Hovik Musayelyan's Blog

Menu

Skip to content
  • Home
  • Biography
  • Economy & IT
  • Education
  • TV & Radio Interviews
  • RA Public Council & Society
  • State Award Committee Works
  • Yerevan City Council
  • Photo Archive
  • Philately
  • Entries in English

Month: August 2022

August 3, 2022 by hovikmusayelyan

ՀԱՇԵՏՎՈՒԹՅՈՒՆ«ՖԻԼԱՏԵԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»հասարակական կազմակերպության 2021 թ. գործունեության մասին

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Continue reading →
Posted in Hobby (Philately) | Leave a comment

Շատ անսպասելի և աննախադեպ իրավիճակ․․․աշխարհը կարծես կոլապսի է մատնվել․․․

Մինչև երբ, չգիտեմ․․․

Այս իրավիճակը միլիոնավոր կյանքեր խլեց, միլիոնավոր մարդիկ դարձան գործազուրկ, վախի մթնոլորտը պարուրեց աշխարհը․․․

Համաճարակը ի ցույց դրեց նաև տարբեր պետությունների և ազգերի պատրաստվածությունը նման ճգնաժամերին դիմակայելու առումով։

Միևնույն ժամանակ ցանկացած ողբերգություն, դժվարություն, պրոբլեմ իր հետ բերում է նաև դասեր քաղելու, եզրահանգումներ անելու ժամանակահատված։

Պետությունները պետք է մշակեն լրջագույն հակաճգնաժամային ծրագրեր․․․

Ազգերը պետք է սովորեն համախմբվել և կառավարություների հետ համատեղ դիմակայել մարտահրավերներին․․․

Գործատուները պետք է ավելի արդյունավետ գործիքներ օգտագործեն աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար․․․

Մարդիկ պետք է․․․

COVID-19 pandemic and the recession of the global economy will affect everyone including us.

Each company will follow its own path on their long way to recovery. I am confident, thanks to the lessons learned, we will revive as a yet stronger company and team.

The great team work we have shown so far speaks clearly – we are all connected now more than we have ever been.

 

 

Սինոփսիս Արմենիա 15 տարի

2004 թվականին Սինոփսիսը մուտք գործեց Հայաստան։

Իհարկե մենք գիտակցում էինք, որ վերազգային կազմակերպության մուտքը Հայաստան շատ կարևոր է, և որ մենք հնարավորություն ունենք աշխատելու նոր ավելի ինովացիոն միջավայրում։ Սակայն մենք պատկերացում անգամ չունեինք, որ մեզ հնարավորություն է ընձեռնվելու ինքնահաստատվելու և կերտելու նոր պատմություն։

15 տարվա ընթացքում մենք դարձանք Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի լավագույն ընկերություններից մեկը։ Մենք նոր մշակույթ ներարկեցինք բարձրագույն տեխնոլոգիական կրթության համակարգում։ Մենք հարուրավոր բարձրակարգ կադրեր պատրաստեցինք ինչպես Սինոփսիսում, այնպես էլ այլ ՏՏ ընկերություններում աշխատելու համար։

Հպարտանում եմ ձեռքբերումներով և ակնկալում եմ նոր հաջողություններ։

Շնորհավոր 15-անյակդ Սինոփսիս Արմենիա․․․

Այցելություն Սերբիա

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի Սերբիա կատարած պաշտոնական այցելության ընթացքում Հոկտեմբերի 4-7-ը  պատիվ ունեցա լինել հայկական պատվիրակության կազմում։

Բելգրադում եղել էի ուղիղ 45 տարի առաջ։ 1974 թվականի Երևանը և Տիտոգրադը (այժմյան Պոդգորիցան) դարձան քույր քաղաքներ։  Ես իններորդ դասարան էի և հայկական պատվիրակության կազմում այցելեցի Չեռնոգորիա և Սերբիա (նախկին Հարավսլավիա)։ Բավականին հուզիչ էր և հետաքրքիր համեմատել ներկան և անցյալը։

Այցն իրականում ավելի կարևոր էր ապագայի առումով։

Զարմանալի ջերմ ընդունելություն էր Հանրապետության Նախագահի նկատմամբ։ Դա մենք զգում էինք ամեն քայլափոխին։ Եղանք տեխնոլոգիական կենտրոններում, համալսարաններում։

Սերբերը լավ ավանդույթներ ունեն Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, և պատահական չէր, որ մեր կողմից իրականացվող Միկրոէլեկտրոնիակյի միջազգային օլիմպիադայում վերջին 2 տարիներին հաղթում են Սերբիայի ներկայացուցիչները։

Սերբիան իմ սրտում է, և ես մեծ ոգևորությամբ այս տարի ծածանեցի Սերբիայի ազգային դրոշը՝ վերցնելով այն օլիմպիադայի հաղթողից։

Ինտերնետի 25-ամյակը Հայաստանում

Ինտերնետը ամենահզոր հայտնագործություններից մեկն է, որը փոխել է մարդկության կյանքի ընթացքը։ Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու առօրյան առանց համացանցի հետ հաղորդակցման։

Հայաստանում ինտերնետի ներդրումից անցել է 25 տարի և երբ փորձում ես արձանագրել այն դրական գործոնները, որ իր հետ բերել է համացանցը դժվար ընկալել, որ այսքան կարճ ժամանակահատվածում այն կարող է այդպիսի հեղափոխական փոփոխությունների հանգեցնել։

Երբ այն նոր էր մտել շրջանառության մեջ, շատերը նույնիսկ չէին կասկածում, որ մի քանի տարի անց առանց համացանցի իրենց կյանքը անլիարժեք է լինելու։

Այսօր մենք հպարտանում ենք տեղեկատվական և հեռահաղորդակցային ոլորտի հաջողություններով Հայաստանում, որը ՀՆԱ-ի մեջ ներկայումս կազմում է շուրջ 4%: Ոլորտում գործում են մոտ 850 ընկերություններ, որոնց 60%-ը հիմնված են օտարերկրյա կապիտալի վրա։ Շուրջ 20․000 որակյալ կադրեր են աշխատում Հայաստանյան  ՏՀՏ աշխատաշուկայում։ Եվ անշուշտ այս ամենին մենք չէինք հասնի եթե չլինեին ինտերնետի կողմից տրվող նոր հնարավորությունները։

Այս տարիների ընթացքում Հայաստանում ինտերներտը ինչպես որակի այնպես էլ սակագների առումով շատ մեծ առաջընթաց է արձանագրել։

Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում իրենց գիտելիքները և փորձը ի նպաստ բերեցին Հայաստանում ինտենետի զարգացման համար։

Շնորհավորում եմ հայ հանրությանը՝ Հայաստանում համացանցի ներդրման 25-ամյակի կապակցությամբ և ցանկանում եմ, որ այն ապագայում նոր հնարավորություններ ընձեռնի մեր երկրի տնտեսության զարգացման համար։

06.09.2019

Հովիկ Մուսայելյան

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի

Հոգաբարձուների խորհրդի նախագահ,

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, տնօրեն

Նոր ուստարվա մեկնարկը

Սիրելի ՛ պոլիտեխնիկցիներ

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ: Իր շուրջ 86-ամյա տարեգրությամբ Պոլիտեխնիկը եղել է բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ Հայաստանի արդյունաբերության տարբեր ոլորտների համար պատ­րաստելով հազարավոր բարձրորակ կադրեր: Միաժամանակ Պոլիտեխնիկը ձևավորել է մնայուն ավանդույթներ, որոնք շարունակաբար պահպանում և զարգացնում է:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին կուրսեցիներին և ողջունում ձեր մուտքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ուրախ եմ, որ բազմաթիվ մասնագիտություններից ընտրել եք հենց ինժեներական մասնագիտությունները և հայ ինժեների վեհ գործը շարունակելու ճանապարհը:

Պոլիտեխնիկում կան ուսումնառության, սպորտի և հանգստի համար լիարժեք պայմաններ՝ ուսումնական ժամանակակից լսարաններ և լաբորատորիաներ, հագեցած գրադարան, էլեկտրոնային ընթերցասրահներ, սպորտային դահլիճներ և մարզահրապարակներ, մարզաառողջարարական ճամբարներ: Համալսարանն ունի հզոր համակարգչային բազա և ներդրված են կրթական նոր տեխնոլոգիաներ:

Կրկին շնորհավորում եմ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և գիտակրթական ձեռքբերումներ:

02.09.2019

Հովիկ Զավենի Մուսայելյան

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այց Բելառուս

Անչափ հետաքրքիր այց էր։ Երկրորդ անգամ եմ Բելառուսում։ Առաջին անգամ եղել եմ 1982թ․-ին։ Մինսկի փողոցները ուղղակի փայլում են մաքրությունից, մարդիկ շատ բարեհամբույր են։ 

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին շատ ջերմ ընդունեցին։ 

Տպավորիչ էր այն վերաբերմունքը, որը տածում է Բելառուսի կառավարությունը (ավելի ճիշտ Նախագահ Լուկաշենկոն) երկրի ՏՏ ոլորտի զարգացման համար։ Մինսկի տեխնոլոգիական պարկում, որտեղ գործում են 500-ից ավել ընկերություններ, գործում է անհավանական հարկային քաղաքականություն։ Միայն եկամտահարկ, այն էլ 9%․ Պատկերացնու՞մ եք․․․

Մեզ մոտ եկամտահարկի 36%-ից 23%  իջեցնելը հիշու՞մ եք ինչ աղմուկ էր առաջացրել։ Ասում էին հարուստները ավելի հարստանում են, աղքատները` ավելի աղքատանում․․․

Փաստորեն հարուստները մեր երկրի ՏՏ ոլորտի աշխատակիցներն են․․․ և իրենց կաշին քերթել է պետք։

Մինսկի հանգիստ իրավիճակից, ամենուր տիրող կարգուկանոնից հետո մեր աղմկոտ միջավայրը առնվազն նյարդայնացնում է․․․

Աղմկում են բոլորը` փողոցում, սոց․ ցանցերում, ամենուր։ 

Եթե հանգստի և լռության կարիք կունենաք մեկնեք Մինսկ:  :) 

             Հովիկ

Հովհաննես Թումանյանը 150  տարեկան է։ 

Թումանյանը վիթխարի է, ոչ միայն հայկական այլև համամարդկային առումով։ Ցանկացած ազգություն հպարտ կլիներ ունենալ նման մեծություն։ Որքան ուժ, որքան իմաստություն և որքան սեր կա նրա ստեղծագործություններում։ Ես խոնարվում եմ քո հիշատակի առաջ, ամենայն հայոց բանաստեղծ։ 

Quotation

Հարգելի Պոլիտեխնիկցիներ,

Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին, այն վստահության համար, որ նրանք ընձեռնեցին ինձ, ընտրելով համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Անչափ պարտավորեցնող պաշտոն է։ Միևնույն ժամանակ լիովին գիտակցում եմ, որ շնորհավորանքները ավանսով են, քանի որ սպասելիքները շատ են։
Կաշխատեմ հուսախաբ չանել բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, այս նոր անչափ կարևոր մարտահրավերի ընդունման համար։

Հովիկ Մուսայելյան

Recent Posts

  • ՏՏ ոլորտում ոչ թե մասնագետների, այլ որակյալ մասնագետների պակաս կա
  • Նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին
  • Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես։
  • Առավոտ լուսո․ Հովիկ Մուսայելյան
  • Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադա 2022

Photo Archive

With IBM Vice President Leon StokWith Ashot AzatyanWith Ashot Azatyan's Family at Dresden
More Photos

168 ժամ AGBU armnews civil society education Interview IT John Heffern social networks society Արմթեք Դիջիթեք ԿՍՊ ՀԲԸՄ ՀՀ բանակ ՀՊՃՀ Ջոն Հեֆֆերն Ռալֆ Յիրիկյան Սեյրան Օհանյան Սթիվ Վոզնյակ ՎիվաՍել-ՄՏՍ ՏՏ Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ ազատություն ռադիոկայան ազգային անվտանգություն ազգային մրցունակություն արտագաղթ երկխոսություն էկոնոմիկա ամսագիր լիցենզավորված ծրագրեր ծառատունկ կլոր սեղան կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն կրթական պարգեւ կրթություն հ1 համալսարան/ արդյունաբերություն համաշխարհային ՏՏ մրցանակ համացանց հանրային գործունեություն հանրային խորհուրդ հարցազրույց հեռուստաեթեր միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադա մշակույթ սոցցանցեր սփյուռք տեսանյութ տնտեսություն քաղաքականություն քաղաքացիական հասարակություն ֆիլատելիա

Archives

  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • January 2022
  • December 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • May 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • November 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • August 2018
  • June 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • December 2017
  • November 2017
  • July 2017
  • May 2017
  • April 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • September 2016
  • June 2016
  • March 2016
  • February 2016
  • January 2016
  • December 2015
  • September 2015
  • August 2015
  • July 2015
  • May 2015
  • April 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • November 2014
  • October 2014
  • September 2014
  • August 2014
  • July 2014
  • May 2014
  • March 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • July 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • January 2013
  • November 2012
  • August 2012
  • July 2012
  • March 2012
  • January 2012
  • December 2011
  • November 2011
  • October 2011
  • June 2011
  • December 2010
  • June 2010
  • February 2010
  • December 2009
  • September 2009
  • June 2009
  • December 2008
  • November 2008
  • October 2008
  • September 2007
  • July 2007
  • December 2006

Blog Stats

  • 21,243 hits

Enter your email address to follow this blog and receive notifications of new posts by email.

Blog at WordPress.com.
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
  • Follow Following
    • Hovik Musayelyan's Blog
    • Already have a WordPress.com account? Log in now.
    • Hovik Musayelyan's Blog
    • Customize
    • Follow Following
    • Sign up
    • Log in
    • Report this content
    • View site in Reader
    • Manage subscriptions
    • Collapse this bar
 

Loading Comments...