Դրսում շատերը տեղյակ չեն Հայաստանում տեղի ունեցող դրական երևույթների մասին

Capture

_ZYX0611

Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը»: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում հունիսի 20-ին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց, ինչպես նաև` նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրվեց Շառլ Ազնավուրը: Միջոցառմանը մասնակցում էին հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Հայաստանից հրավիրված երկու ընկերություններ՝ «Կիլիկիա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները` որպես Հայաստանում գործող հաջողակ ընկերություններ: Միջոցառման մանրամասների մասին զրուցեցինք «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ հետ:
– Մարսելում բավականին հետաքրքիր հանդիպումներ եք ունեցել մեկ շաբաթվա ընթացքում` Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի երեխաների հետ, Ռումինիայի ազգությամբ հայ էկոնոմիկայի նախարարի և այլոց հետ, կպատմե՞ք այդ մասին մի փոքր: Continue reading →

Հանդիպում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հավակնորդների հետ

Այսօր տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպման նպատակն էր խրախուսել ՏՏ լավագույն ուսանողներին և աշակերտներին ակտիվորեն մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ներկայացնել մասնակցության պայմանները, մասնակիցների ընտրության չափանիշները և հայտադիմումների ներկայացման պայմաններն ու վերջնաժամկետը:

Ես կարծում եմ, որ կրթության ավանդական ձևերի կողքին նման մրցանակաբաշխության առկայությունը ձևավորում է մի միջավայր, որը երիտասարդների շրջանում խթանում է նոր արժեհամակարգի ստեղծմանը, այն է՝ ապավինել գիտելիքին, լինել բազմակողմանի զարգացած և ձգտել դառնալ լավագույնն իր ոլորտում: (Հ. Մուսայելյան)

_ZYX4709

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը «Հաղթողների ակումբի» անդամների և ուսանողների հետ

Այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի  «Հաղթողների ակումբի» անդամները և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ:

Ես կարծում եմ, որ հեղինակավոր մարդկանց հետ նման հանդիպումները չափազանց կարևոր են մեր ուսանողների և կրթական պարգևի հաղթողների համար: Նրանք անմիջական շփում են ունենում հետաքրքիր և հարուստ կենսափորձ ունեցող մարդկանց հետ և հնարավորություն են ունենում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս հանդիպումները չափազանց կարևոր են նաև մեր հյուրերի համար, ովքեր շփվում են լավագույն ուսանողերի հետ և ստանում են նրանցից իրատեսական արձագանք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: (Հ. Մուսայելյան)

 

Պետք է կարողանանք բացահայտել մեր պատանիների պոտենցիալը և այն գենը, որը շարժիչ ուժ է

Capture

ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող կրթական պարգևի մրցանակաբաշխության ժամանակ հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը` ամփոփելով հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու արդյունքները, նկատել էր, որ հանձնաժողովի կողմից դիտարկված լուրջ խնդիրներից է այն, որ ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական թեքումով դպրոցների նույնիսկ լավագույն աշակերտներից շատերը, ովքեր հավակնում են նախագահի կողմից շնորհվող մրցանակներին, հանձնաժողովի հետ հարցազրույցների ժամանակ մասնագիտության ընտրության հետ կապված հարցերին զարմանալի պատասխաններ էին տալիս:

Նրանցից շատերը նշել էին, որ կընտրեն բժշկական կամ տնտեսագիտական համալսարանները: Այսինքն` ամեն ինչ, բացի բնագիտական հոսքերը, ինչն անտրամաբանական էր և հանձնաժողովի անդամների զարմանքն էր առաջացրել: Հանձնաժողովի անդամներն իրենց այս մտահոգությունները ներկայացրել էին ՀՀ նախագահին:  Continue reading →

Հայ երիտասարդի մեջ պակասում է պետության տիրոջ զգացումը

logo-eco

ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակի հավակնորդների ընտրությունը կատարող հանձնաժողովի նիստերից մեկին մասնակցելուց հետո զրուցեցինք մրցանակաբաշխության նախաձեռնող և կազմակերպիչ Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, հանձնաժողովի նախագահ, Հովիկ Մուսայելյանի հետ
Խմբագիր-Քիչ է, որ մարդ լավ է սովորում, նա նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ու կեցվածք պիտի ունենա: Դու կրթվում, հայրենիքիդ ուսյալ զավակն ես դառնում, որքանո՞վ պատրաստ ես լինում նաև այդ գիտելիքդ վերադարձնելու քո հասարակությանը: Այսպես եմ ընկալում լավագույններից լավագույնին գտնելու ձեր կողմից կիրառվող ընտրության մեխանիզմը: Նախ հատիկ-հատիկ մտնում եք մրցույթին մասնակցելու պատրաստ գործընկեր դպրոցներ, բուհեր, ընտրության առաջին փուլում կարևոր եք դարձնում բարձր առաջադիմությունը, և ապա` հայրենիքը սիրելը, պատասխանատու զգալը: Եվ այդպես` ութ տարի շարունակ, գործի կարևորության բարձր գիտակցումով, համախոհների թիմի հետ ակտիվ համագործակցությամբ, կրթօջախների կյանքում մի լուսավոր, ապագային միտված պայծառ զգացողության ներմուծմամբ, արդեն հազարից ավել լավագույն երիտասարդների հետ եք շփվել: Հիանալի պաշար` ամփոփիչ եզրահանգումներ անելու համար, որովհետև ութ տարին քիչ չի մեր հասարակության համար, որպեսզի մենք փոփոխություն արձանագրենք: Ինչպիսի՞ նոր երիտասարդություն եք տեսնում` թեկուզև այդ շնորհալիներից ստացած տպավորություններից ելնելով: Continue reading →

Արմեն Աշոտյան. «Երբ կրթական համակարգից հասարակության մի ստվար հատված ակնկալում է փաստաթուղթ` դիպլոմ, և ոչ թե գիտելիք, ապա կարող ենք ասել, որ խեղվել է գիտելիքի հանդեպ մոտեցումը,ինչը իրավունք է տալիս եզրակացնելու, որ հասարակական պահանջարկը գիտելիքի հանդեպ որպես այդպիսին չի ձևավորվել»

logo-eco

Երկխոսություն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ

Հովիկ Մուսայելյան- Մի առիթով ՙՍինոփսիս՚ ընկերության նախագահ Չի Ֆունը դահլիճում հավաքված հայերին դիմեց հետևյալ խոսքերով. ՙԶարմանալի մարդիկ եք հայերդ` սիրում եք անգամ բացահայտ ճշմարտություների նկատմամբ տարակարծիք լինել: Օրինակ, հայերենի այբուբենում քանի՞ տառ կա՚: Եվ թվարկեց 39,36,33, և բոլորի դեպքում էլ ձեռք բարձրացնողներ եղան: ՙՏեսնո՞ւմ եք՚ իր կածիքը հաստատեց նա: Սա ծիծաղով ընդունվեց, բայց, ի վերջո, մտահոգիչ բան է: Պարոն նախարար, մեր օրերում շատ է խոսվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության կառուցման մասին, անգամ արդեն շահարկում ենք այդ թեզը, բայց կարծես թե այդ ճանապարհին անտեսվում էր կրթության գործոնը: Մինչդեռ դա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որի շուրջ անընդհատ բանավիճում ենք` առաջ գնալու փոխարեն: պարզից էլ պարզ է` առաջին հերթին լավ կրթություն պիտի ապահովենք, որի վրա էլ պիտի հենվի գիտելիքահենք տնտեսությունը: Վերջին միջազգային լրջագույն կազմակերպությունների, այդ թվում նաև Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի զեկույցներում Հայաստանը բավական հետընթաց ապրեց և աշխարհի երկրների թվում 97-րդ տեղն է զբաղեցնում: Այնտեղ ՏՏ ոլորտը առաջնահերթ տեղ է գրավում, և100-ից ավել ինդեքսների թվում նաև կրթությունն է: Այս ոլորտում միջին դիրքերում ենք: Հակամենաշնորհային քաղաքականության առումով աշխարհում վերջին տեղում ենք:Համաձայն այդ զեկույցի` կրթական բարելավումների, կրթական ցենզի առումով միջին տեղերում ենք, բայց դա իմ կարծիքով իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ երկու գործոն է հաշվի առնվում` համատարած գրագիտությունը, ինչը մեզ մոտ երևի թե 100տոկոս է,գուցե նաև Գինեսի գրքում գրանցվելու արժանի ենք, մյուսը որակական խնդիրներն են: Continue reading →

Լեզուների իմացությունը հզոր զենք է

logo-eco

Երկխոսություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ

Ռալֆ Յիրիքյան.«Մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայկական միջավայրի հանդեպ, որի մի մասն ենք կազմում նաև մենք: Հայրենիքն է բոլորիս գլխավոր ապրանքանիշը, որը հզորացնելու համար որքան զենք ունես, այնքան ուժեղ ես: Լեզուների իմացությունը հզոր զենք է»:

Հայկական աշխարհի գաղափարը ձևակերպված հասկացություն չէ: Այն հայության համար այնպիսի իրողություն է, որի գոյության փաստը պետք է ի շահ Հայաստան երկրի ծառայեցնել: Հայկական աշխարհը ամբողջ աշխարհի տարածքում է, հայրենիքի կարոտով և նրա հանդեպ պատասխանատվությամբ ապրող հայորդիները համախմբվում են նույն տանիքի ներքո իրենց համաձույլ մտորումներով, երազանքներով, գործերով, աղոթքներով և ներհայեցողական աշխարհի և իրական գործունեության ուժերը ուղղորդում դեպի Հայրենիք:
Հայոց մտքի և զգացմունքների այդպիսի հոսք ունենք տարվա այն մեկ օրը, երբ սգում ենք եղեռնի զոհերին ու միակամ համախմբվում ազգային անելիքների շուրջ:
Այժմ գաղափարը կյանքի է կոչվում որպես ամենօրյա գործուն մեխանիզմ: Այդ մասին խոսում են երկրի ղեկավարները, գործարարները, մշակույթի մարդիկ, երիտասարդները: Հայկական աշխարհը նեղացնում է ՙսփյուռք՚ հասկացության տիրապետման սահմանները, քանի որ ողջ աշխարհի հայությունը դիտվում է մեկ պետության, որն է Հայրենիքը, շահերի ու բարգավաճման քաղաքականության ու գործելակերպի ակտիվ մասնակիցն ու պատասխանատուն:
Ակտիվ գործունեության շրջանակների տեր մարդիկ իրենց աշխատանքի մի մասն են դարձրել Հայկական աշխարհի ներուժը բազմացնելուն ծառայելը: Ռալֆ Յիրիքյանը Լիբանանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին պատմել է Հայաստանում ծավալած իր գործունեության մասին, պատասխանել տարաբնույթ հարցերի, որոնց հիմնական մասը վերաբերել է զանազան պահերով հայրենիքում տնտեսական գործունեություն սկսելու հարցում անվստահության հանգամանքներին: Հայաստանի մասին տեղեկատվությունը արտերկիր հասցնող տարբեր աղբյուրներ կան, որոնց թվում քիչ չեն վատաբանողները, Հայաստան երկրից իրենց հեռանալը Հայաստանը պախարակող մեկնաբանություններով արդարացնողները: Այսօր գնացողներին հակակշիռ` վերադարձողներ ևս պիտի լինեն և մեծ հոսքով, նպատակասլաց գործունեության ծրագրերով ու դրսում ապրած տարիներին վաստակած գումարներով, կենսափորձով, գիտելիքներով: Առատաջուր գետից անգամ միայն ջուր բաց թողնելով` այլևս չես ունենա այդ գետը: Չի կարելի դժվարությունները պատճառ բռնելով` միայն հեռանալու մեջ փրկություն գտնել: Փրկությունը առավելապես վերադառնալու մեջ է: Continue reading →