Ֆիլատելիայի ճակատագիրը հարցականի տակ է

 

Untitled

Հայաստանի ֆիլատելիստների միությունը գործում է ավելին քան ութ տասնամյակ. այս տարիների ընթացքում հայկական ֆիլատելիան բավական լուրջ զարգացումներ է ունեցել եւ ամենակարեւորը հասցրել է ձեւավորել հետաքրքիր ավանդույթներ: Հանրագիտարանային բնորոշում է` ֆիլատելիստը նամականիշեր հավաքողն է, որն իր հավաքածուն կազմելուց ղեկավարվում է ֆիլատելիայի մի շարք օրենքներով: Նա ոչ միայն հավաքում է նամականիշները, այլեւ ուսումնասիրում է իր ընտրած ֆիլատելիստական ուղղությունը, փոստի պատմությունը, ձեւավորում է իր հավաքածուն եւ պատրաստում ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար: Առաջին հայացքից այս պարզ եւ մատչելի բնորոշման մեջ թաքնված է մի մեծ հետաքրքրություն:
Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ բնութագրեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ֆիլատելիստները հետաքրքիր մարդիկ են, նույնիսկ` մի քիչ «տարօրինակե: «Հավաքածուներն իրենց համար ավելին են, քան գերնպատակ, եւ բաժանվել նրանցից գրեթե անհնար է: Ես նույնիսկ գիտեմ մարդկանց, ովքեր հավաքածուից բաժանվելու դեպքում կկարողանային լուծել իրենց լուրջ ֆինանսական խնդիրները, սակայն երբեւէ չեն դիմել այդ քայլին: Ֆիլատելիստի կյանքը բավական հետաքրքրացնում է հավաքածուի առկայությունը, նրանց համար կյանքն ավելի գունեղ դարձնումե,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Continue reading