Մշակութային զորականչ

logo-eco

Տարբեր միջավայրերում տարբեր առիթներով երկու հայ մարդ իրար կողքի հայտնվելով` շատ սահուն, աննկատ մի պահի անցում են կատարում դեպի ազգային խնդիրների ոլորտը: Տագնապը, անհանգստությունը, քննադատությունը ամենուր և ամենքի մեջ է: Կարևոր ինչ-որ բան այնպես չէ, խայտառակ բարքեր են ի հայտ եկել, մենք չենք ճանաչում մեզ ու մեր երկիրը: Վտանգի զգացողությունը առայժմ մեկը մյուսի հետ կիսվելու մակարդակի վրա է: Բոլորն սպասում են վերևների նախաձեռնություններին ու գործողություններին, փոթորկահույզ ալիքի նման լուրեր են բերանից բերան պտտվում, թե հայոց գյուղեր են իրենց գյուղապետերի գլխավորությամբ տեղափոխվում ռուսական Սիբիրը շենացնելու, որ անտղամարդ մնացած հայ աղջիկները պարսիկներից երեխա են ունենում, որ հեռուստատեսությունը ազգը դեգրադացիայի հասցնելու գնով հարստացնում է նրա սեփականատերերին…

Մշակութային զորականչ է այս ամբողջ տագնապը…
Ահա մենք նույնպես մի խումբ ընկերներով հավաքվել ու հայկական սովորական զրույց ենք վարում: Մեզ իր հարկի ներքո է ընդունել ամսագրի գործընկեր Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ամսագրի խմբագրական խորհդի անդամ Հովիկ Մուսայելյանը: Նրա հեղինակած ՙԿլոր սեղան՚ խորագիրը այս անգամ հայկական բոլոր անկյուններում հնչող տագնապներով լի խոսակցություն է: Բայց ՙՄշակութային զորականչ՚ ենք անվանել այն, որովհետև զրույցը դուրս է գալիս զուտ զրույց լինելու սահմաններից: Զորականչը իրական է ու կոնկրետ գործուն համահայկական ծրագրով:
Կլոր սեղանի շուրջ հավաքվել են ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, բանաստեղծ, նկարիչ Սվետլանա Հակոբյանը, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, բանաստեղծ, իրավաբան Սուրեն Գրիգորը, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի ՙՄանկավարժ՚ ամսագրի պատասխանատու քարտուղար Սարգիս Գալոյանը: Continue reading