Մենք հաճախ ենք խոսում ազգային մրցունակության մասին, համեմատություններ են արվում պետական տարբեր գործառույթների ցուցանիշների վերաբերյալ, երբեմն նաև ազգային բնութագրի մրցունակության մասին է խոսվում, վերլուծում են, թե ազգերը իրարից ինչով են տարբերվում, իրենց բնորոշ բնութագրերի մրցունակությամբ: Մենք շատ լավ գիտենք, որ այդ մրցունակությունն առկա է և կարող ենք թվել տարբեր ազգություններ, որոնք այս կամ այն բնագավառում իսկապես ունեն մրցակցային առավելություններ:
Հայերի մասին խոսելիս հիշում են այն ոլորտները, որոնցում հայերը մշտապես հաջողություններ ունեն: Մասնավորապես, կարծիք են հայտնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման ոլորտներում, իբր, հայերը գենետիկ առավելություն ունեն, բնածին ծրագրավորողներ են: Իրականում դա չափազանցված է, որովհետև ոչ մի ազգ էլ չի կարող գենետիկ ծրագրավորող լինել:
Հայերը և իրենց հայրենիքում, և հայրենիքից դուրս, շատ դեպքերում կայանում և հաջողություն են ունենում իմ կարծիքով, հատկապես հայերին բնորոշ տեղական իրականությանը շուտ հարմարվելու, նոր միջավայրերը շուտ յուրացնելու շնորհիվ: Նույնը տեղի է ունենում նաև գիտության մեջ` նորագույն տեխնոլոգիաները շուտ ըմբռնելու, ինչպես նաև տեխնոլոգիաները փոխվելու դեպքում հայերը բավական ճկունություն են ցուցաբերում և արագ վերափոխվում, հայ գիտնականին հատուկ կարողություններ են դրանք: Continue reading
Month: March 2012
Հայ երիտասարդի մեջ պակասում է պետության տիրոջ զգացումը
ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակի հավակնորդների ընտրությունը կատարող հանձնաժողովի նիստերից մեկին մասնակցելուց հետո զրուցեցինք մրցանակաբաշխության նախաձեռնող և կազմակերպիչ Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի նախագահ, Հովիկ Մուսայելյանի հետ
Խմբագիր-Քիչ է, որ մարդ լավ է սովորում, նա նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ու կեցվածք պիտի ունենա: Դու կրթվում, հայրենիքիդ ուսյալ զավակն ես դառնում, որքանո՞վ պատրաստ ես լինում նաև այդ գիտելիքդ վերադարձնելու քո հասարակությանը: Այսպես եմ ընկալում լավագույններից լավագույնին գտնելու ձեր կողմից կիրառվող ընտրության մեխանիզմը: Նախ հատիկ-հատիկ մտնում եք մրցույթին մասնակցելու պատրաստ գործընկեր դպրոցներ, բուհեր, ընտրության առաջին փուլում կարևոր եք դարձնում բարձր առաջադիմությունը, և ապա` հայրենիքը սիրելը, պատասխանատու զգալը: Եվ այդպես` ութ տարի շարունակ, գործի կարևորության բարձր գիտակցումով, համախոհների թիմի հետ ակտիվ համագործակցությամբ, կրթօջախների կյանքում մի լուսավոր, ապագային միտված պայծառ զգացողության ներմուծմամբ, արդեն հազարից ավել լավագույն երիտասարդների հետ եք շփվել: Հիանալի պաշար` ամփոփիչ եզրահանգումներ անելու համար, որովհետև ութ տարին քիչ չի մեր հասարակության համար, որպեսզի մենք փոփոխություն արձանագրենք: Ինչպիսի՞ նոր երիտասարդություն եք տեսնում` թեկուզև այդ շնորհալիներից ստացած տպավորություններից ելնելով: Continue reading