովիկ Մուսայելյան – Մենք միմյանց շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք, գիտենք մտածողության չափանիշները, պետության, նրա ապագայի, տնտեսության հանդեպ վերաբերմունքը: Բայց, պիտի փորձենք մեզ տեղավորել զրույցի ձևաչափի մեջ և այս խորագրի ընթերցողների հետ կիսվել երկրի համար շատ կարևոր մի շարք հարցերի շուրջ: Խորհրդային տարիներին Հայաստանը բարձր զարգացած, գիտատար տնտեսությամբ երկիր էր, պատահական չէ, որ քսան հազար բարձր որակավորմամբ մասնագետներ ունեինք, ընդհանրապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում իսկապես առաջատարներից էինք միությունում, եթե չեմ սխալվում` մեկ շնչին ընկնող ինժեներների և գիտահետազոտական կենտրոնների քանակի առումով Հայաստանն առաջին տեղում էր: Փլվեց այդ միությունը, ինքներս էլ այդ շրջանի մարդիկ ենք, ամեն ինչ մեր աչքի առաջ տեղի ունեցավ, թեկուզև օբյեկտիվորեն` տնտեսությունն ընկավ անմխիթար վիճակի մեջ, և քսան տարուց ավել է մեր նորանկախ պետությունը փորձում է քայլեր անել և մեր պետության համար աշխարհում ուրույն տեղը գտնել` չնայած որ դրանք գլոբալ բիզնեսի կողմից վաղուց զբաղված են: Եվ, այնուամենայնիվ, այնտեղ պետք է նաև մենք տեղ ունենանք: Ինչպե՞ս: Որո՞նք են մեր անելիքները` գլոբալ բիզնեսում մեր տեղն ամրակայելու առումով: Continue reading