Մինչ մենք սկսենք Բայրաքթար սարքել,հակառակորդն ավելի հզոր զենք կունենա.թռիչք է պետք

-Բարև Ձեզ, սիրելի բարեկամներ, «Ֆակտոր ԹիՎի»-ի եթերում «Ապոլիտիկ» հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք արժեքների և հեռանկարների մասին։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո մենք, կարծես թե, վերջնականապես հասկացանք, որ մեր անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսությունը, բայց մի բան է հասկանալ, գիտակցել, մեկ այլ բան է քայլեր ձռռնարկել, և ամենակարևորը հասկանալ այդ քայլերի հերթականությունը։ Դրա մասին է մեր այսօրվա հաղորդումը։ Եվ այսօր իմ զրուցակիցն է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Read more: Մինչ մենք սկսենք Բայրաքթար սարքել,հակառակորդն ավելի հզոր զենք կունենա.թռիչք է պետք

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ

2022 թվականի ապրիլի 4-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Նամականիշի մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: