Առանց զարգացող միջավայրի, առանձին ընկերությունը չի կարող զարգանալ

uite

– Պարոն Մուսայելյան, ի՞նչ կրթություն եք ստացել և ինչպե՞ս եք սկսել Ձեր կարիերան ՏՏ ոլորտում:

– Մասնագիտությամբ շինարար եմ, 1980 թ-ին ավարտել եմ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, ապա 4 տարի աշխատել եմ արտադրությունում, կոմբինատում ինժեներից դարձել եմ արտադրության պետ, այնուհետև Մոսկվայում շինարարական տեխնոլոգի մասնագիտությամբ ասպիրանտուրա եմ ընդունվել, պաշտպանել եմ ատենախոսությունս, վերադարձել Հայաստան և մինչև 1993 թ-ը զբաղվել մասնավոր բիզնեսով: 1993թ-ից կառավարության աշխատակազմում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ սզկբից որպես փոխվարչապետի օգնական, ապա արտաքին հարաբերությունների գլխավոր մասնագետ: 1996-ին քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էի, իսկ 1 տարի անց ընկերոջս հրավերով մեկնել եմ ԱՄՆ, որտեղ նա հիմնել էր LEDA Systems ընկերությունը, և ՏՏ ոլորտի հետ առնչվել եմ հենց այնտեղ: Քաջատեղյակ լինելով ՀՀ մասնագետների հնարավորություններին` ընկերս առաջարկեց այստեղ մասնաճյուղ բացել և ղեկավարել այն: Դա ինձ պարտադրեց վերավորակավորվել և, ըստ էության, ես արդեն 17 տարի ՏՏ ոլորտում եմ: LEDA Systems-ի հայկական մասնաճյուղը գրանցեցինք 1999 թ-ին, սկզբնական շրջանում մի քանի ինժեներից աշխատակիցների թիվը 2002-ին հասավ 135-ի և ՀՀ-ում ՏՏ ոլորտի ամենամեծ ընկերությունն էր: Սակայն հիմնական հաջողությունը, որը նաև առիթ հանդիսացավ, որ «Սինոփսիսը» գա Հայաստան, ՀՊՃՀ-ի հետ կրթական ծրագիրը կյանքի կոչելն էր: 2001-ին պայմանագիր կնքեցինք և ստեղծեցինք նոր ամբիոն՝ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման ամբիոնը, որն ամբողջովին տեղակայված էր LEDA Systems-ի բազայի վրա: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ այդ ծրագիրը կիրականանա, բայց հիմա դա մեր հիմնական կադրային դարբնոցն է: Մեր 650 աշխատողների 45%-ը նախկին ուսանողներն են: Continue reading

ՀՊՃՀ 69 առաջատար ճարտարագետներ հաջողությամբ ավարտեցին Սինոփսիսի կրթական ծրագիրը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ Սինոփսիս ընկերությունը այսօր հայտարարում են, որ 69 ուսանողներ այս տարի հաջողությամբ ավարտեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի համատեղ կրթական ծրագիրը: 2004 թ.-ին Սինոփսիս ընկերության Հայաստան մուտք գործելուց հետո, Պոլիտեխնիկի արդեն 412 շրջանավարտներ ավարտել են այս ծրագիրը:

Ես կարծում եմ, որ մեր օրերում բարձրորակ մասնագետների պատրաստումն անհնարին է առանց բիզնես ընկերությունների անմիջական մասնակցության եւ «բուհ-արտադրություն» համագործակցության: Նման համագործակցության փայլուն օրինակ է Սինոփսիս ընկերության  եւ Պոլիտեխնիկի հետ համատեղ կրթական ծրագրի իրականացումը: Սինոփսիս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարեւոր մասն  է կազմում կրթության մեջ ներդրումների կատարումը, որը թույլ է տալիս Պոլիտեխնիկի հետ համատեղ պատրաստել որակյալ կադրեր երկրի տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում: Այսօրվա 69 շրջանավարտները զինված են անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով եւ արդեն իսկ  նրանցից շատերն ապահովված են մասնագիտական աշխատանքով: Այս ճանապարհով չափազանց կարեւոր խնդիր է լուծվում նաեւ երկրում ուղեղների արտահոսքի կասեցման առումով, քանզի սույն ծրագրով բուհն ավարտած ուսանողների գերակշիռ մասը աշխատանքի հրավեր է ստանում միկրոսխեմաների նախագծման ասպարեզում համաշխարհային առաջատար ընկերությունից(Հ. Մուսայելյան)

Ապավինել գիտելիքին

Untitled

ՏՏ ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության նախընտրական փուլը մեկնարկել է

Այս տարի արդեն 10—րդ անգամ ՀՀ ՏՏ ոլորտում իրականացվում է ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւատրում, որն իրականացվում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանում զարգացնելու, ոլորտում առկա ներուժը վերհանելու եւ բուհերի ու դպրոցների լավագույն սաներին խրախուսելու նպատակով։
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու պարգեւատրելն է։ Պարգեւները շնորհվում են սովորաբար այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին եւ մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են համայնքային ծրագրերում։ Հիշեցնենք, որ 2005թ. ապրիլի 28—ին ՀՀ նախագահի հավանությամբ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ—ն եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման վերաբերյալ համաձայնագիր։ Continue reading