ՏՏ ոլորտի ռեսուրսների «գույքագրում», որակյալ կրթություն, և կարող ենք աշխարհը շուռ տալ. Հովիկ Մուսայելյան, 28 Նոյեմբերի 2016

photo

Yerkir.am-ը ՏՏ ոլորտի ներկա վիճակի, խնդիրների և ռազմավարության շուրջ զրուցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

– Պարո’ն Մուսայելյան, ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանում համեմատաբար արագ զարգացող ճյուղերից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի ներկայիս վիճակը, եթե համեմատելու լինենք համաշխարհային զարգացումների հետ, կարողանո՞ւմ ենք համընթաց քայլել, թե՞ «վազում ենք» զարգացումների հետևից:

– Երբ խոսում ենք ՏՏ ոլորտի զարգացումների մասին, թե մենք ինչ մրցակցային առավելություններ ունենք, միշտ պետք է հստակեցնենք, թե ՏՏ որ ճյուղի մասին ենք խոսում: Մասնավորապես` եթե խոսքը միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ասպարեզի մասին է, ապա մենք ակնհայտ առավելություններ ունենք. համաշխարհային երեք գիգանտներից երկուսը Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, մինչդեռ` ոլորտի մյուս ճյուղերը գտնվում են հարաբերական հաջողությունների դաշտում: Continue reading