«Սինոփսիս Արմենիան», «Հայաստան» հիմնադրամը և Կառավարությունը պարգևատրել են ՏՏ ոլորտի լավագույն 29 ուսանողներին

«Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին»՝ կարգախոսը բնութագրում է նպատակը, որը պատճառ դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների մրցանակաբաշխության կազմակերպման համար: Արդեն 18 տարի Հայաստանի 6 բուհերի լավագույն ուսանողները, որոնք մասնագիտանում են ՏՏ ոլորտում, ստանում են կրթական պարգև, այս տարի մրցանակակիրները 29-ն են: