Խորագիրը վարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ հանրային խորհրդի և ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը
Քննարկմանը մասնակցում են ՀՀ հանրային խորհրդի անդամներ ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:
Կլոր սեղանի այս անգամվա քննարկման թեման հայկական հեռուստաեթերներից հանրությանը տրամադրվող ակնհայտ և ենթագիտակցական շերտի վրա ազդող բովանդակությունն է: Քննարկման մասնակիցները տագնապ են հնչեցնում` միանալով մամուլի հրապարակումներում հնչած մտահոգություններին ու ահազանգերին, ինչը նաև հանրային լսարանի շատ վճռորոշ մի հատվածի կարծիքն է:
Խնդիրը դիտարկվում է ազգային անվտանգության տեսակետից:
Հանրային գիտակցությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է դրական խոսքը, գործը, օրինակը, կերպարը, երևույթը: Մարդու զգացական աշխարհի առողջության և ստեղծագործ կյանք ունենալու համար անբեկանելի ճշմարտություն է դա: Մասնավոր սեփականության իրականությունը վարագուրել է մասնավոր ձեռնարկության անցուդարձը հանրային իրազեկման դաշտից, բաց և փակ լինելու խնդիր կա, վճարելու, գովազդի առևտուր կա, ինչն էլ երկրում կատարվող լավ, խոստումնալից, հույս ու հավատ ներշնչող գործերի մասին քիչ խոսելու հիմնական պատճառն է դառնում: Ու բազմաթիվ հեռուստաեթերների դաշտում ամուր տեղավորվում են մեկը մյուսին քննադատելը, վճարովի գովաբանությունները, ինքնագովասանքները, քաղաքական խոսակցությունները: Որքան շատ քննադատություն, մեկը մյուսին սխալ հանելու հնարքներ` այնքան լավ: Լուրը գրավիչ կլինի: Continue reading