Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեր ավանդական ներուժի մասին, ցավով նշում ենք նրա տրամաբանական զարգացման կանգառի` 1990-ականներին հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ունեցած հարկադիր կորուստները եւս: Իրականում, այդ կանգառը անհրաժեշտ իրողություն էր, որովհետեւ երկիրը նոր իրավիճակում նոր մարտահրավերներ էր ընտրում , որոնց պիտի ընդառաջ գնար` հաղթելու մեծ կամքով: Այդ տարիներին եւ’ Հայաստանում, եւ’ սփյուռքում ձեւավորվում էր այդ հաղթանակի համար աշխատելու, պայքարելու պատրաստ նոր մտավորականություն: Արդեն լուրջ իրողություն է տեխնիկական նոր որակի, նոր գաղափարները ավանդական հայկականին միաձույլ առաջ տանող երիտասարդ թիմի գոյությունը: Նրանք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման առաջամարտիկներ են, այլ նաեւ հանրային շահին նվիրված իրենց ակտիվ գործունությամբ դարձել են հասարակական կարծիք ձեւավորող գործիչներ:
Համախոհների ուժեղ եւ նպատակասլաց թիմի կարեւոր անդամներից է Հովիկ Մուսայելյանը, ով բազմազբաղ լինելով հանդերձ` ՙԷԿՈնոմիկա՚ ամսագրում վարում է երկու կարեւոր խորագիր, որոնք նպատակաուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները ամենատարբեր մակարդակներում աշխատող մարդկանց հետ քննարկելը: Continue reading