
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային

Aravot.am-ը մտահոգություն էր ստացել Պոլիտեխնիկից, ըստ որի՝ լուրեր են պտտվում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 4-րդ մասնաճյուղի վաճառքի վերաբերյալ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հերքեց բուհի 4-րդ մասնաշենքի վաճառքի մասին լուրերը: «Հոգաբարձուների խորհուրդը չի կարող վաճառքի վերաբերյալ որոշում ընդունել, ընդհակառակը` հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել այդ շենքի նպատակային նշանակության վերաբերյալ: Այսինքն, մենք ներկայացրել ենք նամակ, որոշում ենք կայացրել, կոնկրետ ծրագիր ենք դրա տակ դրել, խնդրել ենք մեկամսյա ժամկետ, որից հետո կառավարություն կներկայացնենք: Իսկ այն, ինչ ենթադրվում է ծրագրով, կծառայի միայն Պոլիտեխնիկի կարիքների համար»,-ասաց պարոն Մուսայելյանը: Հարցրինք` արդյոք Պոլիտեխնիկը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ է իրականացնելու ծրագիրը, հատկապես, որ նման լուրեր են պտտվում: «Իրենք էլ էին առաջարկություն արել, բայց խոսքն իրենց մասին չէ, մենք այլ ծրագիր ենք ներկայացրել, քննարկել ենք խորհրդում, միաձայն որոշել: Նաեւ Պոլիտեխնիկն է շահագրգիռ այդ ծրագրով: Խնդրել ենք ժամկետ տալ, որպեսզի ծրագիրն ամփոփ ներկայացնենք: Սա է ամբողջ պատմությունը»,-հավելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը` առանց «փակագծեր» բացելու: Կարդացեք նաև «Պոլիտեխնիկում ձեւավորել են հանցավոր խումբ եւ այդ հանցավոր խմբով փորձում են ինչ-որ որոշումներ կայացնել». ռեկտորի հավակնորդները դատարանում վիճարկելու են ռեկտորի ընտրության արդյունքները. «Հրապարակ» «Ինձ դուր չի գալիս, որ փորփրում են Գոռի անցյալը». Միսակ Տրավաջյան «Համապետական ընտրություններից առաջ ուզում են անցկացնել իրենց ուզած թեկնածուին». Պոլիտեխնիկի ռեկտորի թեկնածու Հավելեց, որ որոշումը վերջնական չէ, դրա համար ձեռնպահ է մնում այլ մանրամասներ հայտնելուց: Ընդամենն ասաց, որ ամսվա վերջին լրանում է մեկամսյա ժամկետը: Հարցրինք` իր նշած ծրագրից Պոլիտեխնիկի ուսանողնե՞րն են շահելու, դասախոսնե՞րը, ո՞վ է գլխավոր շահառուն: «Ուսանողներն են շահելու եւ ողջ Պոլիտեխնիկը: Ենթադրվում է, որ դրանք լինելու են գիտահետազոտական լաբորատորիաներ, նաեւ մտածում ենք օտարերկրյա ուսանողների կեցության խնդիրները լուծել: Ուզում ենք` համալիր լինի, որպեսզի օտարերկրացի ուսանողներին էլ կարողանանք ընդունել: Մի խոսքով, 100 տոկոսով, Պոլիտեխնիկն է շահելու»,-ընդգծեց նա:
Source: https://www.aravot.am/2021/05/17/1191561/