ՀայՄեդիա.AM-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու, այժմ Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
-Որպե՞ս Երևանի ավագանու գործող անդամ և ավագանու թեկնածու՝ ո՞րն է, ըստ Ձեզ, երևանցու թիվ մեկ խնդիրն այսօր:
-Երևանցու թիվ մեկ խնդիրն է ունենալ մի քաղաք, որն ապրելու և գործելու համար լինի առավել համրարավետ: Դա, կարծում եմ, գերխնդիր է ցանկացած քաղաքացու համար: Խնդիրներն, իհարկե, բազում են, ու բոլորս քաջ գիտենք Երևանի հիմնական խնդիրները: Դրանք և՛ էկոլոգիական խնդիրներն են , և՛ տրանսպորտի ծեծված խնդիրն է, որ դարձել է քաղաքային տնտեսության «աքիիլեսյան գարշապարը», վերելակների ու վթարային շենքերի խնդիրն է և այլն: Continue reading